ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համակարգային կոռուպցիայի տիպիկ դրսեւորում է. Ինչու քննիչն ու դատախազը պատասխանատվության չեն ենթարկվում Դիլիջանի քրեականի պետին պատասխանատվությունից ազատելու փորձի համար 06/03/2023 20:17 | ԼՐԱՀՈՍ

Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու դեպքից շուրջ 2 ամիս անց ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է, թեեւ ընդամենը օրեր առաջ որոշում էր կայացվել նրա նկատմամբ հետապնդում չիրականացնել՝ գործուն զղջման հիմքով։ Քրեական վարույթը ծածկադմփոց անելու փորձի թելերը տանում են դեպի համակարգային կոռուպցիա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 10-ին Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել միայն երեկ, այն էլ՝ հանրային ճնշման ներքո միայն, երբ մամուլում տարածվեց ծեծի տեսանյութը և պարզվեց, որ որոշում էր կայացվել գործուն զղջման հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը):
Ի դեպ, ցուցմունք տալիս տուժողը պնդել էր բողոքը՝ պահանջելով, որ Ղայթմազյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, սակայն այս պայմաններում, այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որոշել էր քրեական հետապնդում չիրականացնել։
Բարձրացված աղմուկից հետո վերադաս դատախազը որոշում կայացրեց՝ հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու մասին, ինչից հետո հանկարծ պարզեցին, որ կա նաեւ նրան մեղադրանք ներկայացնելու, ձերբակալելու, ապա նաեւ կալանավորելու հիմք։
Հատկանշական է, որ իրավապահներն իրենց անունը մաքրելու համար փաստացի ձերբակալել, ապա կալանքի են տարել մարդու, որի նկատմամբ օրեր առաջ քրեական հետապնդում չէին հարուցել՝ գործուն զղջման համար և, միևնույն ժամանակ, հայտնի չէ՝ արդյո՞ք գործը քննող քննիչը և հսկող դատախազը, որի որոշմամբ էլ հետապնդում չէր իրականացվել, որևէ պատասխանատվության ենթարկվել են, թե ոչ։ Քրեական հետապնդում չհարուցելու որոշումը վերացնելու պարագայում, այո, իրավապահները կարող են և պետք է խափանման միջոց կիրառեն մեղադրյալի նկատմամբ, սակայն այս պարագայում հարց է առաջանում՝ որն է եղ»ել կալանավորման հիմքը,արդյոք քրեական պետը փորձել է ազդել քննիչի, ապա նաեւ դատախազի վրա՝ իր նկատմամբ հետապնդում չիրականացնելու համար։
Այժմ Ղայթմազյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելը, ինչի համար որպես պատիժ է նախատեսվում ազատազրկումը՝ 3-7 տարի ժամկետով և գործուն զղջալու ինստիտուտը չի կարող կիրառվել ծանր հանցագործության դեպքում, մինչդեռ, արարքի գնահատականն ի սկզբանե տրվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործության հատկանիշներով, ինչը ոչ մեծ ծանրության հանցանք է։ Հետևապես, հարց է առաջ քաշվում, թե արդյո՞ք Դիլիջանի քրեական հետախուզության պետը չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը, իսկ Տավուշի մարզի դատախազը հովանավորչություն չի ցուցաբերել, ինչի հետևանքով հետապնդում չէր իրականացվել և այս պայմաններում արդյո՞ք իրավապահները չպետք է բարձրացնեն գործը քննող քննիչին, հսկողություն իրականացնող դատախազին, նաև՝ Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, քանզի այս պարագայում գործ ունենք արդեն համակարգային կոռուպցիայի հետ։
Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի դարձավ օրերս. մամուլում տարածվեց կադրերը, որտեղ տեսանելի էր, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում 16-ամյա տղային։
Հետագայում պարզվեց, որ միջադեպը գրանցվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստորանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չէր հարուցվել՝ պաշտոնյայի «զղջման» հիմքով։ Փաստացի գործը փորձ էր արվել ծածկադմփոց արվել և միայն բարձրացված աղմուկից հետո վերադաս դատախազի որոշմամբ վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։ Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։
ՆԳՆ պաշտոնյայի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցված են՝ պայմանավորված ծառայողական քննությամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/24/2023 11:09 «Սա ևս մեկ նշան է Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի»․ Վարուժան Գեղամյան
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
- 09/25/2023 15:42 Եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելը դիտվում էր բիզնես, ապա արցախցիների դեպքում, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին, իմացեք՝ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք եք. Հայրումյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
- 09/24/2023 09:07 Երկրաշարժ` Թբիլիսիի մոտ. այն զգացվել է Լոռիում, Տավուշում
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)