ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռ. Վարդանյանին ձերբակալելու Ադրբեջանին ուղղված Նիկոլ Փաշինյանի խնդրանքի, ՀՀ շահերին դատավաճանելու մասին Կարապետյանի հայտարարության առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել. Ինչ է պարզաբանում դատախազությունը 10/18/2023 17:51 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելու և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանի հայտարարության հիման վրա առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր նաեւ, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որ հենց կառավարության ղակավարը, վախենալով իր աթոռի համար, ադրբեջանցիներին խնդրել է ձերբակալել Ռուբեն Վարդանյանին ու նրան թույլ չտալ` գալ Հայաստան:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելը և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգն ինձ ստիպում է հայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին միավորվել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ»,- նշել էր նա։
«Փաստինֆո»-ն դեռեւս հոկտեմբերի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք վարույթ նախաձեռնվել է Ա. Կարապետյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ, քանի որ բանավոր հարցումներին դատախազությունը հրաժարվում էր պատասխանել։
Գրավոր հարցումից 13 օր անց միայն, այսինքն օրենքով նախատեսված ժամեկտի խախտմամբ, հաջողվեց ստանալ պատասխան դատախազությունից, որը վկայում է Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ հանցավոր արարքները ՀՀ դատախազության կողմից հովանավորվելու մասին։ Այն է՝ վարույթ չի նախաձեռնվել, զննության է ենթարկվել ինչ-որ վարույթի շրջանակներում։
«ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը զննության է ենթարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող վարույթով և դարձվել քննության առարկա՝ նույն քրեական վարույթով նախաքննության ընթացքում»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Թե կոնկրետ որ վարույթին է կցվել հայտարարությունը՝ հստակ չի նշվում։ Այսինքն՝ խուսափել են նշել կոնկրետ որեւէ տվյալ, ինչը թույլ կտար հետագայում ապահովել հանրային վերահսկողությունը «քննության» արդյունքների նկատմամբ։
«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի եւ առանձին հարցում կուղարկի նաեւ ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե որ վարույթի շրջանակներում են «զննության ենթարկել», «քննության առարկա դարձրել» ու արդյոք առանձին վարույթ չնախաձեռնելու մասին որոշում կայացվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ