Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո․ իրավապաշտպանն անդրադարձել է նրանց առնչվող գործերին 10/07/2023   13:55  |  ԼՐԱՀՈՍ

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց կողմից տրված որևէ տեղեկություն չի կարող արժանահավատ կամ օգտագործելի լինել ապացուցման նպատակով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ տարբեր մեխանիզմներով բարձրաձայնվի արդար դատաքննության իրավունքի խախտման մասին, ու, քանի որ հայ ռազմագերիների առնչությամբ նման գործընթացներ արդեն իսկ նախաձեռնվել են և ընթացքի մեջ են, ուստի նման գործընթացներ անհրաժեշտ է նախաձեռնել նաև ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական գործիչների վերջին դրվագներով։ 

«Ձերբակալվել են մարդիկ, ովքեր խորհրդանշել են Արցախի պետականությունը և աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Մյուս կողմից անգամ դժվարությունների պայմաններում նրանք ոգեշնչել են արցախցիներին և պայքարել հանուն ինքնորոշման։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք վրեժխնդրության հետ և քաղաքական դրդապատճառներով տվյալ անձինք ենթարկվում են հալածանքների։ Ակնհայտ է, որ հայատյացության պայմաններում, այս անձանց դերով պայմանավորված, բավականին մեծ են մարդու իրավունքների խախտման ռիսկերը և նրանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիք կարող է ներկայացվել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի հավաստիացումներ է տալիս։ Ադրբեջանը բազմիցս խախտել է համաձայնությունները, այդ թվում գրավոր։ Մենք առայսօր ունենք չհայրենադարձված ռազմագերիներ, ինչը հավելյալ վկայություն է, որ մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում և այստեղ ընդամենը կան քաղաքական պրոցեսներ»,- ասաց իրավապաշտպանը։

Սահակյանի հավաստմամբ՝ միջազգայնորեն գործում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կառույցներ՝ ՄԱԿ-ի դատարան, ՄԻԵԴ։ Շուրջ մեկ տասնյակ հնարավոր հայցերի հավանականություն կա, այսինքն՝ գործնականորեն կարելի է իրավական ճանապարհով հասնել նախ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և, ինչու չէ, նաև դիվանագիտական աշխատանքի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ըստ իրավապաշտպանի՝ ամենագործուն ճնշման եղանակը թերևս պատժամիջոցներն են։ Նա դրական է գնահատում, որ գոնե հիմա, այսքան հանցագործություններից հետո հասունանում է այն թեզը, որ Ադրբեջանի գործողությունները պետք է սանկցավորվեն ու թիրախավորված պատժամիջոցներ պետք է կիրառվեն որոշակի թվով պաշտոնյաների նկատմամբ։

«Այստեղ դարձյալ քաղաքական-դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն կա։ Հունգարիան, որպես ԵՄ երկիր, ամեն առումով ջանքեր է գործադրում, որպեսզի չապահովի պատժամիջոցների վերաբերյալ որոշումների միաձայնությունը՝ պաշտպանելով Ադրբեջանին պատժամիջոցներից, սակայն այս ուղղությամբ ևս քայլերի հնարավորություն կա։ Անգամ, եթե ԵՄ-ում կա երկիր, որն այս պահին հովանավորում է Ադրբեջանի հանցագործությունները, մենք մեր հերթին կարող ենք ներգրավել ԱՄՆ-ին, Կանադային կամ մյուս երկրներին, որոնք անհատապես էլ կարող են միանալ պատժամիջոցների համակարգին»,- պարզաբանեց  մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ մեծ կարևորություն ունի նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը, որոնք վերահսկման գործիքներ ունեն և կարող են առանձին դիտորդական հանձնառություններ իրականացնել Ադրբեջանում՝ տարբեր զեկույցներ ներկայացնելով իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Որոշակի նշանակություն կարող են ունենալ նաև պայմանավորվածությունները։ Ակնհայտ է, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների ձերբակալությունները եղել են քաղաքական պատճառներով, ուստի պետք չէ բացառել, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակում, նաև միջազգային ճնշման ներքո, կներառվեն դրույթներ համաներումների առնչությամբ, որոնք կտարածվեն այս պահին Բաքվում պահվող հայերի նկատմամբ։

Անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռուբեն Վարդանյանին, իրավապաշտպանն ասաց, որ օմբուդսմենն անկախ վարքագիծ չի դրսևորել հայ ռազմագերիների առնչությամբ և նրա այցելությունները կրել են ձևական, իմիտացիոն բնույթ։ Նրա գործունեությունը զերծ չի պահել հարյուրավոր ռազմագերիներին սպանվելուց։ Կան արձանագրված դեպքեր, միջազգային հետաքննություններ, որոնք բացահայտել են, օրինակ, Սև լճի գնդակահարությունը, և մենք չենք տեսել, թե ինչպես մարդու իրավունքներից ելնելով՝ նույն օմբուդսմենն աշխատել է իր երկրի իշխանությունների հետ, որպեսզի հայերի նկատմամբ հանցագործություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության և ընթանա քննություն, ինչը կբացահայտեր ատելության հողի վրա կատարված ծանր հանցագործությունները, ուստի որևէ անկախ ու արդյունավետ մեխանիզմ, ըստ Սահակյանի, չի կարող տրամադրվել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից։

Նրա կարծիքով՝ ավելի մեծ նշանակություն ունի «Կարմիր խաչի» հայտարարությունը, որում արձանագրված է, որ այդ պահին որևէ մեկը չի այցելել ԼՂ ձերբակալված նախկին և ներկա ղեկավարներին, և որ ձերբակալման վաղ փուլից հասանելիություն չտրամադրելն անթույլատրելի է, հատկապես եթե նման այցելությունների հնարավորություն տրվել է օմբուդսմենին։

Ինչ վերաբերում է դատաքննություններին, ապա իրավական գործընթացը, Սահակյանի պնդմամբ, ենթադրում է երաշխիքներ, որոնք չեն պահպանվել, հետևաբար գործ ունենք կամայական դատավարությունների հետ։ Ադրբեջանի դատական համակարգն առանց այդ էլ չունի բարձր վարկանիշ և ամբողջովին կախված է երկրի ղեկավարությունից ու անձամբ նախագահից։ Այդ համակարգը բացառապես քաղաքական պատվերների հիման վրա կայացրել է բազմաթիվ ակտեր, որոնց առնչությամբ կան տասնյակ դատական ակտեր՝ ընդունված ՄԻԵԴ-ի կողմից։ Ադրբեջանն աչքի է ընկնում քաղբանտարկյալների թվով, ուստի հասկանալի է, որ եթե ադրբեջանական դատական համակարգն ի զորու չէ պաշտպանել սեփական քաղաքացիների իրավունքներն իշխանության հարձակումներից, ապա հայատյացության պայմաններում ուղղակի հնարավոր չէ պաշտպանություն տրամադրել Բաքվում պահվող հայերին, առավել ևս, որ վերջին զարգացումների ֆոնին հայատյացության ծավալներն ավելացել են։

Լրջագույն խնդիր է նաև ազատ կամարտահայտության սահմանափակման արդյունքում ցուցմունքներ կորզելը, մանավանդ որ Ադրբեջանում խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները կրում են համատարած բնույթ։

Անդրադառնալով հարցին, թե հայ ռազմագերիների և ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների գործերը պետք է առանձի՞ն քննվեն, թե՞ դիտարկվեն մեկ փաթեթով, Սահակյանն ընդգծեց, որ դրանք նույնական գործեր չեն։

«Ռազմագերիներն անմիջականորեն կապված են հակամարտության հետ։ Վերջին դրվագներով մենք չունենք հակամարտության շրջանակներում զենքը վայր դրած զինվորականներ կամ քաղաքացիական անձինք, որոնք դարձյալ հակամարտության տարբեր գոտիներում են գերեվարվել։ Այստեղ գործ ունենք այլ գործընթացների հետ, անձանց հետ, ովքեր քաղաքական շարժառիթներով ու վրեժխնդրությունից ելնելով՝ ձերբակալվում են ու անարդար կերպով տարվում արդարադատության առջև։ Նրանց ձերբակալման կամ կալանավորման նպատակներից մեկը որպես պատանդ պահելն է՝ ՀՀ իշխանությանն ու միջազգային գործընկերներին տարաբնույթ քաղաքական պահանջներ ներկայացնելու համար։ Վերջին դրվագների ու ռազմագերիների գործերի ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ թիրախավորվել են էթնիկ պատկանելության հիմքով, հետևաբար նրանց առնչվող իրավական գործընթացները խտրական են»,- եզրափակեց իրավապաշտպանը։      

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:34 07/10/2023  |  ՄամուլԴավիթ Մանուկյանը փորձել է ուղեկցել Վարդանյանին․«Հրապարակ»
08:03 07/10/2023  |  ՄամուլՈւժային կառույցների ղեկավարները կալանավորված ղեկավարության մասով քննարկում են ունեցել ու եզրակացության եկել. «Ժողովուրդ»
12:04 06/10/2023  |  ՔաղաքականԱդրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը տեսակցել է Ռուբեն Վարդանյանին
18:56 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Արցախի նախկին և ներկա ղեկավարների՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման հարցով
18:21 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում հայտարարի ԼՂ-ում ձերբակալվածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ
17:54 05/10/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը Արցախի նախկին ղեկավարներին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկմամբ
17:00 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները կադրեր են հրապարակել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ու Դավիթ Իշխանյանի վերաբերյալ
13:21 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախկին երկու նախագահներն ու ԱԺ նախագահը կալանավորվել են 4 ամիս ժամետով
13:08 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի նախկին և ներկա պաշտոնյաներին
12:42 05/10/2023  |  ՔաղաքականՑնդաբանություն է. ՔՊ-ականը՝ Արշակ Կարապետյանի հայտարարությանը, թե Ռուբեն Վարդանյանին Բաքուն առևանգել է Փաշինյանի խնդրանքով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]