Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահ Նարայեյին 10/18/2023   21:59  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է մեր հասարակության, առավել ևս՝ երիտասարդների համար:

Շանթանու Նարայեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական հերթական մրցանակաբաշխությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն մրցանակը ստացողների, այլև ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար:

Ինչո՞ւ ենք մենք իրականացնում այս մրցանակաբաշխությունը և ի՞նչ ուղերձ ենք փորձում հղել սրանով: Առաջինը, իհարկե, մեր գնահատանքն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր ինչ-որ առումով շրջադարձային, հեղափոխական ազդեցություն են ունեցել մեր ժամանակների վրա: Երբ մենք ասում ենք մարդիկ ներդրում ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դա նշանակում է, որ մարդիկ ազդեցություն ունեն ժամանակների վրա, որովհետև տեխնոլոգիաներն են հիմա կանխորոշում ժամանակները, ապրելու ձևը, ապրելու ոճը, ապրելու արագությունը և ապրելու որակը:

Երկրորդ՝ մենք սրանով ընդգծում ենք ՀՀ կառավարության քաղաքականությունը և վերահաստատում մեր քաղաքական հանձնառությունն՝ ամեն ինչ անել Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու և Հայաստանի տնտեսությունն ու կյանքը բարձր տեխնոլոգիական արդյունավետությամբ օժտելու մեր հաստատակամությունը:

Երրորդը՝ մենք, իհարկե, ի ցույց ենք դնում Հայաստանի Հանրապետության երիտասարդությանը, բիզնեսին, ստարտափներին անհատական հաջողության պատմությունները, մեծ հաջողությունների պատմությունները, մեր մրցանակակիրների օրինակով փորձելով քաջալերել այն մարդկանց, ովքեր այդ ոլորտում կամ աշխատում են կամ մտածում են կամ գուցե թե մասնագիտության ընտրության փուլում են, և ահա նման մասշտաբային մարդկանց տեսնելը ՀՀ-ում գուցե կդառնա գործոն նրանց մասնագիտական ընտրության համար:

Իհարկե, մենք նաև խնդիր ունենք մեր գործընկերներին, մրցանակակիրներին ցույց տալ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, և նաև ուրախ եմ արձանագրել, որ կարող ենք ասել, որ ունենք ցույց տալու նաև ՏՏ ոլորտում զարգացման որոշակի դինամիկա: Եվ մենք արդեն երկար տարիներ ՀՀ-ում ոլորտի մոտավորապես երկնիշ աճեր ենք ապահովում. 2022 թվականի տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Ընդհանրապես, նաև այս մրցանակաբաշխությունը և մրցանակակիրների հետ շփումը շատ կարևոր է Կառավարության համար, որովհետև մրցանակակիրների հետ շփումների ընթացքում ես փորձում եմ գտնել մի քանի հարցերի, ավելի ճիշտ երկու կոնկրետ հարցի պատասխաններ: Ես ուզում եմ պարզել, թե ահա նման նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին՝ առաջինն իրենց անհատական հաջողության համար և երկրորդը՝ իրենց ընկերությունների հաջողությունների համար:

Եվ վերջին հինգ տարիներին հիմնականում իմ շփումներից ես դուրս եմ բերել երկու հիմնական հետևություններ, որ կառավարությունների առաջնային դերը կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելն է և նրա որակն ապահովելը, և երկրորդը՝ մրցակցային հնարավորինս արդար և ազնիվ, հավասար դաշտ ապահովելը, մասնավորապես՝ պետական գնումների ոլորտում, որպեսզի ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցել և իրենց գաղափարները զարգացնել, իրենց գաղափարներն իրացնել և դրանք վաճառել կառավարություններին:

Ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ այսօր նույնպես, պարոն Նարայեյի հետ մենք շատ բովանդակալից խոսակցություն ունեցանք այս թեմայով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՏՏ ոլորտի զարգացման ամենաարդյունավետ գործիքների մասին իր գնահատականները լսելու հնարավորության համար: Եվ շատ շնորհակալ եմ, որ նա հաճույքով կիսեց իր մոտեցումները, տեսակետները»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին է հանձնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր Շանթանու Նարայեն նշել է.

«Պարոն վարչապետ,

Պարոն նախագահ,

Պատվարժան ներկաներ,

Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս մեծ պատվի համար, որն այսօր շնորհվում է ինձ և Adobe Systems ընկերությանը: Շատ շնորհակալություն: Adobe-ի տեսլականն իրապես եղել է թվային գործառության միջոցով աշխարհը փոխելը:

Ընկերությունը հիմնադրվել է, որպեսզի ցանկացած անձ, ով գաղափար ունի, կարողանա իր գաղափարը հայտնել, արտահայտել: Adobe-ն իր ազդեցությամբ եղել է այն, որ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ամբողջ աշխարհում կարողանալ վերցնել իրենց մտքում եղած գաղափարը և արտահայտել այն: Ինձ համար մեծ պատիվ է ընկերության կազմում լինել ավելի քան 25 տարի:

Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա վարչապետի հետ: Այսօր, այս երեկո նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար:

Adobe-ը հպարտանում է նրանով, որ մենք այստեղ ունենք գիտահետազոտական ներկայություն: Երեկ շատ կարևոր օր էր մեզ համար, քանի որ բացեցինք մեր նոր շենքը, որը կարծում եմ՝ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդին և պատրաստ ենք շարունակել ընդլայնել մեր ներկայությունն այստեղ:

Բայց կրկնեմ, որ այսօր մեծագույն պատիվ է ինձ համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր-բոլորին, այդ թվում՝ հանձնաժողովների անդամներին, ովքեր այս պատվին արժանացրեցին ինձ: Ես ընդունում եմ դա Adobe-ի 30 հազար աշխատողների անունից»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:52 18/10/2023  |  ՔաղաքականՈչ թե Փաշինյանն է գնում Զելենսկու ճանապարհով, այլ իրեն տանում են. Եվրոպայում նույնկերպ ծափողջույններով ընդունում էին Սահակաշվիլիին ու Զելենսկուն. Հայկ Նահապետյան
20:02 18/10/2023  |  ՄեկնաբանությունՓաշինյանական իշխանության գրոհը ԶԼՄ-ի դեմ
14:47 18/10/2023  |  ՄեկնաբանությունՀուսով եմ՝ այս անգամ չեք վարանի և թույլ չեք տա, որ Պուտինը ձեզ ոչնչացնի. Սաակաշվիլիի ուղերձը Փաշինյանին
21:33 17/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի ընտրազանգված, Աստված է վկա, սա ձեր ընտրությունն է, դուք եք տերը և հեղինակը այս ստորացուցիչ ողբերգությունների. Արտակ Զաքարյան
20:26 17/10/2023  |  ՔաղաքականՀայաստանի ոչնչացման գործընթացը դրվել է իրավական հիմքերի վրա. Մանվելյան (Տեսանյութ)
19:52 17/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թշնամուն ուղղված ուղիղ հրավեր՝ հարձակվելու Հայաստանի վրա. Մելիքյան
14:00 17/10/2023  |  ՔաղաքականԵՄ-ից հրատապ աջակցության կարիք ունենք՝ ԼՂ ավելի քան 100 հազար անձանց բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման համար. Փաշինյան
13:36 17/10/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում է. այս պահին Փաշինյանը և ԵԽ նախագահը հանդես են գալիս համատեղ ճեպազրույցով ՝ ուղիղ
10:44 17/10/2023  |  ՔաղաքականՓաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է 13:30-ին
21:54 16/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]