Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը

Վառելիք չկար, «ՈՒԱԶ»-ը «բուքսիր անելով» հասել ենք Կոռնիձոր. չորս երեխան բեռնախցիկում էին, տեղ չկար. երրորդ անգամ տեղահանված կին 10/12/2023   20:04  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Դոնարա տատը դեռ 70 տարին չի բոլորել, բայց արդեն չորս պատերազմ է տեսել, երեք անգամ տուն ու տեղ կորցրել։

«1992 թվականին Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից ենք մազապուրծ դուրս եկել։ Որ լուրն ընկավ, թե ադրբեջանցիները մտել են, իրար գլխի դառած՝ ավտոբուսներով մի կերպ դուրս ենք եկել անտառներով։ Կիսուրս ու փոքր տղաս մի ավտոբուսում էին, ես՝ մեծիս ու միջնեկիս հետ, մի ուրիշ։ Որ գյուղից դուրս եկանք, կիսուրիս ու տղայիս չէինք գտնում։ Թե ինչ էր եղել էդ ավտոբուսին, չգիտեմ, բայց իրենցից ոչ մի լուր չունեինք։ Ամուսինս գիշերն անտառից էր գտել տղայիս, կիսուրիս էդպես էլ չգտանք»,-առաջին բռնի տեղահանության մասին «Փաստինֆո»-ին պատմում է Դոնարա տատը։

Ճանկաթաղում տուն ու տեղ կորցնելուց Դոնարայի ընտանիքը հայրական Տումի գյուղում է հաստատվում։ Այստեղ դժվարությամբ մեծացնում է երեք զավակներին ու հասցնում մեծ տնտեսություն հիմնել․ որդին՝ Վալերիկն էր հիմնականում տնտեսությունը վարում․ անասնաֆերմա ու մեծ թվով փեթակներ ուներ․ 2020թ․, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա, այս ընտանիքը կորցրեց նաև Տումիում՝ մոտ 30 տարվա ընթացքում ստեղծածը։

«2020թ․ որ տարհանվեցինք, եկանք Տանձուտ։ Պատերազմն ավարտվելուն պես հետ գնացինք Արցախ։ Քանի որ մեր գյուղն արդեն վերցրել էին, մնացինք Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղում։

Տղաս հինգ զավակ ունի, տուն տվեցին էդտեղ։ Մեզ համար աշխատում էինք, էլի հող էինք մշակում, բայց դե էլի ստիպված թողեցինք ամեն ինչ ու դատարկաձեռք դուրս եկանք։ Էդ օրը՝ ամսի 19-ին թոռներիս մի կերպ ենք փրկել․ մանկապարտեզում էին, որ սկսեցին ռմբակոծել, տղաս ու հարսս՝ ամեն մեկը մի թոռանս գրկած շնչակտուր հասցրին նկուղ։ Զույգ են՝ երեք տարեկան․․․ Թե էն ինչ դժոխք էր, չեմ կարող ասել․․ Չորս պատերազմ եմ տfսել, բայց սա ամենասարսափելին էր։ 10 ամիս շրջափակված պահեցին մեզ, հետո էլ կրակ թափեցին գլխներիս․․․ Անընդհատ ասում էի՝ մենակ թե երեխեքս փրկվեն, ես ինչ կլինեմ՝ կլինեմ, լավից-վատից իմ կյանքն ապրել եմ։ Ուղղակի, շատ դաժան է էլի, ոնց որ ես էի 1992-ին երեխեքիս գրկած դես ու դեն ընկել, որ փրկեմ թուրքից, էնպես էլ տղաս էր էս անգամ․ հինգ քյորփին վերցրած՝ չգիտեր ուր տաներ, որ կողմ գնար, որ փրկեր․․․»,-պատմում է Դոնարա տատը։

Այգեստանի տան նկուղում այս ընտանիքը երկու օր է մնացել, հետո Իվանյան՝ ռուս խաղաղապահների բազա են գնացել․ լսել էին, որ այնտեղ քիչ թե շատ ապահով է։

«Մի կերպ ենք հասել էնտեղ․ մեքենա չկար, ամբողջ օրն էլ սելավ էր գալիս։ Գիշերը մեր ծանոթներից մեկի մեքենայով եկել ենք Ստեփանակերտ, էնտեղից էլ տանջվելով հասել Կոռնիձոր։ վառելիք չկար, «ՈՒԱԶ»-ով մի կերպ, «բուքսիր» անելով հասել ենք։ 11 հոգի էինք էդ «ՈՒԱԶ»-ի մեջ․ վեց երեխաներից չորսն էլ բեռնախցիկում են եղել։ Տեղ չկար, ճար չունեինք»,-ասում է բռնի տեղահանված կինը։

9 հոգանոց ընտանիքը հիմա Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում է նորից․ տուն են վարձել։ Դոնարա տատն ասում է․ «Հիմա առողջություն ու մի կտոր հաց վաստակելու հնարավորություն ունենանք, հերիք է․ շատ բան չեմ ուզում, շորն էլ թեկուզ կարկատենք հագնենք, կլինի, միայն թե է՛լ պատերազմ չտեսնեն էս երեխեքը, հոգնել ենք արդեն, շա՜տ ենք հոգնել։ Թոռներս երեք տարեկան են, մանկապարտեզ չեն ուզում գնալ, ասում են՝ էնտեղ էլ են կրակելու թուրքերը, չենք գնում»․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:45 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱնհետ կորած համարվող արցախցի Մադաթ Բաբայանը Բաքվից կապ է հաստատել թոռան հետ․ «Հետք»
18:41 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրաքսիա Սվաջյանը և Սարգիս Հայոցյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչների և ուսանողների աջակցության ծրագրերը
17:18 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից տեղահանված ընտանիքներում ծնվել է 55 երեխա. ԱՆ
15:08 12/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՀայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է․ պրոֆեսոր Էլիս Մակդոնալդ
14:50 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ ողջ բնակչությունը՝ ավելի քան 100,000 հայ, ստիպված է եղել լքել իրենց տները․ նրանք դա արել են Ադրբեջանի «երկաթե բռունցքի» հարվածների տակ․ Լոուրենս Մարտին
14:16 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԲռնի տեղահանվածները վեց ամիս 50 հազարական դրամ կստանան, բայց սահմանվել են բացառություններ
14:11 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները
13:40 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքը 9 ամսվա ընթացքում առաջին անգամ բացվեց էթնիկ զտման համար. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
13:37 12/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱմբողջ գիշեր մոտ 20 ծննդկան՝ երեխաներին գրկած, նստած էինք առաջին հարկում՝ երկաթե աթոռներին ու պայթյուններից պատուհանների ապակինները դղրդում էին․ սարսափ ֆիլմում նման բան չէիք տեսնի․ նորածնի մայր
13:24 12/10/2023  |  ԼՐԱՀՈՍ100-ից ավել բուժաշխատողների պետական հաստատություններում կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, մի մասն էլ արդեն աշխատանքի է անցել․ Ավանեսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]