ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասկերանում մարդիկ հերթապահում են, Ստեփանակերտում՝ հացի ու կտրոնների հերթ կանգնում ժամերով․ Արցախի պաշարման 278-րդ օր 09/15/2023 22:37 | Կյանքն՝ Արցախում
Արցախցիները շարունակում են շուրջօրյա հերթապահել Ասկերան քաղաքի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան օկուպացված Ակնայից ադրբեջանական որևէ մեքենա մուտք գործի Արցախ։
«Նույն ռեժիմով հերթապահում ենք, գիշերներն էլ միշտ մարդիկ կան այնտեղ, զգոնությունը չենք թուլացնում։ Ադրբեջանցիներն ինչպես Ակնայի հատվածում վրաններ էին տեղադրել՝ մոտ 20 վրան, շարունակում են մնալ նույնտեղում․ այսինքն՝ որևէ փոփոխություն, շարժ նկատելի չէ նաև մյուս կողմում»,- «Փաստինֆո»-ն ասում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։
Ադրբեջանական որևէ ապրանքի մուտք թույլ չտալու հարցում արցախաբնակ մեր հայրենակիցները միակամ ու հաստատակամ են՝ Ադրբեջանին, որը 10 ամիս շարունակ իրենց պահում է պաշարման մեջ և ակնհայտորեն ձգտում ցեղասպանել, չի կարելի թույլ տալ «հումանիտար» անվան տակ սողոսկել ներս ու վերջնականապես հասնել իր նկրտումներին։
Պաշարումը որքան երկարում, այնքան հացի՝ ալյուրի խնդիրն ավելի է սրվում․ ոչ միայն Ստեփանակերտում, այլև գյուղերում է կարևորագույն մտահոգությունը դարձել ալյուր գտնելը։
«Խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի վարելահողերի մի զգալի մասն Ադրբեջանը զավթել է, մյուս մասն էլ մշտապես կրակահերթի տակ է պահել, ու գյուղացիները հնարավորություն չեն ունեցել ցորեն ցանելու, ցանածը հնձելու․․․ Այսինքն՝ մի կողմից Արցախը կտրել են արտաքին աշխարհից, մյուս կողմից անընդհատ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց, գյուղտեխնիկան՝ թույլ չեն տվել, որ եղած հողը գոնե մշակվի»,-իրավիճակը ներկայացնում է Ավանեսովը։
Ստեղծված պայմաններում հացի համար գոյացող հերթերը փոքր-ինչ մեղմելու նպատակով օրեր առաջ հացի ձեռքբերման համար Ստեփանակերտում ևս ներդրվել է կտրոնային համակարգ։
Ավանեսովը նշում է՝ հերթերը դրանով չեն վերացել․ հացի համար հիմա արդեն կտրոնով են կանգնում մարդիկ, բայց խնդիրները շատ են․ նախ՝ ալյուրի քանակությունն է շատ քիչ, հետո կտրոններ ձեռքբերելն է խնդիր․դրա համար ևս հերթ են կանգնում մարդիկ․
«Մեխանիզմներ կարելի է մշակել նաև այդ հերթերը կարգավորելու համար, որպեսզի ամբողջ օրը մարդիկ ստիպված չլինեն հերթերում անցկացնել՝ մեկ հաց գնելու համար։ Հացի արտադրամասերը նախօրոք զգուշացնում են, թե որ ժամից է լինելու վաճառքը և ըստ այդմ՝ մարդիկ գնում, առնում են իրենց հասանելիք մեկ հացը, իսկ եթե չեն հասցնում, հաջորդ օրն են առնում՝ նախորդ օրվա կտրոնով»։
Ամբողջ օրվա համար Արցախում արդեն տևական ժամանակ է՝ յուրաքանչյուր հոգու 200 գրամ հաց է հասնում, իսկ թե ինչ կուտեն այդ մի կտոր հացի հետ, շատերի համար ամենադժվար լուծվողն է։
Ստեփանակերտի խանութներում արդեն քանի ամիս է՝ դատարկություն է, խանութների դռները փակ են։ Քաղաք գյուղմթերք հասցնելն էլ է ահավոր դժվար․ հեռավոր գյուղերից ընդհանրապես չեն կարողանում քաղաքաբնակներին օգնել․ սնուցող միակ օղակը Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղերն են ու քաղաքի ծայրամասային հատվածներում մշակված հատուկենտ հողակտորները։
«Քանի որ վառելիք չկա, Ստեփանակերտին մոտ գտնվող գյուղերից են միայն կարողանում որոշ չափով գյուղմթերք հասցնել։ Իրենց ունեցածից մարդիկ ձիով, հեծանիվով բերում ու տարբեր թաղամասերում վաճառում են։ Դա էլ ժամանակավոր է, քանի որ նախ գյուղմթերքի սեզոնն է ավարտվում, հետո էլ եղանակը որ վատացավ, հեծանիվով կամ ձիով բերելն էլ հնարավոր չի լինի»,-ասում է Ավանեսովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել