Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Արցախի հարցում ՌԴ- Ադրբեջան հարաբերություններում բացարձակ նոր հարթություն է բացվում՝ Արցախի ներգրավմամբ. Հայկ Նահապետյան 09/14/2023   20:30  |  Քաղաքական

Արցախի տարածք մուտք գործած ռուսական մեկ բեռնատարը, ճիշտ է, 120.000 շրջափակված բնակչության կարիքները չի հոգում, բայց դա իր մեջ ավելի շատ քաղաքական ենթատեքստ ուներ, որովհետև դրանից հետո կարող են մտնել շատ մեքենաներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ակնայի ճանապարհով ռուսական բեռնատարը 15 տոննա կշռող հումանիտար բեռ էր տեղափոխվել Արցախ։ Հայտարարվել էր, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախը թույլատրում է Ակնայով ռուսական բեռնատարի մուտք գործելը Արցախի տարածք, իսկ Ադրբեջանն էլ մոտ 12 ժամվա ընթացքում բացում է Բերձորի միջանցքը,  սակայն իր պարտավորությունն ադրբեջանական կողմն այդպես էլ չի արել ու միջանցքը շարունակում է փակ մնալ։

«Ժողովրդի մոտ անգամ մոտեցում կար, որ պետք չէ, որ Ակնայով որևիցե բան մտնի։ Ես ևս դեմ եմ եղել, որ Ակնայով մտնի, բայց խոսքը վերաբերում է ադրբեջանական ու թուրքական բեռնատարների մասին։ Այդ դեպքում դա կնշանակեր բացել «պաշարված ամրոց Արցախի դարպասները», իսկ  եթե մեր դաշնակիցը հնարավորություն ունի ծանր վիճակում գտնվող ժողովրդին օգնել՝ սկզբունքորեն, դա պետք է ընդունել դրական ձևով»,- տեսակետ հայտնեց նա։

Ըստ փորձագետի, Ադրբեջանին ձեռնտու չէր ո՛չ Բերձորով՝ Հայաստանից, ոչ էլ Ակնայով՝ Ռուսաստանից բեռների մուտք գործելու տարբերակը։ Այդուհանդերձ, Աղդամով բացառապես ռուսական հումանիտար օգնության բեռնատարի՝ Արցախ մուտք գործելով, Արցախի իշխանությունները, փաստացի խափանեցին Ալիևի պլանները՝ Արցախն ադրբեջանական կողմի համար բացելու մասով։

«Եթե մյուս կողմից նայենք, ապա անցակետը դնելուց հետո, Հայաստանից Բերձորի միջանցքով բեռները մտնում էին Ադրբեջանի տարածք, որտեղից էլ Արցախ։ Որքան էլ մեզ համար ցանկալի չէ, բայց փաստացի մենք ընդունում ենք, որ Բերձորն Ադրբեջանի տարածք էր, որովհետև այնտեղ աշխատում էին իրենց մաքսային և անձնագրային ծառայությունները։ Հիմա էլ բեռները Ռուսաստանից ուղևորվում են Ադրբեջան և Արցախ։ Մեծ հաշվով, սա նույնական է։ Ընդ որում, Ռուսաստանից միայն ռուսական բեռները չեն, որ կարող են տեղափոխվել։ Կարող են նաև եվրոպական հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց օժանդակությունն ուղարկել Ռուսաստան, և ռուսական մեքենաներով այդ օգնությունը հասցնել Արցախ»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝  Արցախի հարցում ՌԴ- Ադրբեջան հարաբերություններում բացարձակ նոր հարթություն է բացվում՝ երկկող հարաբերություններ՝ Արցախի ներգրավմամբ։ Բանակցություններն, ըստ մեր զրուցակցի, այդ հարթություն տեղափոխվեցին դեռևս օգոստոսի 25-ին, երբ Պուտինը հայտարարեց, որ «արտերկրում բնակվող հայրենակիցներն (նկատի ունենալով արցախցիներին- խմբ.) ունեն օժանդակության խնդիր»։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ ՌԴ-ն այսուհետ հետամուտ է լինելու «իր հայրենակիցների» իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։ Իսկ նրանց քաղաքացիության հարցն օրակարգ մտնելու դեպքում արդեն ՌԴ ղեկավարը կարող է դիմել ցանկացած միջոցի՝ կանխելու «իր հայրենակիցների» կյանքին սպառնացող ցանկացած վտանգ։

«Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում վերջերս փաստում էր, որ Արցախի հարցն ուղղակիորեն կապվում է աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, այն է՝ հավաքական արևմուտքի և ՌԴ-ի։ Սա շատ ճիշտ գնահատական էր ու առաջին անգամ էր, որ Արցախի իշխանությունների կողմից նման քաղաքական գնահատական է տրվում։ Նախկին իշխանությունների ժամանակ այդպիսի հայտարարություններ չեն եղել, քանի որ նրանք Փաշինյանի կամակատարն էին, իսկ Փաշինյանը կամակատարն է Թուրքիայի և հավաքական Արևմուտքի»,- ասաց նա։

Տարածաշրջանում ձեւավորված բարդ իրավիճակում ՀՀ իշխանությունները, փաստացի, տարբեր պատրվակներով, Հայաստան են հրավիրում ՆԱՏՕ-ի հատուկ ստորաբաժանումների զորքերին։ Մասնավորապես նախօրեին մեկնարկած զորավարժություններին, մեր զրուցակցի խոսքով, մասնակցում է ամերիկյան Պենտագոնի 101 օդադեսանտային դիվիզիայի 85 զինծառայող, ինչը նրա գնահատմամբ, բավականին մտահոգիչ փաստ է։

«Եթե այս ամենին միացնենք նաև փաստը, որ Հայաստանում ամիսներ շարունակ գտնվում են նույն ՆԱՏՕ անդամ երկրների հատուկ ծառայությունների և բանակի ստորաբաժանումների հետախուզական կառույցների ներկայացուցիչները՝ ԵՄ դիտորդներ անվան տակ, ապա ինքնին պարզ է, որ Ռուսաստանի մտահոգությունները պատահական չեն, և հասկանալի է դառնում, որ Հայաստանում փորձ է արվում դուրս բերել ռուսական ռազմական ներկայությունը»,- ասաց նա։

Ըստ Նահապետյանի, եթե Ալիևն Արցախում որոշակի զսպվածություն է ցուցաբերում՝ ՌԴ կոշտ կեցվածքի ֆոնին, ապա այդ բացը նա կարող է լրացնել՝ հարձակվելով ՀՀ սահմանների ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի զրուցակիցը հայտնեց, որ ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ ռուսական կողմը հասկանում են, որ հնարավոր հարձակման դեպքում հայկական կողմը չի կարողանալու դիմակայություն ցուցաբերել։ Այդ համատեքստում էլ ռուսական կողմը բազմիցս առաջարկել էր հայ- ադրբեջանական սահմանին, հետագա հնարավոր էսկալացիայի բացառման նպատակով, խաղաղապահ զորք և ՀԱՊԿ դիտորդներ ուղարկել Հայաստան ու զորավարժություն անցկացնել։ Առաջարկները հայկական կողմը բազմիցս մերժել էր՝ երկիրը դարձնելով փաստացի անպաշտպան։

Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքը բացելու հնարավորությանը՝ Նահապետյանն ասաց, որ այն հիմնականում ծառայեցվում էր Հայաստանից դեպի Արցախ հումանիտար բեռ տեղափոխելու նպատակին։ Հիմա այդ խնդիրն, ըստ նրա, լուծման ճանապարհին է։ Իսկ միջանցքի բացվելու դեպքում կարող է, այսպես կոչված, «արցախցի հետախուզվողների» ձերբակալության նոր ալիք սկսվել։

«Տեսականորեն, եթե Ադրբեջանը փորձի հետ կանգնել  ռուսական բեռներն Արցախ թողնելու քաղաքական իր որոշումից, ապա ՌԴ կեցվածքն այդ երկրի իշխանությունների հանդեպ կարող է կտրուկ կոշտանալ, ընդհուպ, նրանց կարող են մեղադրել էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների փորձի իրականացման մեջ»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:47 06/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պատրաստվում է պատերազմի, այդ ընթացքում Փաշինյանը հրաժարվում է ՀՀ ՌԴ ներկայությունից. ռազմագետ
22:06 31/08/2023  |  ՔաղաքականԱլիևը պլանավորում է մտնել Արցախի տարածք, շատ արագ գրավել ռազմական օբյեկտները, ոչնչացնել զինտեխնիկան. Նահապետյան (Տեսանյութ)
18:57 28/08/2023  |  ԼՐԱՀՈՍՍյունիքն ու Արցախն այսօր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների համար շահերի բախման հսկայական նշանակություն ունեցող տարածքի է վերածվել.Նահապետյան
20:40 26/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի մեծաթիվ զինծառայողներ մարտական փորձ են ձեռք բերել Ուկրաինայում, որի նպատակն է գրավել Արցախի քաղաքներն ու գյուղերը` առավելապես քիչ զոհեր տալով.Նահապետյան
17:03 06/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրևմուտքը պատժելու որևէ սահման կամ կարմիր գիծ չունի՝ Փաշինյանը կարող է քնել և չարթնանալ. Հայկ Նահապետյան
22:16 25/07/2023  |  ՔաղաքականՉեմ բացառում, որ Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներգրավելու պրոցեսի գեներատորը դառնա հենց Ռուբեն Վարդանյանը. Հայկ Նահապետյան
15:56 11/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիների համար Ադրբեջանը ֆիլտրացիոն ճամբար է սարքելու՝ ոչ բոլորին են թույլ տալու դուրս գալ, որոշները մնալու և դատվելու են. Հայկ Նահապետյան
17:46 29/06/2023  |  ՔաղաքականԵթե Ադրբեջանն առաջնորդվում է 1918 – 20 թթ.-ի քարտեզներով, ապա ՀՀ-ն հայտնվում է Ալեքսանդրապոլի պայմանագրով նախանշված տարածքների տիրույթում՝ ընդամենը 10.000 քկմ տարածքով.Նահապետյան
19:57 14/06/2023  |  ՔաղաքականՆկատի ունենալով նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին մեզ կրկին լայնածավալ ռազմական բախումներ են սպասվում. Նահապետյան
21:12 02/06/2023  |  ՔաղաքականՓաշինյանը չի կատարում իրեն վերապահված գործառույթները, որն անխուսափելի է դարձնում ՀՀ-ում նոր պատերազմի վերսկսման վտանգը. Նահապետյան

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]