ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը բերք ու բարիք են հասցրել Ստեփանակերտ. ասում են՝ այնտեղ վիճակն ահավոր է 09/12/2023 15:21 | Կյանքն՝ Արցախում
Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի բնակիչներն արդեն ձմեռվա պաշարը պահեստավորել են․ գիտակցում են, որ ձմեռը շատ ավելի դաժան է լինելու։ 10 ամիս անդադար շարունակվող ադրբեջանական պաշարման հետևանքով կտրված լինելով արտաքին աշխարհի հետ կապից ու մատակարարումից՝ բնակիչներն իրենց մշակած հողից ստացած բերքով այս ընթացքում ոչ միայն գոյատևել են, որոշ չափով օգնել Ստեփանակերտում ապրող հայրենակիցներին, այլև՝ ձմեռվա մասին մտածել։
«Կարտոֆիլ, լոբի, բազուկ․․ ով ինչից կարողացել է՝ պահեստավորել է, որ ձմռանն ինչ-որ բան ունենան ուտելու։ Ավելացած մասն էլ մարդիկ տարել են Ստեփանակերտ՝ մի մասը բաժանել իրենց բարեկամներին, ծանոթներին, մի մասն էլ վաճառել։ Հիմա էլ վաճառելու բան չկա, մնացել է այնքան, որ հազիվ իրենց է բավարարելու»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավիդյանը։
Մեծ Շենից Ստեփանակերտ երթուղային տրանսպորտը դեռ գործում է․ ամբողջ Արցախում միայն Բերդաձորի ենթաշրջանի գյուղերն են, որ Ստեփանակերտի հետ տրանսպորտային կապ ունեն։
Որոշ քանակությամբ գյուղմթերք Ստեփանակերտ հասցնելու հարցում նաև այդ հանգամանքն է օգնել։
Գյուղապետը նկատում է՝ շատից-քչից գյուղում էլի մի բան գտնում ես ուտելու, բայց ստեփանակետցիների վիճակն ահավոր է։
«Այս տարի, հակառակի պես, մեղրն էլ է շատ քիչ եղել։ Քանի որ քացրավենիք չկա, մարդիկ գոնե մեղր են ուզում ձեռք բերել, որ երեխաների քաղցրի պահանջը մի քիչ բավարարեն։ Դա էլ համարյա չկա․ եղածն էլ այնքան թանկ է, որ շատերը չեն կարողանում ձեռք բերել․ 3 լիտրանոց բանկան 35000-40000 դրամ է․ էլ ո՞նց գնեն մարդիկ՝ այն դեպքում, եթե ահագին մարդ էլ աշխատանքը կորցրել է շրջափակման հետևանքով»,-ասում է գյուղապետը։
Գյուղի դպրոցահասակ երեխաներն այս տարի գրենական պիտույքներ չեն կարողացել ձեռք բերել․ չկար։ Անցած տարվա տետրերի ազատ մնացած թերթերի վրա են գրում, հին շորերով ու պայուսակներով՝ յոլա գնում․․․
Ցավոք, դպրոցն այս տարի առաջին դասարան չունի․ երեխա չի եղել․․․
Մեծ Շենի համեմատ՝ Եղցահողում այս առումով մի քիչ բարվոք վիճակ է․ գրենական պիտույքների որոշակի խմբաքանակ նախքան ուսումնական տարավ մեկնարկը նվեր էին ստացել աշակերտները։ Երկարօրյա խմբերը, սակայն, անցած տարվա դեկտեմբերից, երբ Ադրբեջանը ապօրինաբար փակեց Լաչինի միջանցքը, չեն գործում։
Գյուղմթերքի առումով տարին վատը չէր․ հողի ստացած բերքով եղցահողցիները ոչ միայն իրենց ընտանիքների հոգսն են հոգացել, այլև՝ Ստեփանակերտի բնակիչներին են ահագի օգնել։
«Մեր երթուղայինում ավել շատ պայուսակներ են լինում, քան մարդիկ․ ամեն մեկն իր ունեցածից բաժին է հանում քաղաքում ապրող բարեկամին, ծանոթին, հարևանին»,-ասում է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
Պաշարման պայմաններում բազմիցս հայտնվելով անելանելի վիճակում՝ մարդիկ արդեն մի քայլ առաջ են մտածում։
«Կարմիր Խաչի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մենք հիվանդներին անհրաժեշտ դեղորայքը գնենք, իրենք Գորիսից տեղափոխեն․ այսինքն՝ մենակ տեղափոխումն իրենք անեն, որպեսզի մարդիկ լրջագույն խնդրի առաջ նորից չկանգնեն»-ասում է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել