ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի քանի տասնյակ հազարի հասնող օտարերկրացիների ընտրական իրավունքով օժտելը լրջագույն խնդիրներ ունի սահմանադրականության հետ. Գեւորգ Դանիելյան 09/07/2023 15:36 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց ընտրական իրավունքով օժտելը ինքնանպատակ չէ, այն չպետք է ընկալվի, որպես վարչարարության լծակներով ցանկալի արդյունքներ երաշխավորելու գրավիչ գործիք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
Սահմանադրական դատարանն առաջին անգամ հնարավոր համարեց ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությունը՝ նկատի ունենալով ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների իրավունքների ողջամիտ պաշտպանության անհրաժեշտությունը. գյուղեր կային, որտեղ մեծամասնությունը ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստականներ էին: Իսկ իրավաչա՞փ էր, արդյոք, բոլորովին այլ շարժառիթով ու հիմքերով օրենսդրության մեջ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց անվերապահորեն ընտրական իրավունքով օժտելը, հիմք ընդունելով միայն առնվազն մեկ տարվա հաշվառման փաստը:
Գեւորգ Դանիելյանը նկատում է՝ «ցավոք, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, շրջանցելով այս պարզ հարցի նրբությունները, Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի նվազագույն երաշխիքներին ակնհայտ հակասող լուծում է տրվել:
«Այսպիսի բացահայտ անհիմն կարգավորումը հակասում է նաև Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործուեության կանոնագրքի» դրույթներին: Նախ, Սահմանադրությամբ ամրագրել ենք, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը ոչ թե բացարձակ է, այլ ԿԱՐՈՂ Է սահմանվել Օրենքով: Ավելի, քան տրամաբանական էր, որ հարկ էր ընտրել ՀՀ քաղաքացիություն չունեցող միայն այն անձանց հատվածը, որոնց ընտրական իրավունքը հնարավոր էր երաշխավորել, ոչ թե գործընթացը դարձնեին իմաստազուրկ մեխանիկական: Կոնկրետ, վերջին շրջանում Հայաստան այցելած մի քանի տասնյակ հազարի հասնող օտարերկրացիների ընտրական իրավունքով օժտելը լրջագույն խնդիրներ ունի սահմանադրականության հետ»,- ընդգծել է Գ.Դանիելյանը:
Նրա արձանագրմամբ՝ այս մարդիկ առնվազն չեն տիրապետում մեր պետական լեզվին, իրենք բացարձակապես ի զորու չեն տեղեկատվական աղբյուրներից պատկերացում կազմելու, թե այս կամ այն թեկնածուն ի՞նչ ծրագրեր ունի, ինչպիսի՞ն է իրական վարկանիշը և այլն: Այս մարդիկ անգամ զրկված են տեղամասային ընտրական հանձնաժողովներում դույզն ինչ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից և պարզապես կստորագրեն ցուցակում այնտեղ, որտեղ իրենց մատնացույց կանեն: Ճշմարտությունը մեկն է՝ այս մարդիկ ընտրությանը մասնակցելու են ոչ թե սեփական կամահայտնությամբ (դրա համար, նախ, նվազագույն տեղեկատվությանը հասանելի պետք է լինեին), այլ անխուսափելիորեն ուղղորդված՝ իրենց միայն թիվն են հուշելու:
Ի դեպ, ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»:
«Եթե մի հրաշքով այս անձանց իրավունքները փորձ արվի իրացնել հիշյալ երաշխիքներով, ապա հարկ կլինի առնվազն նույնքան անձ առանձնացնել նրանց օգնելու համար, ինչն արդեն իրատեսական չէ, բայց դա արդեն հանրային իշխանության խնդիրն է, հակառակ պարագայում կգործի դարձյալ տնավարի աշխատելու բարի ավանդույթը, ինչն արդեն այսպիսի լայնածավալ խոցելի վիճակագրության պայմաններում չի կարող նվազագույն իրավաչափություն հաղորդել ընտրության արդյունքներին ....»,- նկատել է իրավագիտության դոկտորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ