ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան 08/26/2023 15:09 | Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 23-ի ուղերձում ակնարկել է Անկախության հռչակագրում ակնարկել է Անկախության Հռչակագրի հնարավոր փոփոխության մասին։ Ինչ հետեւանքներ է դա ենթադրում։ «Փաստինֆո»-ի զրուցակիցն է իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
-Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի ընդունման օրվա առթիվ, միաժամանակ անդրադարձավ այն քննության ենթարկելու, ասել կուզի՝ փոփոխելու անհրաժեշտությանը։ Դա հնարավո՞ր է, արդյոք, կա՞ այդպիսի իրավական ընթացակարգ։
-Այդպիսի ընթացակարգ գոյություն չունի։ Ինքն իր խոսքում Հռչակագիրը անվանել է «քաղաքական փաստաթուղթ», ինչը այդ ակտի համարժեք գնահատականը չէ։ Իհարկե, եթե այն լիներ զուտ քաղաքական փաստաթուղթ, ապա հնարավոր կլիներ ցանկացած պահի փոփոխություններ անել, սակայն ողջ խնդիրն այն է, որ այն վաղուց ձեռք է բերել իրավաքաղաքական փաստաթղթի արժեք։ Հռչակագրի դրույթները դարձել են պարտադիր իրավական ուժ ունեցող դեռևս 1990-91 թթ. ընդունված մի շարք օրենքներով և սահմանադրական օրենքներով։ Այնուհետև, այն ներառվեց 1995թ. հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում և դարձավ Երկրի Հիմնական օրենքի անքակտելի մասը։
Այսպիսով, Հռչակագիրը, որպես այդպիսին, նախատեսված չէ հայրենական նորմատիվ իրավական ակտերի համակարգում, այն իրավական ուժ է ձեռք բերել գոյություն ունեցող նորմատիվ ակտերի՝ օրենքների, սահմանադրակական օրենքների և Սահմանադրության ուժով՝ վերջինիս վրա հղումներ անելու կամ այն ներառելու եղանակով։
- Բայց եթե Հռչակագիրն ինքնուրույն իրավական փաստաթուղթ չէ, ապա ի՞նչն է խանգարում այն անարգել փոփոխության ենթարկելը, իսկ Սահմանադրությունը կշարունակի գործել արդեն այն բովանդակությամբ, ինչ նոր Հռչակագիրը։
Հետաքրքիրն այն է, որ դուք ինքներդ ևս ակամա հաստատեցիք, որ Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը։ Հավանաբար, այս գաղափարի հեղինակներին թվում է, թե իրենք գտել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու բարդություններից խուսափելու դյուրին ճանապարհ, կարծելով, որ Հռչակագրում փոփոխություններ կատարելն ուղղակի կհանգեցնի Սահմանադրության ցանկալի փոփոխությունների, առանց ավելորդ գլխացավանքի։
Բայց այդպես չի ստացվի, բացատրեմ, թե ինչու։ Նախ, ինչպես արդեն նկատեցի՝ Հռչակագիրը ոչ թե ինքնուրույն նորմատիվ բնույթի իրավական ակտ է, այլ իրավաքաղաքական փաստաթուղթ, այդպիսի անվանումով նորմատիվ ակտի տեսակ չկա, ուստի որևէ սահմանադրական մարմին չի կարող իր հայեցողությամբ ստանձնել դրանում փոփոխություններ կատարելու առաքելություն։ Օրենսդիր մարմինը կարող է որևէ քաղաքական կամ բարոյական նորմին իր կողմից ընդունված օրենքով վերապահել իրավական ուժ, սակայն չի կարող իր նախաձեռնությամբ փոխել, օրինակ՝ սովորութային նորմերը, դա իր իրավասության շրջանակներից դուրս է։ Շփոթի աղբյուրն այն է, որ Հռչակագիրն ընդունել է նախկին օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, սակայն չի կարելի անտեսել, որ դա եղել է զուտ քաղաքական փաստաթուղթ, ինչպիսին է օրինակ՝ ներկայիս Ազգային ժողովի ուղերձը (Սահմանադրության 103-րդ հոդված)։ Սակայն որ պահից նույն Ազգային ժողովը օրենքով պարտադիր համարի իր իսկ կողմից ընդունված ուղերձի դրույթները, վերջիններս ձեռք կբերեն իրավական ուժ՝ արդեն համապատասխան օրենքի միջոցով։ Ուստի եթե անհրաժեշտություն է ծագում վերանայելու ուղերձում արտացոլված դրույթները, ապա ոչ թե ուղերձն են փոխում, այլ օրենքը։
Ինչ վերաբերում է Հռչակագրի քաղաքական ասպեկտին, ապա չպետք է անտեսենք, որ Սահմանադրությամբ այդ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները ճանաչվել են «ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամի» համատեքստում։ Այս տեսանկյունից ի՞նչ եք կարծում մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը եղել է Արցախը հանձնե՞լը կամ Հայոց ցեղասպանությունը անտեսե՞լը։ Ախր հենց այդ արժեքների համար են մեր նախնիները տվել իրենց կյանքը։
- Այդ դեպքում, հնարավո՞ր չէ ուղղակի փոխել Սահմանադրության նախաբանը։
-Ոչ, հնարավոր չէ, դա ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլև հակասում է Սահմանադրության 202-203-րդ հոդվածներին։ Այդ հոդվածներով ամրագրված են Սահմանադրության բոլոր այն հոդվածները, որոնք՝ ա) կարող են փոփոխվել հանրաքվեով կամ Ազգային ժողովի կողմից և բ) չեն կարող ընդհանրապես փոփոխվել։ Նախաբանը դրանց ցանկում նախատեսված չէ այն պարզ պատճառով, որ նախաբանը չունի նորմատիվ բնույթ, այն ամրագրում է տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունման նպատակը և պատճառները, ինչը ողջամտորեն ամրագրված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով։ Այլ կերպ ասած՝ դուք չեք կարող փոխել Սահմանադրության ընդունման նպատակը, բայց նույն Սահմանադրության բովանդակությունը թողնել անփոփոխ, որը մշակվել է բոլորովին այլ նպատակի համատեքստում։
Միակ ճանապարհը նոր Սահմանադրություն ընդունելն է, որի իրավասության կրողը արդեն Հայաստանի ժողովուրդն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/22/2023 08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ»
- 09/22/2023 08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ
- 09/21/2023 13:57 ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)