ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՛չ ռուսը, ո՛չ իրանցին, ո՛չ էլ չինացին մեզ չեն խանգարելու, որպեսզի մենք «Ապագա կա՛» գոռալով, ուրախ – զվարթ գնանք դեպի թուրքական կախաղան և պարանը մեր ձեռքով գցենք մեր վզին. Աբովյան 08/17/2023 20:51 | Քաղաքական
Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության գոտի ձևավորելու համար բավական ակտիվ պրոցեսներ են ընթանում, որի մեջ ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ ավելացնելով, որ իրենց որդեգրած քաղաքականությամբ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Թուրքիայի դիրքերն ամրապնդվեն Հարավային Կովկասում։
Հիշեցնենք՝ Հայաստանի պահանջով երեկ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը ու անգամ ելույթ ունեցավ։
Արման Աբովյանն ընդգծում է՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը շերտային ուսումնասիրություն է պահանջում.«Հարավային Կովկասում իր դիրքերը պետք է ամրապնդի հավաքական Արևմուտքը, որի ներկայացուցիչն ու հիմնական խաղացողն այստեղ հենց Թուրքիան է։ Այո, պետք է հասկանալ, որ ստեղծված իրավիճակում իրանա – ռուսական հակազդեցության անհրաժեշտություն կա, ինչն, իհարկե, առկա է, սակայն այդ հակազդեցությունն արտահայտվում է ոչ թե հայկական, այլ, առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական շահերից բխելով։ Հետևաբար, եթե ՀՀ այս իշխանությունները որոշել են ներդաշնակվել թուրք – ադրբեջանկան տանդեմի հետ, ինչն, ըստ էության, ինքնասպանություն է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ, առհասարակ, տարածաշրջանում հայկական էթնոսի համար, ապա ո՛չ ռուսը, ո՛չ իրանցին, ո՛չ էլ չինացին մեզ չեն խանգարի, որ «Ապագա կա՛» գոռալով, ուրախ – զվարթ գնանք դեպի թուրքական կախաղան և պարանն, ինքներս մեր ձեռքով, գցենք մեր վզին»,- ասում է բանախոսը։
Վերադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից ունեցած սպասելիքների հարցին՝ Արման Աբովյանն ասում է՝ իսկապես չի հասկանում, թե մարդկանց սպասելիքներն այդ նիստից ինչո՞վ են պայմանավորված.«Այ ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում՝ ո՞վ է ընդունել Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս՝ հայաստանյան օրվա իշխանությունները։ Ո՞վ է որոշել, որ ստորադասելով Հայաստանի Հանրապետությա ազգային և պետական շահը, կարելի է խաղաղություն ստանալ՝ կրկին սրանք։ Ո՞վ է խաղաղության պատրվակով, ըստ էության, հանձնում ՀՀ կենսական շահը՝ այս իշխանությունը։ Ո՞վ է թղթի շերեփը ձեռքին, ընկած այսպիսի կոշտ աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում ուժեղ պայքարողի իմիտացիա ստեղծում՝ կրկին ու կրկին սրանք։ Հիմա դուք ի՞նչ եք սպասում ՄԱԿ-ից կամ դրա Անվտանգության խորհրդի նիստից, որ նրանք Հռոմի պապից ավելի կաթոլիկ են գտնվելու և, ի հեճուկս ձեր ղեկավարների վարած քաղաքականության, մի կողմ դնելով իրենց դարդն ու ցավը, պայքարի են ելնելու իրենց համար այս պահին դաշնակից հանդիսացող Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի շա՞հը…Ես, ուղղակի, չգիտեմ չեմ հասկանում, թե սրան ի՞նչ անուն կարելի է տալ…»,- տարակուսած ասում է ԲՀԿ քաղխորհրդի անդամը։
Ամփոփելով զրույցը՝ Արման Աբովյանն ասում է՝ հայաստանյան օրվա իշխանությունները զբաղված են մարդկանց հատվածային ուշադրությունը շեղելու հետևանքային գործընթացներից. «Ինչո՞ւ համար է սա արվում՝ որպեսզի գործընթացի բուն պատճառները լղոզվեն և չհիշվեն մարդկանց կողմից։ Այս իշխանությունն է զրոյացրել մեր մանևրի դաշտը՝ ընդունելով Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ գնալ – հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ու ֆիքսել, որ Արցախում մարդիկ սովամահ են լինում, սա, մեղմ ասած, կապիկություն է։ Ի՞նչ է՝ այնտեղ այդ մասին չգիտե՞ն…Այդ դեպքում ինչի՞ համար էր արտահերթ նիստը, եթե նրանք տեղյակ չեն Արցախում տեղի ունեցող զարգացումներից…Իսկ ինչո՞ւ այնտեղ հարցի լուծման վերաբերյալ որևէ տարբերակ կամ վերջնական փաստաթղթի պլան չներկայացվեց, որի արդյունքում՝ Ադրբեջանի դեմ, գոնե, սանկցիաներ կիրառելու հարց կբարձրանար։ Դուք հասկանում եք, որ այս ամենն, ընդամենը, գործ անելու իմիտացիա է, որ որդեգրել է այս իշխանությունը՝ թղթե շերեփը ձեռքին այս ու այն կողմ վազվզելով, որ երբ պատասխանատվության ժամը գա, ասեն՝ մենք ամեն ինչ արեցինք, բայց չստացվեց»,- ասում է Արման Աբովյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ