Թեմաներ
Կիրակի 05 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2024   20:57 19:30 դրությամբ աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ 05/26/2024   20:45 Մենք մնալու ենք այստեղ. Կա մեկ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանի գնալու ճանապարհն է. Բագրատ Սրբազան 05/26/2024   20:26 Նիկոլ Փաշինյան, Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին 05/26/2024   20:08 Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը 05/26/2024   19:59 ՌԴ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ պատուհասած աղետի կապակցությամբ 05/26/2024   19:53 Փրկարարները խաղատնից հեռացրել են մոտ 15 տ ջուր 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/26/2024   19:25 Ոստիկանները պաշարել են դեպի Պռոշյան գնացող ճանապարհը 05/26/2024   19:22 Գնել Սանոսյանը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները 05/26/2024   19:17 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ 05/26/2024   19:10 Երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի՝ քան սադրելը. Տարոն Չախոյան 05/26/2024   19:01 ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում ՀՀ-ին և հայ ժողովրդին՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի կապակցությամբ 05/26/2024   18:53 ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով 05/26/2024   18:48 Ծանր պատասխանատվություն է դա. Բագրատ Սրբազանը` վարչապետի թեկնածու լինելու մասին 05/26/2024   18:43 Կառավարության ամառանոցը պաշտպանված է այս րոպեներին ավելի լավ, քան Հայաստանի որևէ սահման. Գեղամյան 05/26/2024   18:28 Աղետի հետեւանքով, նախնական տվյալներով, կա երկու զոհ 05/26/2024   18:13 Վաղ առավոտից կսկսվեն անհնազանդության ակցիաները 05/26/2024   17:57 Այս հրապարակից գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց` Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով. Սրբազան 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   17:36 Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է 05/26/2024   17:35 Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ 05/26/2024   17:26 Բագրատ Սրբազանը հայտարարեց շարժման երրորդ ու վճռական փուլի մասին 05/26/2024   17:17 Ինչո՞ւ որևէ զգուշացում չի տրվել բնակչությանը, ինչո՞ւ չի կազմակերպվել մարդկանց տարհանումն առավել վտանգավոր գոտիներից . Վրթանեսյան 05/26/2024   17:06 Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով 05/26/2024   16:55 Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին տարերային աղետի զոհի (զոհերի) հիշատակը 05/26/2024   16:46 Այնքան են տապալել ամեն ինչ, որ միանշանակ է` բանակցողը պետք է փոխվի. Օսկանյան 05/26/2024   16:43 Փաշինյանի ուղերձը գուժում է Ադրբեջանի ավելի ծանր պահանջների մասին, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով. պատմաբան 05/26/2024   16:41 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/26/2024   16:31 Այդ մադրիկ վախեցած են, որովհետև հայրենազրկել են մեզ. Դանիելյան 05/26/2024   16:14 Երևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 05/26/2024   16:09 Մատենադարանի մոտից երիտասարդները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ 05/26/2024   15:56 Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ հանրահավաքին ընդառաջ 05/26/2024   15:44 Հանրավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունից 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   15:28 Հենց նման դեպքերում, երբ ճանապարհը փլուզված է Սանավիացիայի ուղղաթիռները անփոխարինելի են. Սարգսյան 05/26/2024   15:19 Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել. Ավինյան 05/26/2024   15:12 Աղետների դեմ պայքարում երկրին աղետներ բերող իշխանությունների վրա հույս դնելը, իհարկե անմտություն է. Թանդիլյան 05/26/2024   14:53 Փաշինյանն աղետի գոտում է 05/26/2024   14:47 Աղստև գետի վարարման պատճառով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մի հատվածը փլուզված է 05/26/2024   14:37 Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի. ՆԳՆ 05/26/2024   14:29 Երրորդ, իշխանությունն իր ինստիտուտները նախապատրաստում է ո´չ թե ներքին անվտանգային խնդիրների լուծման, այդ թվում` աղետներին դիմակայելու համար, այլ իշխանության պահպանման ուղղությամբ. Աբրահամյան 05/26/2024   14:20 ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» պետական սահմանի անցման կետով 05/26/2024   14:12 Գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի մասին տեղեկություն ստանալու նպատակով 911 հեռախոսահամարը հայտարարվում է թեժ գիծ 05/26/2024   14:01 Մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու շրջանի մեր սիրելի հայրենակիցներին.այսօրվա հանրահավաքը տեղի է ունենալու 05/26/2024   13:52 Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կառուցած Սանահինի կամրջի. Մեսրոպ Առաքելյան 05/26/2024   13:47 Չի բացառվում ամբարտակի փլուզւոմ, ինչը կոչնչացնի մնացած ամբողջը, ինչ որ մնում է դեռ հեղեղից. Պապինյան 05/26/2024   13:42 Այս աղետները չեն ընդհատվելու, քանի դեռ պետությունն այս վիճակում է. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/26/2024   13:27 Վարքականոններ ջրհեղեղի դեպքում 05/26/2024   13:19 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/26/2024   12:41 «Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի ա տնկել». սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է. Ոսկանյան
05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/26/2024   12:14 Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ. Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի 05/26/2024   13:47 Չի բացառվում ամբարտակի փլուզւոմ, ինչը կոչնչացնի մնացած ամբողջը, ինչ որ մնում է դեռ հեղեղից. Պապինյան 05/26/2024   11:23 Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է. Սարգսյան 05/25/2024   15:43 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն 05/25/2024   12:44 Բաղանիսում Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ) 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/25/2024   14:31 Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. աշխատանքները համակարգում է ոմն Աշոտ Մկրտչյան

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 08/14/2023   16:16  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ, գործի իրական հանգամանքները, այդ թվում՝ նշված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի ներգրավածությունը հերքելու ու չբացահայտելու, դրանով իսկ քրեական գործի քննությանը սխալ ուղղություն տալու նպատակով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գ. Կ.-ի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ. Մ.-ի դրդմամբ, քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի հետ միասին ոստիկանության այլ ծառայողների միջոցով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այդ թվում՝ կազմել և քրեական քրեական գործին կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքը:

Մասնավորապես՝ Գ. Կ.-ից և Գ. Մ.-ից ստացած ապօրինի ցուցումների համաձայն՝ նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա, նշված քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում քննիչ Ա. Հ.-ն և քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ն 2008 թվականի հուլիս-օգոստոսին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և հայտնել, որ քննարկվող իրադարձությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված հրազեններից կրակված 5,45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներից շուրջ 1000-ը փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի հրազեններից կրակված պարկուճներով, ինչպես նաև կազմակերպել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված և քրեական գործի նյութերին կցված ծառայողական քննության նյութերը՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը փոխելու և ոստիկանության զորքերի ծառայողների ցուցմունքները վերոհիշյալ զեկուցագրերին համահունչ արձանագրելու  գործընթացը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ոստիկանության զորքերի համապատասխան աշխատակիցներին ամրակցած ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ, ապա՝ շուրջ 1000 հատ պարկուճները տարել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Ա. Հ.-ին: Դրանից հետո պարկուճները տրամադրվել են հիշյալ դատաձգաբանական փորձաքննությունը կատարող, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.-ին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս  նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով:

Դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելու գործընթացին զուգահեռ՝ նույն ժամանակահատվածում Ա. Հ.-ն քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի և մյուսների հետ միասին կազմել և քրեական քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին վերցրել և քրեական գործին են կցել հիշյալ օրը ծառայության ընթացքում իրենց ամրակցված ինքնաձիգներից իբրև մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր, իսկ ՀՀ ոստիկանության զորքերի ղեկավարությունը կրկին Վ. Հ.-ի հրահանգով հետին ամսաթվով կազմել է հիշյալ զեկուցագրերին համահունչ, իրականությանը չհամապատասխանող, ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից իբրև ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում:

Միաժամանակ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և նրանց տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել են զեկուցագրերին նույնաբովանդակ՝ իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց ամրակցված, ընդհանուր 24 միավոր զենքերից մարտական փամփուշտներով կրակոցներ են արձակել, որով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:

Իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքների արձանագրումից հետո ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներին ամրակցված 24 միավոր ինքնաձիգները ներկայացվել են 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող փորձագետ Ա. Հ.-ին: 2008 թվականի օգոստոսի 12-ին ՀԿԳ քննիչ Ա. Հ.-ի ներկայությամբ հիշյալ փորձագետի կողմից համեմատական հետազոտության համար վերոհիշյալ 24 միավոր ինքնաձիգներից փորձարարական կրակոցներով ստացվել են գնդակներ և պարկուճներ, ապա  կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները ամրագրվել են փորձագետի՝ 2008թ. դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին:

Այսպիսով՝ մինչև 2011 թվականի հունվարի 11-ը հիշյալ քրեական գործով կատարելով նախաքննություն և ունենալով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտականություն՝ Ա. Հ.-ն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինձնաձիգներ ժամանակի ընթացքում խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, որպիսի պայմաններում քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող պարկուճների վերացմամբ խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների հանգամանքները դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների հետազոտմամբ բացահայտելու համար:

Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:34 28/04/2023  |  ՄամուլՆոր փորձաքննություններ՝ մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»
07:53 16/03/2023  |  ՄամուլԱննա Վարդապետյանի նոր հանձնարարականը «մարտի 1-ի գործով»․ «Ժողովուրդ»
11:49 08/04/2022  |  Դատական ռեպորտաժներՓաշինյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով․Վճռաբեկը բեկանեց Փաշինյանի դատավճիռը
10:26 09/11/2021  |  ՄամուլՄարտի 1»-ի գործով մեղադրյալին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից. «Ժողովուրդ»
18:14 07/09/2021  |  ՄեկնաբանությունԴատախազությունը հրաժարվել է «Մարտի 1»-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից
18:24 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող բարձրաստիճան ոստիկանի գոյության մասին մոռացել են
18:10 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդուն պարկուճով չեն սպանում. սա հերթական կոպիտ մանիպուլյացիան է. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
14:44 16/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ին կրակված փամփուշտները տարել ձուլարանում մի տեղ ձուլել են, պատկերացնու՞մ եք դա ինչ է նշանակում. Փաշինյան
09:21 06/05/2020  |  ՄամուլՄարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներից ովքեր են աջակցություն ստացել․ «Ժողովուրդ»
15:54 29/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ դրության հրամանագիրը բացառապես հենվում էր Սահմանադրության մեջ նշված իրավական հիմքերի վրա.փաստաբան

Արխիվ

[]