ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում տեղի ունեցող նույն զարգացումները հաջորդիվ տեղափոխվելու են Հայաստան, այստեղ անհոգ ապրողները թող մեկ գրամ անգամ չկասկածեն, թե խույս են տալու նույն ճակատագրից.քաղաքագետ 08/10/2023 19:32 | Քաղաքական
Արցախում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կայացրած որոշումների ուղիղ հետևանքներն են, նախ՝ Պրահայում 2022 հոկտեմբերին իր տված հայտնի համաձայնությամբ՝ Միշել – Ալիև - Մակրոն – Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ Ալմա Աթայի հռչակագրի իր ընկալումների շրջանակներում նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, և երկրորդ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ ակնարկեց՝ Արցախի շրջափակման մեջ շատ կարևոր դեր են խաղացել Հայաստանի իշխանությունների որոշումները։ Հետևաբար, ՀՀ ԱԳ նախկին նախարար պարոն Վարդան Օսկանյանը շատ ճիշտ է նկատում՝ Փաշինյանի տված բանավոր խոստումներն, իրապես, ավերներ են ստեղծել ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ վերլուծելով նախօրեին ՀՀ ԱԳ նախկին նախարարի հանրային դիտարկումներն՝ Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հերթական ելույթն է ունեցել, որտեղ, վերլուծելով առկա իրավիճակը, նախազգուշացրել է նոր` հնարավոր պատերազմի մասին. «Պրահայի հայտարարությունը մեծ ավերներ է գործում։ Այսօր Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի մեր հայրենակիցների՝ սովամահության եզրին լինելու հանգամանքը շատ բանով պայմանավորված է հենց այդ հայտարարությամբ։ Փաշինյանին կոչ եմ անում հետ կանգնել այդ հայտարարությունից»,- իր խոսքում, մասնավորապես, նշել է նախկին արտգործնախարարը։
Քաղաքագետն առաջարկում է Վարդան Օսկանյանի դիտարկումները քննարկել սկզբնակետից, երբ վերջինս իր առաջին տեսաուղերձներից մեկում առաջարկում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ՝ մոտ երեք ամիս լռի և բանակցային գործընթացի ղեկը հանձնի դիվանագիտության ոլորտում մեծ փորձ ունեցող հմուտ մասնագետների. «Վարդան Օսկանյանը խոսք էր տալիս, որ կփորձի, առնվազն, գոնե, փոխել բանակցային տրամաբանությունը, որովհետև տեսնելով այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, պետք է հետևություններ անել, որ նույն զարգացումները հաջորդիվ տեղի են ունենալու այստեղ ՝Հայաստանում։ Հայաստանում անհոգ ապրողները թող մեկ գրամ, անգամ, չկասկածեն, որ խույս են տալու նույն ճակատագրից, որին, արդեն, ութը ամիս արժանացել են արցախցի մեր հայրենակիցները։ Սակայն, Վարդան Օսկանյանի առաջարկած այս տարբերակը, որ, միգուցե, աշխատող և արդյունավետ է Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերի տեսանկյունից, միևնույն ժամանակ, խիստ հակասում է նույն Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությանն ու գաղափարներին»,- ասում է Բենիամին Մաթևոսյանը։
Ի՞նչ է առաջարկում Վարդան Օսկանյանը գլոբալ առումով՝ պետական, իշխանական համակարգի ներսում առանձին, սուպեր լիազորություններով օժտված մի մարմին ստեղծել, որն արտաքին աշխարհի հետ հարաբերվելու է՝ ներկայացնելով Արցախի հարցի վերաբերյալ հայկական կողմի շահերը. «Նույն Վարդան Օսկանյանի կողմից գլխավորած դիվանագետների խումբն Ալիևի հետ չի կարող բանակցել այն տրամաբանությամբ, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, իսկ դրան զուգահեռ, օրինակ, ՀՀ ԱԺ իշխանական խմբակցությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, գնա տարբեր միջազգային ֆորումների և հայտարարի, որ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Այս ընդգծված հակասությունից դուրս է գալիս, որ ոչ միայն պետք է սուպեր լիազորություններով օժտված մի մարմին ստեղծել, այլ դրա գործունեության և գաղափարի տրամաբանությանը համահունչ պետական իշխանություն ձևավորել, ինչպես նաև՝ երկրի ներսում նույն տրամաբանությանը համահունչ տեղեկատվական քարոզչություն իրականացնել։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պետք է հստակ ամրագրենք, որ օրվա հայաստանյան իշխանությունն իր որդեգրած քաղաքկանությամբ որևէ կերպ չի համապատասխանում Վարդան Օսկանյանի առաջարկած այլընտրանքին, հետևաբար, կամ Փաշինյանը պետք է հնարավոր բոլոր տարբերակներով մերժի և անտեսի նախկին ԱԳ նախարարի առաջարկած այլընտրանքները, կամ ՀՀ-ում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, որովհետև այն, ինչ առաջարկում է Վարդան Օսկանյանը, գլոբալ առումով հնարավոր է իրականացնել միայն իշխանափոխության պարագայում»,- ասում է քաղաքագետը։
Ամփոփոելով թեման, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է՝ Վարդան Օսկանյանի առաջարկած այլընտրանքաների մեջ մեծագույն սպառնալիք կա՝ ուղղված փաշինյանական իշխանությանը, որովհետև այդ մարդիկ ապրում և գործում են հստակ նախանշված գաղափարական և տրամաբանական տիրույթում, որը հստակ հասկաում է ՀՀ-ի և Արցախի շահերին։ Հայաստանում օր առաջ իշխանափոխության պահանջ կա և այդ պահանաջը նոր չի ձևավորվել, ասում է քաղաքագետն ու հավելու՝ Արցախում ստեղծված իրավիճակի պատճառահետևանքային կապերը հենց այս պահանջի տևականորեն չիրականացման արդյունք են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ