ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ. «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը հանցավոր կազմակերպություն են ստեղծել ու ղեկավարել 07/27/2023 21:02 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ առերևույթ հանցավոր արարաքների վերաբերյալ քննվող քրեական վարույթով ի հայտ են բերվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ պարունակող տվյալներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես՝ Վ․ Ղուկասյանը և Ա․ Գալստյանը անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գույքային միջոցներ կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները օրինական շրջանառության մեջ դնելու նպատակներով 2021թ. կեսերին ստեղծել և ղեկավարել են անհամեմատ ծավալուն հանցավոր նպատակներ հետապնդող, համակարգվածությամբ ու կառուցվածքային կայուն նկարագրով աչքի ընկնող հանցավոր կազմակերպություն։ Վերջինիս գործունեության մեջ ներգրավել է տվյալ պահին քննությանը հայտնի 10 անձ՝ նրանց միջև գործառույթների ընդգծված դերաբաշխմամբ։ Վերջիններիս զգալի մասին մեղսագրվող հանցավոր արարքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս տեղեկացրել է։
Քննության ներկա փուլում արդեն իսկ պարզվել են հանցավոր սխեմայով տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու 4 դրվագներ, որոնցով շանտաժի միջոցով այդ անձանցից պահանջվող գումարները կազմել են ընդհուպ մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ։
Նշված դեպքերով կիրառված հանցավոր սխեմայի վերլուծությունը փաստում է, որ Վ․ Ղուկասյանը տարբեր սոցիալական հարթակներում լսարան ձևավորելու, հետագայում նշված լսարանի հանրային կարծիքը որպես իր սպառնալիքների իրականացման գործոն օգտագործելու նպատակով առցանց սոցիալական հարթակներում ստեղծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց կառավարմամբ զբաղվել են նաև հանցավոր խմբի՝ տվյալ գործառույթն ստանձնած անդամները։
Լուրջ սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ստանալու, պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով հանցավոր կազմակերպության՝ համակարգչային տեխնիկայի, սոցիալական ցանցերի օգտահաշիվների կառավարման, շորթումներ կատարելուն հարմարեցված համակարգչային ծրագրերի, մոնտաժային հմտությունների տիրապետող անդամները Վ․ Ղուկասյանի հանձնարարությամբ հավաքել, մշակել են տեղեկություններ և նյութեր տարբեր անձանց, այդ թվում նաև իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ, որոնք փոխանցել են Վ․ Ղուկասյանին։ Դրանց հիման վրա, վերջինս նշված բազում օգտահաշիվներով հեռարձակումների միջոցով, բարոյական նորմերի բացահայտ անտեսմամբ, հայհոյախառն բառամթերքով, անպարկեշտ արտահայտություններով, արատավորող տեղեկություններ հրապարակելով թիրախավորել է մասնավոր անձանց և կազմակերպություններին, պետական մարմիններին, այդ թվում նաև իրավապահ համակարգին, դրանցում ծառայություն իրականացնող անձանց՝ նպատակ հետապնդելով հարկադրել վերջիններիս ձեռնպահ մնալ հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ իրենց օրինական ծառայողական պարտականությունների կատարումից և այդ կերպ ապահովել հանցավոր կազմակերպության անդամների «անձեռնմխելիությունը»:
Նույն նպատակով և նկարագրված մեխանիզմով Վ․ Ղուկասյանը անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորող խոսույթով, արատավորող տեղեկություններով թիրախավորվել է նաև տարբեր ատյանների այն դատավորներին, որոնք բավարարել են հանցավոր խմբի անդամ հանդիսացող, քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված յուրային, հանցավոր խմբում ընգրկված անձանց խափանման միջոց կալանքի ընտրության կամ կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունները՝ ունենալով նաև հետագայում իր համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակ։
Հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակները քողարկելուն ծառայեցվել է «Հանրային ձայն» կուսակցությունը՝ որպես հնարավորություն՝ ի շահ կազմակերպության ազդելու սոցիալական, քաղաքական կամ տնտեսական որոշումների վրա, ինչպես նաև, օրինական շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելու պատրանք ստեղծելու նպատակով ստեղծված «Հանրային ձայն» տաքսի ծառայությունն ու նույնանուն պահնորդական (անվտանգության) ծառայությունը, բարեգործական որոշակի ակցիաներ իրականացնելը:
Ավելին․ հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի դյուրին իրականացնելու, իրավապահ մարմինների հետ «խնդիրներ չունենալու» նպատակով Ա․ Գալստյանի կողմից, նույնանուն իրավաբանական ծառայության քողի ներքո, հավաքագրվել են փաստաբաններ։ Դրա իրական նպատակը եղել է իրավաբանական ծառայությունների քողի տակ հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում՝ մասնավորապես շորթմամբ և խարդախությամբ ձեռք բերված գույքային և նյութական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելը կամ խեղաթյուրելը:
Հանցավոր կազմակերպության առանձին անդամներ անձնական կապեր են ստեղծել իրավապահ կամ այլ պետական կառույցների աշխատակիցների հետ՝ դրանք օգտագործելով հանցավոր խմբի նպատակներից բխող անհրաժեշտ տեղեկատվության, օրինակ՝ հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձանց նույնականացնող, ինչպես նաև յուրայինների վերաբերյալ վարույթ իրականացնող քննիչի, նրա ընտանիքի անդմաների մասին տեղեկություններ ստանալուն։
Հանցավոր կազմակերպությունն իր կայունությունն ապահովել է ներքին գործառույթային «ստորաբաժանումների» ստեղծմամբ և գործարկմամբ, նաև զգալի, դեռևս օրինականության տեսանկյունից պարզման ենթակա դրամական միջոցների շրջանառության միջոցով: Հանցավոր կազմակերպության ղեկավարներից մեկի ընտանիքի անդամը փաստացի կատարել է կազմակերպության գանձապահի դերը՝ իր անվամբ բանկում բացված պահախցիկում պահելով հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը, դրամական միջոցները, ապահովելով հանցավոր կազմակերպության ֆինանսական շարժի անվտանգությունը և գաղտնիությունը։ Ֆինանսական միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է հանցավոր կազմակերպության ղեկավարների ցուցումներով:
Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նյութերը, քննության առարկա դարձնելու նպատակով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են այլ նախաքննական մարմին։
Ընդհանուր առմամբ, իրականացվող լայնածավալ քննության ընթացքում ստացվել են հանցավոր կազմակերպության, դրա անդամների կողմից առերևույթ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ շորթումների, խարդախությունների, փողերի լվացման, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ՝ ընդհանուր շուրջ երեք տասնյակից ավելի դեպքերի մասին տվյալներ, որոնք ստուգման առարկա են քրեական վարույթի շրջանակներում։
Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ