ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի ու ԵԽ-ի կանոնադրությունները. միջազգային կազմակերպություններին այլ բան չի մնում, քան այս մասին հայտարարելը. Արա Ղազարյան 07/12/2023 21:07 | Քաղաքական
Բերձորի միջանցքում ադրբեջանական գործողություններն, իրենց էությամբ, պատերազմական հանցագործություն են՝ եթե մենք համարում ենք, որ ռազմական իրավիճակը շարունակվում է։ Բլոկադան արդեն իսկ պատերազմի գործիք է համարվում։ Եթե այսպես շարունակվի, ապա միջազգային կազմակերպություններին այլ բան չի մնում, քան հայտարարել, որ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կանոնադրությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ տեղաշարժը Բերձորի միջանցքի տարածքում արգելելու փաստին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել է մաքսանենգության մեջ, իբր, հիվանդներին տեղափոխելիս կազմակերպության մեքենայում հայտնաբերել են ծխախոտ, հեռախոս ու վառելիք։
«Եվրոպայի խորհրդում դա կարող է հանգեցնել Ադրբեջանի պատվիրակների մանդատների ժամանակավոր սառեցման՝ ինչպես դա արվեց Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ ՄԱԿ-ի շրջանակներում դա կարող է հանգեցնել ԱԽ կողմից արդեն բանաձևի ընդունման, որը պարտադիր կատարման փաստաթուղթ է»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ Բերձորի միջանցքում իրականացվող գործողություններով Ադրբեջանը, փաստացի, միջամտում է հումանիտար չեզոք օգնություն տրամադրող Կարմիր խաչի կազմակերպության աշխատակիցների տեղաշարժման իրավունքին, ինչը կազմակերպությունն ստացել է Ժնևյան կոնվենցիայով, որը որևէ դեպքում ենթակա չէ խախտման։ Որպես հավելում, Ղազարյանը հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ի լեգիտիմությունը, այդ նույն Ժնևյան կոնվենցիայով, ճանաչվել է նաև Ադրբեջանի կողմից։
Թեև այժմ ռազմական ակտիվ գործողություններ չեն ընթանում՝ Արցախում առկա է քաղաքացիների շրջափակված լինելու խնդիրը։ Այս պարագայում, ըստ նրա, Կարմիր խաչի մասնակցությամբ նմանատիպ՝ ոչ այնքան նշանակալի միջադեպը պետք է շատ արագ լուծում ստանա՝ հաշվի առնելով, որ հայտնաբերվածը ոչ թե թմրաշրջանառություն կամ հանցավոր այլ գործողություն է, այլ ընդամենը որոշ ապրանքների տեղափոխում։ Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ մյուս տեսանկյունից, Ադրբեջանը վարչարարության անվան տակ, արգելելով ԿԽՄԿ տեղաշարժը, խախտում է հումանիտար բոլոր օրենքները։
«Այս ամենը հայկական կողմի օգտին կարելի է շրջել առաջին հերթին իրավական ճանապարհով։ Երկրորդ՝ պետք է ձևավորել հանրային կարծիք, որ Ադրբեջանը միջազգային կամ տարածաշրջանի խաղաղությանն սպառնացող պետություն է։ Պետք է ցույց տալ, որ այդ պետության գործողությունները լեգիտիմ չեն, որպեսզի Ադրբեջանն փոփոխի իր վարքագիծը՝ միջազգային արենայում։ Այսօր արդեն իսկ հայտարարություն եղել է, որ Ադրբեջանը պարտավորություններ ունի Ղարաբաղի հայության նկատմամբ՝ նրանց անվտանգությունն ապահովելու առումով, մինչդեռ այդ երկիրը շրջափակում է Արցախը»,- ասաց նա։
Այդուհանդերձ, այս առումով, Ղազարյանը կոչ է անում ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից արձանագրված դեպքերի մասին բարձրաձայնելու հույս չունենալ։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա, քանի որ այդ կազմակերպությունը կաշկանդված է իր իսկ ընդունած սկզբունքներով։
«Չեզոքություն ու անաչառություն։ Աշխարհի տարբեր անկյուններում հակամարտող կողմերը մեղադրում են ԿԽՄԿ-ին՝ այդ նույն չեզոքությունը խախտելու մեջ։ Կարմիր խաչը կաշկանդված է ամեն ինչի մասին բարձրաձայնելու հարցում։ Օրինակ՝ իրենք տեսնում են խախտումներ, բայց չեն բարձրաձայնում, որովհետև դա նշանակում է հարաբերություններ փչացնել մի կողմի հետ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ այդպիսով վնասվում է իր առաքելության արդյունավետությունը։ Դրա համար, այո՛, Կարմիր խաչը կարող է շատ ինֆորմացիա ունենալ կամ շատ բան տեսնել, բայց լուրջ կաշկանդվածութուն ունենալ՝ բարձրաձայնելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ