Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՓՊ խորհուրդը մտահոգություն է հայտնում ԲԴԽ-ից կողմից դատավորների լիազորությունների դադարեցման առնչությամբ 07/06/2023   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ, և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել:
Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ:
Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը:
Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը:
Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում:

Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն:

Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշումը խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք:

Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները:

Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով:

Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով:
Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը:

Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը:


Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները:

Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից:

Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման:
Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը:

Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ:

Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:48 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՑանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի․ Թաթոյան
18:42 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀԺՄ-ն կդիմի գլխավոր դատախազին՝ ԲԴԽ-ում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ
12:16 03/07/2023  |  Դատական ռեպորտաժներՊատմուճան հագնելով՝ դատավոր չեն դառնում, իսկ էս ԲԴԽ-ն էլ ուղղակի ցուցանակ է. Դավիթ Հարությունյանի գնահատականը Կարեն Անդրեասյանին
11:59 03/07/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն դադարեցրեց երեք դատավորի լիազորություն (տեսանյութ)
11:25 03/07/2023  |  Դատական կուրյոզներԲԴԽ-ն սահմանափակում է ԶԼՄ-ների գործունեությունը. թույլ չի տվել լրագրողներին ներկա գտնվել դահլիճում
11:06 03/07/2023  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն հրապարակում է դատավորների վերաբերյալ որոշումը՝ ուղիղ
20:05 02/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«ժամանակն է բարձրագույն դատական խորհուրդն անվանափոխել ստորագույն ինկվիզիցիոն կոմիտեի»․ Ռուբեն Մելիքյան
07:48 01/07/2023  |  ՄամուլԲԴԽ անդամները կիրակի օրը հավաքվելու են. որոշվում է 5 դատավորների ճակատագիրը. «Ժողովուրդ»
20:10 26/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿարեն Անդրեասյանի՝ դատավորներին հանդիպելու հաղորդումն իրավապահներն ուսումնասիրում են․ Խաչատուրյան (տեսանյութ)
17:07 26/06/2023  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Հարությունյանը պատմեց՝ ինչպես իրեն հեռացրին դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]