Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան 05/16/2024   11:26 Սահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան 05/16/2024   11:22 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին 05/16/2024   11:17 Սահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ) 05/16/2024   11:15 Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   11:02 Սահմանազատման հանձնաժողովը արձանագրություն է ստորագրել. ինչ է քննարկվում Կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 05/16/2024   11:01 Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով է հրաժեշտ տվել Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 05/16/2024   10:55 Ոստիկանության զորք է կուտակվել կառավարության շենքի մոտ՝ հատուկ միջոցներով զինված 05/16/2024   10:54 Կառավարության մոտ բողոքի ակցիա է. ուղիղ 05/16/2024   10:46 Անահիտ Ավանեսյանը կառավարության շենք է եկել նիստից ավելի քան 40 րոպե շուտ․ նա խուսափեց պատասխանել՝ ինչու է ազատել աշխատանքից ուռուցքաբանականի տնօրենին 05/16/2024   10:44 «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները Բագրատ արքեպիսկոպոսի հետ քննարկել են շարժման ռազմավարությունը 05/16/2024   10:27 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ 05/16/2024   10:20 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Աբրահամյան 05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ)
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային, նախկին-ներկա տարբերակում չենք անելու. վարչապետ 07/01/2023   14:11  |  Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին՝ հայտնում են վարչապետի աշատակազմից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի դիվանագետներ,

Նախ թույլ տվեք Դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ Գլխավոր դատախազի գլխավորությամբ, շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը՝ բոլոր ոլորտներում, սկսած՝ սոցիալականից, ավարտած քաղաքականով: Իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը թերևս արդարադատությունն է: Մենք՝ որպես քաղաքական իշխանություն, այս ուղերձն ամեն օր մեզ հետ ունենք՝ սկսած սոցիալական բնագավառից, վերջացրած արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:

Իհարկե, օրվա հետ կապ չունի, բայց նաև քանի որ սոցիալական արդարությունը նշեցի, այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին և պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաև անցել է նվազագույն սպառողական զամբյուղը:

Բայց, բնականաբար, կցանկանայի ավելի շատ կենտրոնանալ արդարադատության վրա: Մենք այս տարիներին նաև աշխատավարձերի էական բարձրացումներ ենք ունեցել արդարադատության ոլորտում: Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե ստեղծվել է բարձր աշխատավարձով, նաև դատախազության, դատական, քննչական համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Իհարկե, հասկանալի է, որ այդ մոտեցումներն այնպես չէ, որ ընդունվում են բարյացկամորեն, բայց ես ամեն անգամ աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ՝ հանուն քաղաքացիների, որովհետև այդ միջոցով նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության՝ արդարադատության որակը: Եվ, այս առումով, մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանել, և այդ նոր ստանդարտը ես հավատում եմ, որ սահմանման ճանապարհին է, հաստատման ճանապարհին է: Իհարկե, դա հեշտ ճանապարհ չէ, բայց մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով:

Ուզում եմ ընդգծել, որ երկար բանավեճերի, քննարկումների արդյունքում Հայաստանում ի վերջո ստեղծվեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը՝ կրկին դատախազության համակարգում: Եվ այդ մեխանիզմն սկսել է գործել: Իհարկե, դեռ արդյունքներն առջևում են, բայց համոզված եմ, որ նաև միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ոլորտում կկարողանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներն ապահովել օրենքի գերակայության պայմաններում, որովհետև այն արդարության զգացման շատ կարևոր բաղադրիչ է:

Ուզում եմ մի կարևոր հանգամանք էլ ընդգծել. այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ օրինակ՝ ամենատարբեր հանգամանքներով հարուցված քրեական գործերով նաև քաղաքացիները, նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ արդարանում են, այդ թվում՝ դատապարտվում են, այդ թվում՝ ամենանատարբեր որոշումներ են կայացվում, և սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի սահմանում է, որովհետև կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք մտնում էր դատարան, ըստ էության, 99,99 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է, բայց մյուս կողմից, իհարկե, մենք ակնկալում ենք, և գիտեմ՝ նաև դատախազության մոտեցումն է, որ ամեն գործի վերաբերվենք և մոտենանք այն տրամաբանությամբ, որ իհարկե մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն:

Ցանկանում եմ ընդգծել, որ դատական և դատախազական համակարգի նկատմամբ կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում բարեբախտաբար շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված, և մենք հավատում ենք, որ արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերը և ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, որովհետև տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն է և հավասար իրավական դաշտի առկայությունը:

Այսօր չեմ կարող չընդգծել ևս մի պատմական փաստ. մեր դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, և սա շատ կարևոր իրադարձություն է: Պետք է ընդգծեմ, ասել եմ նաև նախկինում, որ Գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելիս քաղաքական մեծամասնությունը գենդերային տամաբանությամբ չի առաջնորդվել, այլ առաջնորդվել է մասնագիտական արժանիքների տրամաբանությամբ, բայց մյուս կողմից՝ սա մեր երկրում տեղի ունեցող խորը բովանդակային, սոցիալ-հոգեբանական փոփոխությունների շատ կարևոր սիմվոլ է: Նաև շնորհակալություն հայտնելով դատախազության աշխատանքի համար ներդրում ունեցած բոլոր Գլխավոր դատախազներին՝ համոզված եմ, որ այս սիմվոլիկ փոխակերպումը նաև կնշանակի դատախազության համակարգի խորը փոփոխություններ, ընդ որում պիտի արձանագրենք, որ կին իրավաբան ունենք ոչ միայն Գլխավոր դատախազի պաշտոնում, այլև Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Բոլորվին վերջերս երկու կին իրավաբան ունեինք Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, նրանցից մեկն այժմ Մարդու իրավունքների պաշտպանն է:

Կրկին դատախազության բոլոր աշխատակիցներին շնորհավորելով օրվա առիթով՝ շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար: Իհարկե, մեր ժողովրդի ակնկալիքը՝ ունենալ արդար հանրություն, այդ ակնկալիքի առաջնագծում դատախազությունն է դատարանների և քննչական մարմինների միջև: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի:

Դատախազության և իրավակարգի դերը պիտի լինի նաև ժողովրդավարության, իրավունքի պաշտպանությունը: Շատ կարևոր եմ համարում Գլխավոր դատախազության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան անդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության նման մի պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն եռապատկվում:

Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում՝ էլի ուզում եմ ընդգծել, որ երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: Եվ մենք չենք կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը մեզանում, դրա դեմ մեր ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի:
Տիկին Վարդապետյան, եթե չեմ սխալվում Ձեզ Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավերու առիթ և հնարավորություն չեմ ունեցել՝ առնվազն հրապարակային, և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ պաշտոնում ընտրվելու առիթով: Սա դատախազության առաջին հոբելյանն է Ձեր գլխավորությամբ: Ամենայն հաջողություններ եմ մաղթում:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար և հույս ունեմ, որ մեր բոլորի ձգտումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքը՝ ունենալ արդար պետություն և արդար հանրություն, միասին կիրագործենք: Շնորհակալություն»:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:38 01/07/2023  |  ՔաղաքականՍերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին
10:31 01/07/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱյսօրվանից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ. վարչապետ
19:27 30/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության պատվիրակությանը
18:43 30/06/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
10:52 30/06/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետին վերընտրվելու կապակցությամբ
22:47 29/06/2023  |  ԼՐԱՀՈՍՔՊ Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցե, որը վարել է Փաշինյանը
11:06 29/06/2023  |  ՔաղաքականԱյս սադրանքին Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր տեղեկատվական գրոհներով. վարչապետ
19:24 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ի՞նչ դնես սրա անունը»․ Ավետիք Իշխանյան
16:14 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ
14:30 28/06/2023  |  ՄեկնաբանությունՀարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]