ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիան կրակի մեջ է, իսկ որոշ խոշոր քաղաքներում՝ Մարսելում, Թուլուզում, Նանտում իշխանություն գոյություն չունի. Արման Աբովյան 06/30/2023 18:40 | Քաղաքական
«Ֆրանսիան կրակի մեջ է: Այդ պետության որոշ խոշոր քաղաքներում՝ Մարսելում, Թուլուզում, Նանտում իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այն, ինչ այս օրերին կատարվում է Ֆրանսիայում՝ քաղաքների տոտալ զավթումն ու թալանը, ինչպես նաև՝ մեքենաների ու շինությունների պայթեցումն ու ոչնչացումը, այսպես կոչված, երկրորդ ալիքի ֆրանսիացիների՝ իսլամական երկրներից ներգաղթած էմիգրանտների մասնակցությամբ, արդեն բնականոն երևույթ կարելի է համարել, ինչի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքներում՝ Փարիզում ոստիկանների կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո հրկիզումներ են սկսվել։ Հունիսի 27-ին, 17-ամյա ներգաղթյալ Նահելը մահացել էր ոստիկական կրակոցից՝ իրավապահի պահանջը չկատարելուց հետո: Ի աջակցություն ներգաղթյալ դեռահասի՝ Ֆրանսիայում ցույցեր և անկարգություններ կազմակերպվել։ Լարվածությունը գնալով այդ երկրում ժամ առ ժամ աճ է գրանցում։ Թուլուզի Միրայ թաղամասում, տեղի բնակիչների զայրույթն արտահայտվել է զանգվածային անկարգություններով՝ փողոցներում մեքենաների, ինչպես նաև աղբամանների այրումով։
Արման Աբովյանը նկատում է՝ նույնիսկ եվրոպական քաղաքականության ռահվիրաներից Անգելա Մերկելն, արդեն իսկ ընդունում է, որ եվրոպական մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունն, ըստ էության, տապալվել է. «Արդյունքում ստեղծվել է մի իրականություն, որտեղ առկա է երկու Եվրոպա՝ առաջին դեպքում՝ եվրոպացի ժողովրդով բնակեցված խաղաղ երկրների մի միություն, երկրորդ պարագայում՝ որոշակի գործընթացների ներքո եռացող մի կաթսա, որը գեներացվում է, հիմնականում, իսլամիստ ռադիկալ խմբավորումների կողմից, որոնք բավականին լուրջ ազդեցութուն ունեն որոշ տվյալներով՝ մինչև՝ 8 մլն.-ի հասնող իսլամիստ ներգաղթյալների շրջանակներում»։
Եթե, որպես օրինակ, քննարկենք Ֆրանսիայի պարագան, ապա, ըստ բանախոսի, պետք է փաստենք, որ նրան չի հաջողվել, ըստ էության, կանխել այս պայթյունը.«Դա, ռադիկալ իսլամիզի պարագայում, տեսականորեն էլ հնարավոր չէր։ Նույն իրավիճակն, ի միջի այլոց, հիմա նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ եվրոպական երկրներում է։ Այս պետություններին չի հաջողվել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ ներգաղթյալը կընդունի, այսպես կոչված, եվրոպական կենսաձևը, արժեքներն ու կշարժվի՝ համաձայն այդ երկրներում գործող օրենքների և այն տեսլականի, որն այդ երկրներն են փորձում առաջ տանել՝ մուլտիկուլտուրալիզմի և հանդուրժողականության շրջանակներում»։
Արման Աբովյանի դիտարկմամբ՝ ականատեսն ենք բոլորովին հակառակ մի պրոցեսի, երբ հենց եվրոպական դասական իշխանություններն ու կառավարությունները փորձում են հարմարվել պսևդո իսլամական ագրեսիվ քաղաքականությանը.«Այս իմաստով վառ օրինակ է Շվեդիան, որը, ընդամենը 10 տարի առաջ Եվրոպայի ամենաանվտանգ պետությոններից մեկն էր, իսկ արդեն այսօր այն մտնում է ամենավտանգավոր պետությունների տասնյակում, որտեղ Սոմալիից, աֆրիկյան և իսլամական պետություններից ներգաղթած էմիգրանտներն, ուղղակի, կրիմինալ տեռորի ենթարկել այդ պետությունը»։
Ամփոփելով զրույցը՝ բանախոսն ասում է՝ այս ամենն, իհարկե, ավելորդ անգամ ապացուցում է այն թեզը, որ հնարավոր չէ սոցիալական բարիքներով ձևափոխության ենթարկել մարդկանց մտածողությունը. «Սա, բացարձակ, անպտուղ գործողություն է, որովհետև իրականությունը ցույց տվեց և ապացուցեց, որ, այո, այսօրինակ դեպքերը եղել են կան ու դեռ լինելու են։ Ասեմ ավելին՝ մոտակա 4-5 տարիների ընթացում ես անհամեմատ ավելի ցավալի իրողությունների զարագացում եմ կանխատեսում Եվրոպայի համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ