Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը 05/13/2024   20:52 Որքան ճնշումները ավելանում են, այնքան մարդկանց թիվը շատանում է․ այսօր բերման է ենթարկվել 171 քաղաքացի 05/13/2024   20:45 «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է 05/13/2024   20:36 Նախկինում հպարտ էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք, որ ասենք հայ ենք․ լիբանանահայ (տեսանյութ) 05/13/2024   20:26 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը 05/13/2024   20:17 Եգիպտոսում Բլինքենին նախազգուշացրել են «Ռաֆահ» անցակետի փակման հետեւանքների մասին 05/13/2024   20:02 Բագրատ Սրբազանը աղոթում է Սուրբ Աննա եղեղեցում 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   19:42 Բողոքի ակցիաներ մարզերում եւ Երեւանում. հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ միացում 05/13/2024   19:37 Իսրայելցի դիվանագետները վերադառնում են Թուրքիա 05/13/2024   19:25 Թբիլիսիում սկսվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիան 05/13/2024   19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը 05/13/2024   19:10 Եթե մարդիկ բողոքում են , ուրեմն մի բան այնպես չի գնում, մարդիկ բնական ցասում ունեն. ճարտարապետ 05/13/2024   18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ 05/13/2024   18:50 Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դին 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան 05/13/2024   18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել 05/13/2024   18:31 Ստամբուլում ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է երկրից կարիճներ տեղափոխել 05/13/2024   18:30 Փաշինյանը մեկնել է Դանիա 05/13/2024   18:29 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին 05/13/2024   18:11 Քաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհը 05/13/2024   18:06 Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ 05/13/2024   18:00 Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   17:46 Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները 05/13/2024   17:38 Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից 05/13/2024   16:46 Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) 05/13/2024   16:39 ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ 05/13/2024   16:38 Ղազախստանում նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ դաժան սպանության համար 05/13/2024   16:27 Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը 05/13/2024   16:14 Ավտոերթի մասնակիցները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. ոստիկանները մեծ ուժեր են կենտրոնացրել (տեսանյութ) 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   16:07 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին 05/13/2024   16:03 Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց 05/13/2024   15:50 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)

Այնքան հասուն էր, որ անունը Բիձուկ էի դրել․․․ Չեմ պատկերացնում, որ այսուհետ ես պիտի իրեն ծաղիկներ տանեմ․ Մարիամը՝ Արցախում զոհված Երվանդի մասին 06/28/2023   22:36  |  ԼՐԱՀՈՍ

«Մինչև հիմա սպասում եմ, որ կզանգեն ու կասեն, որ թյուրիմացություն է եղել՝ Երվանդը չի զոհվել․․․ Չէ, չեմ հավատում ու չեմ կարող հավատալ, որ իմ Երվանդը, իմ մտերիմ ընկերն է՛լ չկա․․․ Երբեք չէի պատկերացնի, որ ինձ կզանգեն ու կասեն՝ պատմեք Երվանդի մասին՝ հետմահու․․․»- լսափողի միջից, հուզմունքից խեղդվելով՝ արտաբերում է այս գիշեր Արցախի ուղղությամբ թշնամու գրոհի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի հետ նույն թաղում մեծացած, մանկապարտեզից նրա հետ մտերմացած Մարիամը։

Բռնազավթված Բերձորի գեղատեսիլ բնության մեջ ապրած երջանիկ մանկության հիշողություններն այսօր մեկ առ մեկ Մարիամի աչքի առաջ են եկել։  Երկուսուկես տարի առաջ՝ ծննդավայրի, հիմա էլ՝ ամենամտերիմ ընկերոջ կորուստը կարոտի անհաղթահարելի զգացողություն են գեներացրել․․․

«Ես, Երվանդն ու Հայկը դասարանում էլ միշտ միասին էինք՝ անբաժան։ Մեզ դպրոցում եռյակ էին ասում։ Երվանդը քչախոս էր, բայց շատ հասուն։ Ինքն այնպիսի մտքեր էր արտահայտում, որ իր տարիքի համեմատ՝ չափից հասուն էին․ դրա համար իր անունը Բիձուկ էի դրել։ Ինքն իրոք շատ հասուն էր։ Դասարանում բոլորին հաշտեցնում էր, մեր հաշտարարն էր․․ Խաղաղ, համեստ ու շատ տարբերվող տեսակ էր»,-արցունքների միջից, հազիվ լսելի ձայնով «Փաստինֆո»-ին պատմում է Մարիամը։

Երվանդը 20 տարեկան էր․ քիչ ժամանակ էր մնացել զորացրվելուն․ Մարիամն օրացույցի վրա հետհաշվարկ էր անում, հետո, զգալով, որ այդպես դանդաղ է անցնում ժամանակը, դադարել էր հաշվել օրերը․ հիմա նրա անտանելի ծանր է գիտակցել, որ Երվանդն է՛լ հետ չի գալու․․․

«Խոստացել էր, որ գալ՝ հավաքվենք։ Հիմա գնաց հավերժ, էլ չի գա, ու մեր անբաժան եռյակն այլևս չկա, մնացինք երկուսով՝ ես ու Հայկը․․․ Գիշերը պետք է դիրքերից իջներ, չհասցրեց․․․ Ու ամենածանրն այն է, որ դեպքից վեց ամիս առաջ Երվանդն ու մարտական ընկերը տեսաուղերձ էին պատրաստել, որում, կարծես կանխազգալով կատարվելիքը, ասում են՝ եթե հանկարծ պատերազմը նորից սկսվի ու իրենք էլ զոհվեն, բացակա չդնենք իրենց․․․ Ասում է՝ 7-րդ համարին բացակա չդնեք․ Երվանդը մատյանով 7-րդ համարն էր․․․Ու նաև ասում է՝ եթե զոհվեն իրենք, ծանր չտանենք, քանի որ դա Հայրենիքի համար կլինի»,-պատմում է Մարիամն ու ապշում, թե ինչպես կարող էին տղաները մահվան մասին ժպիտով խոսել՝ ինչպես այդ տեսաուղերձի մեջ։

Երվանդը պատմություն էր շատ սիրում։ Ասում էր՝ իմ Հայրենիքի մասին ամեն ինչ պետք է իմանամ։ Լինելով քչախոս՝ դասարանի ամենահարցասերն էր՝ երբ խոսքը սեփական ժողովրդի պատմությանն էր վերաբերում։

«Պատմության դասերին էնքան հարցեր էր տալիս ուսուցչին, ամեն ինչի մասին ուզում էր մանրամասնորեն իմանար»,-հիշում է դասընկերուհին։

Մարիամն այն մարդն էր, ում հետ Երվանդը կիսվում էր․ սիրուց, ինչպես զրուցակիցս է նշում, գրեթե չէր խոսում․ միշտ ավելի լուրջ, ծանր թեմաներից էին զրուցում։ Մի կարևոր գործ անելու և պատմության մեջ մնալու ցանկության մասին Երվանդը ևս պատմել էր Մարիամին։

«Ապրիլյան պատերազմի առաջին օրն էր․ երբ տագնապ հնչեց ու պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանը հարձակվել է, ես ու Երվանդը բակի երեխաներին հավաքեցինք, հայրենասիրական երգեր երգելով՝ բոլորին հերթով տուն տարանք, հետո, երբ վերադառնում էինք՝ Երվանդն ասաց․ տեսնես կգա՞ օրը, երբ ես էլ զինվոր դառնամ, գնամ Հայրենիքս պաշտպանելու ու Մոնթեի և մյուս հերոսների պես անմահանամ․․․ Ես էլ սաստեցի՝ ասելով՝ դու այնքան արժանիքներ ունես, որ հաստատ լիքը մնայուն գործեր կանես երկրիդ համար․․․»,-արցունքները կուլ տալով՝ ասում է Մարիամն ու ավելացնում՝ Երվանդին չեն մոռանա, թույլ չենք տա, որ նրան մոռանան․ ես ու Հայկն ամեն ինչ անելու ենք, որ մեր ընկերոջը միշտ հիշեն սերունդները։

20 տարի Երվանդի հետ նույն օդը շնչած, նույն հողի վրա քայլած, նույն երազներով ապրած, նույն ցավը՝ հայրենիքի կորստի ցավն ապրած Մարիամի ապրումները լսափողի մյուս կողմում այնքան տեսանելի էին․․․

«Ես սպասում էի, որ ինքը գար ու ինչ ծաղիկներ բերեր, իսկ հիմա չեմ պատկերացնում, որ ես պետք է իր համար ծաղիկներ տանեմ․․․»,-կոկորդում խեղդելով հուզմունքը՝ ասում է Մարիամը։

Իրեն ճանաչողների համար միշտ ժպտերես ու խելացի, տարիքի համեմատ՝ անհամեմատ հասուն, ընկերների համար ոչինչ չխնայող, հայրենիքի համար կյանքը տված Երվանդի մասին, վստահաբար, դեռ երկար կխոսվի․․․

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտ վաղ հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ: Քիչ անց հրապարակվեցին նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։

 

Ադրբեջանի կողմից կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են․ երկուսն էլ չորս երեխա ունեն

 

Սամվելն էնքան շատ էր սիրում կյանքը... Չափից դուրս ընկերասեր էր, հասնող․ համադասարանցին՝ գիշերը զոհված Սամվելի մասին

 

Համացանցում տարածվել է նահատակված հերոսի մասնակցությամբ կատարված վերջին տեսանյութերից մեկը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:43 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ
21:24 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍԲաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
21:03 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում․ ՌԴ ՊՆ
20:44 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը
20:30 28/06/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը կփորձի մինչև այս ամառվա վերջը լուծել Արցախի հարցը՝ ռազմական ճանապարհով. Ալեքսանդր Քանանյան
20:12 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված միջադեպով. Զախարովա
18:01 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀուզիչ. Արցախում այսօր զոհված Երվանդի մասնակցությամբ վերջին տեսանյութը
14:52 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից 14 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ ԲԿ-ներ
11:23 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍԽաղաղապահների ուղեկցությամբ Շուշիի շրջանի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել
21:40 27/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]