Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ)
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին

Ադրբեջանը կփորձի մինչև այս ամառվա վերջը լուծել Արցախի հարցը՝ ռազմական ճանապարհով. Ալեքսանդր Քանանյան 06/28/2023   20:30  |  Քաղաքական

Ադրբեջանը 2020 թվականից ի վեր, սկզբունքորեն հրաժարվում է Հայաստանի հետ բանակցել Արցախի ճակատագրի, կարգավիճակի կամ որևէ այլ հարցի շուրջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդ Քանանյանը՝ հավելելով, որ հարևան երկիրը Հայաստանի հետ բանակցությունները վարում է միայն խորհրդային Հայաստանի ապօրինի վարչական սահմանները նոր միջպետական խաղաղության պայմանագրով ամրագրելու համար։ Քանանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը դեռևս 2020 թվականից սկսած, Արցախյան խնդիրը համարում է ռազմական ճանապարհով լուծված։

«Ադրբեջանը նպատակ ունի ամենասեղմ ժամկետներում, մինչև Ռուսաստանում պուտինյան իշխանության անկումը, և մինչև Արցախի մնացորդից ռուսական կայազորի դուրսբերումը, հենց ռուսական կայազորի ներկայության աջակից պայմաններում, իրականացնել Արցախի մնացորդի նկատմամբ Ադրբեջանական վարչական իշխանության, իրենց ձևակերպմամբ, «վերահաստատումը»»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանը տեսակետ հայտնեց, որ մեծ է հավանականությունը, որ մոտ ժամանակներում Ադրբեջանը կարող է հարվածել Արցախում տեղակայված պաշտպանության բանակի զորամասերի ուղղությամբ։ Այնուհետև, իր խոսքով, ռուսական կայազորի ուղեկցության կամ չեզոքության պայմաններում, փորձ կարվի մուտք գործել Ստեփանակերտ, գրավելու կառավարական շենքերը։

«Դրանից հետո արդեն կարող են ձերբակալել, առնվազն, մի քանի հազար ուժային ու պետական կառույցներում աշխատած տղամարդկանց, որոնց կտանեն Աղդամի հարևանությամբ կառուցվող ֆիլտրացիոն ճամբար։ Այս գործողություններից հետո Ադրբեջանը կջանա մոտակա ամիսների ընթացքում չթույլատրել Արցախից հայկական բնակչության զանգվածային արտագաղթը, որպեսզի ցույց տա, թե, իբր, իր վարչական իշխանության հաստատումը չի հանգեցնում որևէ էթնիկ զտման։ Իսկ այնուհետև որոշակի չափաբաժիններով կսկսի բնակչությանն այնուամենայնիվ, աստիճանաբար բաց թողնել»,- ասաց նա։

Այս գործընթացին, ըստ Քանանյանի, կարող է որոշակիորեն խանգարել միջազգային դիտորդների ներկայության ապահովումը կամ Ադրբեջանին արտաքին ճնշումների ենթարկելու ուղղությամբ տարվող գործողությունները։

«Բայց, հասկանալի է, որ ՀՀ ներկա կառավարությունը, ինչպես նաև ընդդիմությունը, եթե դառնա կառավարություն, բոլորովին զուրկ է ոչ միայն նման կամային որակներից, այլև նույնիսկ ցանկությունից։ Դրա համար, հույսներս շատ փոքր են, իրավիճակը չափազանց ծանր է։ Կարծում եմ, որ նրանք անգամ մինչև ամառվա ավարտ կփորձեն վերջնականապես փակել Արցախյան խնդիրը»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը։

Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է դեռևս ԱՊՀ-ի ձևավորման ժամանակ՝ 1991 թվականին, ինչի մասին ինքնին վկայում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին հայտարարությունների փաստը։  Ալեքսանդր Քանանյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչել հնարավոր միայն մեկ տարբերակ կար, որն, ըստ նրա, ժամանակին չիրագործվեց

«Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս լինելու վերաբերյալ Անկախության հռչակագրի դրույթն էր, որը ոտնահարվել է Լևոն Տեր- Պետրոսյանի և նրան հաջորդած բոլոր ղեկավարների կողմից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի օրինական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների հետ՝ Քանանյանն անհնարին համարեց։ Իր խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի բանակցի արցախահայության հետ, քանի որ Ստեփանակերտի հետ բանակցությունն ինքնին կնշանակի, որ Ադրբեջանը ճանաչում է Արցախի իշխանությունների լիազորությունը։ Այս համատեքստում, ըստ, մեր զրուցակցի, բանակցություն ասելով Ադրբեջանը հասկանում է ուղղակի միակողմանի առաջարկություն անել Արցախի ժողովրդին՝ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու, Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու, համաներման ենթարկվելու և այլ հարցերի մասով։

«Բացի դրանից, նա (Ալիևը- խմբ.) հատկապես վերջին շրջանում, ավելի կոշտ դիրքորոշում է ցույց տալիս, և ես ասել եմ, որ ֆիլտրացիոն ճամբարից առնվազն 100-ավոր մարդիկ կտարվեն Բաքու։ Այնտեղ կբեմադրվեն, իբր, ռազմական հանցագործություններում մեղադրվող հայերի դատավարություններ՝ միջազգային մամուլի մասնակցությամբ»,- ասաց նա։

Արցախի խնդրին միջազգային հարթակի արձագանքը խիստ անբավարար է

Անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևի ընդունման ու Վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին ադրբեջանական ագրեսիային միջազգային հարթակների ոչ բավարար արձագանքի փաստին՝ Քանանյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանը կարողանում է վարպետորեն իր շահերին է ծառայեցնում ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքը՝ շատ լավ հասկանալով, որ այս պահին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ ուղղությամբ։

«Բացի դրանից, Բաքուն անընդհատ շատ հետևողականորեն աշխատում է և՛ ԵՄ հետ, իսրայելական լոբբիի միջոցով փորձում է աշխատել ԱՄՆ այն շրջանակների հետ, որոնք պատրաստ են աչք փակել Բաքվի վարչակազմի ավտորիտար բռնապետական բնույթի վրա։ Ադրբեջանի գործողություններից կարելի է դատել, որ այդ երկիրը մոտակա ամիսները համարում է ամենահարմար ժամանակահատվածը՝ իր բոլոր նպատակներն ավարտին հասցնելու համար՝ գոնե Արցախի հայաթափության մասով։ Իսկ արտաքին արձագանքն, այնուամենայնիվ, չնայած խնդրի մասով ԱՄՆ-ում լսումներին՝ խիստ անբավարար է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գիշեր- ցերեկ կաշվից դուրս գա, պահանջի միջազգային խաղաղապահներ։ Նրանք դարձյալ սկզբունքորեն չեն կարող ուղղել իրավիճակը, միայն հայկական զորքն է ի վիճակի ուղղել իրավիճակը, բայց նրանց՝ Արցախում հայտնվելը կբարելավեր ու կնվազեցներ հայաթափության անմիջական հեռանկարը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ ռուս խաղաղապահներին եվրոպացի դիտորդներով փոխարինումը կարող է վտանգ պարունակել արցախցիների համար՝ Քանանյանն ասաց, որ Արցախում ռուսական ներկայությունը Մոսկվա- Անկարա քաղաքական- դաշնակցային պայմանավորվածության հետևանք է։ Այդ պայմանավորվածությունների ժամանակացույցը, ըստ նրա, կրճատվել է՝ պայմանավորված ռուս- ուկրաինական պատերազմով։

«Ռուսական բանակն ադրբեջանական կողմի համար համարվում է նպաստավոր գործոն։ Ադրբեջանը նաև ոչ առանց հիմքի, կարծում է, որ եթե Ստեփանակերտի կառավարական շենքի վրա ադրբեջանական դրոշ դնող զորամիավորումներն ուղեկցվեն Ռուսաստանի «խաղաղապահներով», ապա Արցախում գտնվող ու օջախային զինված դիմադրության պատրաստ ուժերը չեն հանդգնի կրակել թուրքերին ուղեկցող ռուսական կայազորի ներկայացուցիչների վրա։ Ռուսատանն Ադրբեջանի ու Թուրքիայի համար դաշնակցային պետություն է, և ռուսական բանակի ներկայությունն Արցախում միանգամայն նպաստում է Ադրբեջանի ռազմավարական շահերի լիակատար իրականացմանը»,- հայտարարեց արցախցի քաղաքագետը։

Ստեղծված իրավիճակում, քաղաքագետը հույս հայտնեց, որ կլինեն շատ ավելի կամային ու վճռական մարդիկ, որոնք կփորձեն քայլեր կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ։ Ըստ նրա, սցենարի վատթարագույն զարգացման պարագայում պետք է անել այնպես, որպեսզի Արցախում գտնվող կանայք ու երեխաներն անվնաս կարողանան լքել Արցախի տարածքը։ Նա հույս հայտնեց, որ իր խոսքով, Արցախի մնացորդում կգտնվի մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր տղամարդկանց մի խումբ, որոնց օջախային դիմադրություն կսկսեն Արցախի համար։

«Ողջ ճակատով դիմադրելու մասին խոսելը ռազմականորեն անիմաստ է և, ցավոք սրտի, անհնարին է։ Որովհետև Արցախի բանակի մնացորդը գրեթե լիովին զինաթափվել է ռուսական կայազորի կողմից՝ հենց 2020 – 2021թվականների միջակայքում։ Եթե Արցախում մինչև վերջ պայքարել վճռած օջախային դիմադրությունները տևեն գոնե 7-10 օր, թերևս դա բավարար ժամկետ կլինի, որ աշխարհում այսօր եղանակ ստեղծող մեկ- երկու տերության ղեկավար, ուշքի գա կամ ուշքի բերվի, դրան հետևեն շատ խիստ զանգեր՝ Բաքու, և հայաթափության ծայրաեզրին կանգնած Արցախն, այնուամենայնիվ, չանցնի Ադրբեջանի ռազմական վերահսկողության ներքո»,- հույս հայտնեց քաղաքագետը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:12 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված միջադեպով. Զախարովա
20:05 28/06/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը գիշերային հարձակումը նախաձեռնել էր «տոնական սիմվոլիզմի» շրջանակներում. Վահե Հովհաննիսյան
20:01 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՄեծ է հավանականությունը, որ մեզ բոլորիս տանեն Բաքու ու դատեն՝ որպես ահաբեկիչների, Ալիևը չի թաքցնում, որ պատրաստվում է անել դա. ազատամարտիկ
18:01 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀուզիչ. Արցախում այսօր զոհված Երվանդի մասնակցությամբ վերջին տեսանյութը
14:52 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախից 14 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ ԲԿ-ներ
11:23 28/06/2023  |  ԼՐԱՀՈՍԽաղաղապահների ուղեկցությամբ Շուշիի շրջանի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել
21:40 27/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ
20:52 27/06/2023  |  ՔաղաքականԱրցախը պետք է փորձի ուղղահայաց հարաբերություններ ստեղծել Մոսկվայի և Իրանի հետ. վերլուծաբան (Տեսանյութ)
20:39 27/06/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՀումանիտար ճգնաժամն Արցախում խորանում է, գոյաբանական խնդիրները՝ սրվում, բայց Արցախը շարունակում է ապրել․ շրջափակման ընթացքում բազմաթիվ նոր ընտանիքներ են կազմվել
20:24 27/06/2023  |  Արտակարգ պատահարներՍտեփանակերտի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]