Թեմաներ
Երեքշաբթի 10 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2024   12:41 Ուժեղ հրդեհ է բռնկվել Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում 10/22/2024   12:40 Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրիք, պարոն Մինասյանը հոգնեց, զզվեց, գնաց․ Անդրեասյան 10/22/2024   12:34 Ադրբեջանը կարող է որեւէ լեռ ներկայացնի պաշտամունքի առարկա, ոնց ենք հակառակն ապացուցելու. Բագրատյանը՝ Գրիգորյանին (տեսանյութ) 10/22/2024   12:30 Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 10/22/2024   12:15 Դեմագոգիայով դուք եք զբաղվում, ընդհանրապես գալիս եք այստեղ ինչ եք անում. թեժ վեճ ԱԺ-ում 10/22/2024   12:12 Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   12:10 Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի, մյուս թեկնածուն՝ լավը. Սիմոնյանը՝ Դավոյանի թեկնածության մասին 10/22/2024   12:04 Արթուր Բաղդասարյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն 10/22/2024   12:04 Իհարկե, Ջերմուկից էլ պետք է դուրս գան, մնացած տեղերից էլ, եկեք սանտիմետր առ սանտիմետր քննարկենք. Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:57 23 գերիներ ունենք Բաքվում, այդ երկիրը COP29-ին պատմական շանս ունի՝ դրական մեսիջ ուղղել աշխարհին․ Սիմոնյան 10/22/2024   11:47 Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան 10/22/2024   11:32 Չեմ կարծում՝ Ադրբեջանն այս փուլում հետ կկանգնի․ Ալեն Սիմոնյանը՝ Միլի մեջլիսի խոսնակի կողմից չեղարկված հանդիպումը խնդիր է համարում, որը լուծում են 10/22/2024   11:31 Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև 10/22/2024   11:20 Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս լրագրողներին. ուղիղ 10/22/2024   11:19 Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում նույն գործընթացը, ապա մեր գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում․ Ալեն Սիմոնյան 10/22/2024   11:14 Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը 10/22/2024   10:49 Վարչատարածքային բաժանման օրենքը բացարձակ կապ չունի Արցախի հարցի հետ, շարունակում եք ստել. Մինասյանը՝ Սիմոնյանին 10/22/2024   10:33 Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին (տեսանյութ) 10/22/2024   10:27 28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային 10/22/2024   10:13 Ազգային ժողովը քննարկում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. ընդդիմությունը բոյկոտում է հարցի քննարկումը. ուղիղ 10/22/2024   10:10 Հրդեհ Փամբակ գյուղում 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/22/2024   08:23 Կրկին փորձիր․ «Հրապարակ» 10/22/2024   08:20 Կհարցաքննեն կուսակիցներին․ «Հրապարակ» 10/22/2024   08:14 Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» 10/22/2024   08:10 ՔՊ- ում էլ են մտահոգ. ի՞նչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ» 10/22/2024   08:06 Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ՀՌՀ անդամի եւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն. ի՞նչ կքննարկվի ԱԺ հերթական նստաշրջանում. «Ժողովուրդ» 10/22/2024   08:04 Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ» 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   23:24 Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում․ Աբրահամյան 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   22:46 Սննդաբանը նշել է վարսակի շիլայով բեռնաթափման օրվա կանոնները 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   22:11 Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից 10/21/2024   21:54 Վրաստանի մի քանի շրջաններ տուժել են տարերային աղետից 10/21/2024   21:35 Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնեցնեն Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները 10/21/2024   21:21 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/21/2024   21:06 Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվում է «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ 10/21/2024   20:57 Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին սահմանելու է այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կլինեն որոշակի արտոնություններ 10/21/2024   20:51 Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/21/2024   20:34 Մոլդովայում եվրաինտեգրման օգտին քվեարկել են 0,92 տոկոսի տարբերությամբ 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/21/2024   20:14 Իսրայելցի ադրբեջանցիներ են ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով 10/21/2024   20:06 Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   19:46 Նյարդաբանը ինսուլտից պաշտպանող վարժություններ է խորհուրդ տվել
10/21/2024   17:35 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից մեծ արտագաղթ կա, ցանքատարածքների ու արոտավայրերի հսկայական մասը չի օգտագործվում. Ղազարյան 10/21/2024   19:57 Որևէ մեկը քաղաքացուն չի ասելու՝ իջնի, նորից վճարի. Քաղաքապետարանում չգիտեն, թե նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման նոր տարբերակների անցման դեպքում առաջացած խնդիրներն ինչպես են լուծվելու 10/21/2024   15:02 Անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված 9-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 10/22/2024   08:02 «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/21/2024   23:39 Արմավիրի մարզում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. shamshyan.com 10/21/2024   20:19 Տավուշում հայրն ու տատը թրաֆիքինգի են ենթարկել 11-ամյա աղջկան 10/22/2024   08:25 «Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ» 10/21/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 10/21/2024   17:53 Անթալիայի օդանավակայանը հրապարակել է տեսանյութ, ինչպես է 18-ամյա ռուս աղջիկը մտնում զուգարան՝ ծննդաբերելու 10/21/2024   23:00 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/21/2024   13:47 Օդից չեմ խոսում, վստա՞հ եք, որ գործընթացը չի ավարտվի, երբ Բաքվի զորքերը կանգնեն իրենց ուզած տեղում. Լևոն Քոչարյանը՝ Մհեր Գրիգորյանին 10/21/2024   20:44 Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞. Ինչ ճակատագիր է սպասվում «Բալասանյան» դաշինքին 10/20/2024   21:24 Արարատի մարզում Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց 10/21/2024   19:12 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Գառնիկ Ստեփանյանը 10/20/2024   13:48 Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան 10/22/2024   07:57 Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/21/2024   22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն 10/20/2024   20:06 Խոլեստերինը բարձրացնող մթերքները թվարկել է սննդաբանը 10/20/2024   22:00 Իսրայելը զենք է կուտակում Ադրբեջանում՝ Իրանի դեմ օգտագործելու համար 10/20/2024   14:34 Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:23  |  ԼՐԱՀՈՍ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին: 

Բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակում ասված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ:

Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120,000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առաջ: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել:  Ձեր ժողովուրդը, ում  հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել  է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը ։ Ես մեծ վստահություն ունեմ , որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Ոչ միայն դուք կգոյատևեք՝ այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից: Ինձ ասում են, որ 1990 թվականից ի վեր ես այցելել եմ Արցախի Հանրապետություն 88 անգամ: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի և արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերն Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը...

Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում 1992 թվականին, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Մինչդեռ գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝դեռ գետնին, մարդկանց արյունը դեռ  պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տառապում էր իր որդու և  տասնչորս հարազատների մահվան պատճառով, ովքեր սպանվել էին Մարաղայի 2 ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ:

Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք  ասելիք ունի, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառերը մտքովս անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:

Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր գրավել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվել է այս պատմությունը՝ հայկական խոսելու ոճով, լրագրողը գովել է տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։ Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները,հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը, և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։ Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում , այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը ։ Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել:

Իմ սիրելի ընկերներ, 

Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենադարձության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար. Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը, ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և կռունկներով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացվելու է մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում՝ Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։

Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը, բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ իմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունելու խաղաղության կեղծ խոստումը: Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլորիդ և երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:01 04/06/2023  |  ՔաղաքականՎրաստանում ակցիա կկազմակերպվի ի աջակցություն Արցախի
15:33 04/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱնցած ամսվա ընթացքում ԼՂ է հասցվել ավելի քան 9000 տոննա հումանիտար բեռ
21:22 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍԽաղաղապահները հրադադարի հերթական խախտումն են արձանագրել Մարտակերտի շրջանում
19:47 03/06/2023  |  Մեկնաբանություն«Գինու փառատոնին մասնակցող մեծ թվով քաղաքացիներ միացան «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին
16:13 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ
13:34 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍԵկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ
12:40 03/06/2023  |  Արտակարգ պատահարներՈՒժգին քամու և տեղումների հետևանքով Ասկերանի շրջանում պտղատու ծառեր ու ջերմոցներ են վնասվել
12:03 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը
11:36 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական կեղծիքը
22:50 02/06/2023  |  ԼՐԱՀՈՍՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձ տեղափոխվել է Արցախից Հայաստան, 27-ը՝ Հայաստանից Արցախ

Արխիվ

[]