ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ» 06/03/2023 10:25 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, երբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ 2022 թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար, օրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չարեցին կամ պարզապես ունակ չեղան բանակցելու և դա թույլ չտալու համար: Դրանից հետո հատկապես փոխարժեքային տատանումները թույլ էին տալիս վերանայել սակագները, բայց իշխանությունները այդ մասին ևս բացարձակ չեն մտածում:
Մենք նաև տեղեկացրել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ փաստացի նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները: Թանդիլյանը նաև հույս էր հայտնել, որ «պատկան մարմինները հերթական անգամ անգործություն չեն ցուցաբերի՝ հանրության համար կարևոր հարցի վերաբերյալ»։
«Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը գազի սակագնի մասին խոսելիս նախ ընդգծեց, որ գործ ունենք ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական խնդրի հետ. «Այս իշխանությունները, գիտակացաբար թե անգիտակցորեն, բայց ի սկզբանե ստում էին՝ ասելով, թե սակագինն ավելի կառավարելի պետք է լինի։ Իրականում գազի սակագնի հարցը ոչ միայն տնտեսական, այլ առաջին հերթին քաղաքական դաշտում է լուծվում. այն հայ-ռուսական հարաբերություններում միշտ քաղաքական բաղադրիչով է որոշվել։ Կան որոշակի իրավիճակներ, երբ Հայաստանը կարող է սակագնի վերանայում պահանջել, իսկ ՌԴ-ն՝ նայել ոչ թե բարեկամությանը, այլ գտնել իր շահն այլ վայրերում, ինչ-որ այլ միջավայրում, և այդ ամենը հաշվի առնելով միայն համաձայնության գալ։
Հետևաբար՝ գազի գնի հարցը նախ հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է։ ինչ վերաբերում է հարցին՝ այս պահի դրությամբ կարող են նվազեցնել սակագինը, թե ոչ, ապա դուք տեսնում եք, թե ինչպես է այս իշխանությունն ամեն օր վատթարացնում քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Տնտեսությունը տապալելով, երկու երկրների քաղաքական հարաբերությունները վատացնելով՝ ստեղծել է մի միջավայր, որ այլևս գազի սակագնի վերաբերյալ բանակցել չի կարող։ Իրենք կրում են դրա մեղավորությունն ու, այո, մեղավոր են այս սակագնի համար»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․ 06․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/03/2023 20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
- 12/03/2023 13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան
- 12/03/2023 12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի
- 12/03/2023 10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը