ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման. «Փաստ» 06/01/2023 08:13 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազի գնին, 2020 թ. հայտարարել էր, թե «ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի»: Ավելին, նա տեղեկացրել էր, թե խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և ակնկալում է, որ «այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»: Սակայն գազն, այնուամենայնիվ, թանկացավ. 2022 թվականին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կայացվեց որոշում, ըստ, որի, 2022թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։
Վերոնշյալ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի համարձակությունն ավարտվեց, ու այդուհետ նա բավարարվեց միայն զախարովաներին «ականջի օղ անելու» մակարդակի «պորտատեղադրմամբ», իսկ ահա ոչ միայն գլոբալ, այլև նույնիսկ գազի գնի հարցում բանակցել չկարողացավ: Փոխարենը, մեր տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը՝ փաստացի նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով։ Հիմնավորումը հետևյալն է. գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84 100 դրամ (1 ԱՄՆ դոլարը 480 դրամ փոխարժեքով)։
Սկսած 2022 թ. 2-րդ կիսամյակից ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, որի արդյունքում 2022 թ. 2-րդ կիսամյակի միջին փոխարժեքը կազմել է 403 դրամ, իսկ 2023 թ. միջին փոխարժեքը տարվա սկզբից մինչև օրս՝ 390 դրամ։ Արդյունքում, արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70 000 դրամ, իսկ այս պահին 67 700 դրամ, ինչը հիմնավոր առիթ է գազի սակագինը նվազեցնելու համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․ 06․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/03/2023 20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
- 12/03/2023 13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան
- 12/03/2023 12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի
- 12/03/2023 10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը