Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 29 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/29/2023   23:05 Ռուսաստանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռահասին բռնաբարելու և նրա հետ պոռնո նկարահանելու համար 11/29/2023   22:49 Որսորդին և նրա որդուն գտել են անտառում՝ նրանց անհետանալուց 23 օր անց 11/29/2023   22:36 Թուրքիան նախազգուշացրել Է Իսրայելին Գազայում կատարված հանցագործությունների հետևանքների մասին 11/29/2023   22:14 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/29/2023   21:59 Ռուսական կողմը Լարսում նոր պահանջներ է ներկայացնում ու 10-ից բեռնատարից ՝ 10-ն էլ ստուգում․ «Սպայկան» արդեն միլիոնների վնաս է կրել 11/29/2023   21:40 Դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը․ Ոսկանյան 11/29/2023   21:22 Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11/29/2023   21:08 Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ռուսաստանցու են ձերբակալել 11/29/2023   20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ 11/29/2023   20:39 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/29/2023   20:24 Ուժեղ երկրաշաժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Տավուշում 11/29/2023   20:16 Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել 11/29/2023   20:05 Իրավապահները մոլորված են 11/29/2023   19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են 11/29/2023   19:51 Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորատված խորքային հորը՝ կապարակնքվել (լուսանկարներ) 11/29/2023   19:45 Կառավարությունում քննարկվել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները 11/29/2023   19:39 Նիկոլ Փաշինյանի որոշումը մնացել է թղթի վրա. հանձնաժողովն աշխատանքները չի սկսել 11/29/2023   19:24 Քննիչը երկու բնակարան վաճառել է ու գումարը որպես ավանդ ներդրել բանկերում.ՀԿԿ-ն արձագանքում է 11/29/2023   19:11 Միայն այս փոքր հարցը բավարար է, որ այդ երկու ուժերին մարդիկ համարեն սուտասան ու թալանչի․ Մելիքյան 11/29/2023   19:05 ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ 11/29/2023   19:03 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ 11/29/2023   18:57 Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի «Եռաբլուրի» եկեղեցում 11/29/2023   18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով 11/29/2023   18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար 11/29/2023   18:36 Ադրբեջանում մանկական մահացությունն աճել է 11/29/2023   18:25 Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 11/29/2023   18:21 Գերմանիայի հետախուզությունը հայտնել է, որ մեծացել է երկրում հարձակումների ռիսկը 11/29/2023   18:05 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքի. Ժամկետը չի երկարացվի. Վահագն Ալեքսանյան 11/29/2023   18:02 ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության 11/29/2023   17:54 Հաքերները 2 միլիոն մարդու թողել են առանց ջրի 11/29/2023   17:47 Հերքում՝ ըստ դատարանի 11/29/2023   17:41 Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության․ Բաբայան 11/29/2023   17:24 Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին 11/29/2023   17:20 Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ 11/29/2023   17:02 Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում հրատապ խորհրդակցություն է հրավիրել, այն պետք է տեղի ունենա առաջիկա օրերին. Վահան Քերոբյանը՝ հայկական բեռները Լարսի անցակետից վերադարձնելու մասին 11/29/2023   16:59 Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11/29/2023   16:53 Վաղը կսկսվի ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի դեմ շինծու գործով դատական նիստը 11/29/2023   16:52 Վարչապետ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին 11/29/2023   16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո 11/29/2023   16:36 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին 11/29/2023   16:33 ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը 11/29/2023   16:20 Քաղաքացիների գրպանին կպնելու հերթական աբսուրդային նախագիծն է. Երեւանի կենտրոնի բնակիչը որտե՞ղ պետք է կայանի մեքենան, «Բարեկամություն» մետրոյի մոտ թողնի ու գա՞ տուն 11/29/2023   16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան 11/29/2023   16:09 Նիկոլ Փաշինյանը սխալ է՝ մի շարք հարցերում․ Բաբայան 11/29/2023   15:57 Եղանակային բարդ իրավիճակ՝ Ուկրաինայում. 12 մարդ է զոհվել 11/29/2023   15:48 Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին 11/29/2023   15:48 Տոյվո Կլաարը Թուրքիայում քաննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 11/29/2023   15:18 Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում. Սամվել Բաբայան (տեսանյութ) 11/29/2023   14:57 Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին 11/29/2023   14:52 Ժամանակավորապես կփակվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածը
11/28/2023   13:01 10-12 աստիճանով ջերմաստիճանը բարձրանալու է 11/29/2023   10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com 11/29/2023   11:47 Թուրքիայում սպանել են ռուս մոդելի ու նրա 6-ամյա դստերը. նրանց դիակները սավանով փաթաթված ու պարանով կապկպված են եղել 11/28/2023   08:06 Խաղն ավարտվում է․ «Հրապարակ» 11/28/2023   11:41 «Երևանի սիթիի» աշխատակիցը մտել է Հարկադիրի շենք, վրան բենզին լցրել ու սպառնացել հրկիզել իրեն, եթե իր հարցը չլուծեն. shamshyan.com 11/28/2023   07:56 Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա. ինչու են գաղտնի պահվում նրա ծախսերը. «Ժողովուրդ» 11/29/2023   16:20 Քաղաքացիների գրպանին կպնելու հերթական աբսուրդային նախագիծն է. Երեւանի կենտրոնի բնակիչը որտե՞ղ պետք է կայանի մեքենան, «Բարեկամություն» մետրոյի մոտ թողնի ու գա՞ տուն 11/29/2023   08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ» 11/28/2023   13:35 «Հայկական պատմական հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի ընթացքում Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս. ուղիղ 11/29/2023   12:03 Երևանը մեքենաների կայանման համար կբաժանվի Ա և Բ գոտիների. Ա գոտում կայանման 1 տարվա վճարը կարող է կազմել 160 հազար դրամ 11/29/2023   12:02 Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ 11/28/2023   18:55 Գրիպից և մրսածությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներն է թվարկում մասնագետը 11/29/2023   20:05 Իրավապահները մոլորված են 11/29/2023   12:09 Կրակահերթ էր արձակել և սպանել 39-ամյա համաքաղաքացուն 11/29/2023   13:00 10-13 աստիճանով տաքանալու է, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ 5-6 աստիճանով 11/29/2023   14:48 Հակակոռուպցիոն կոմիտեի 28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի. «Հետք» 11/28/2023   07:44 «Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ» 11/29/2023   14:30 Ո՞վ է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը․Սամվել Բաբայանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ 11/28/2023   13:49 Դավիթ Բեկի պողոտայում 4–րդ երթուղու ավտոբուսը հարվածել է մի քանի ավտոմեքենայի 11/28/2023   08:09 Դատախազի պաշտոնի հետ՝ անհամատեղելի. ինչ է պարզվել դատախազության պաշտոնյայի մասով. «Ժողովուրդ»

Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը. Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար.հայտարարություն 06/02/2023   15:12  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝ հիմնված մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և հարգանքի վրա, ուստի խորապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար՝ շարունակելու ուժի կիրառման և հայերի էթնիկ զտումների քաղաքականության հետագա գործողությունները։ Համարժեք արձագանքի բացակայությունը հիմք է դառնում վեճերի լուծման՝ ուժի կիրառման միջոցով պրակտիկայի նորմալացման համար, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային իրավական կարգի էությունը վեճերի լուծման ընթացքում ուժի կիրառման բացառելն է: Մեր տարածաշրջանում առկա իրավիճակի և ներկայիս կարգի, ներառյալ մարդու իրավունքների համակարգը խաթարող լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, կարևորագույն առաջնահերություն և պատասխանատվություն է կանխել բռնապետական ռեժիմների կողմից շարունակվող ճգնաժամից օգուտներ քաղելը և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ուժի կիրառման արդյունքում իրենց նպատակներին հասնելը:

Լռությունը, առավել ևս ողջունող հայտարարությունները, որոնք չեն մեկնաբանվում նախագահ Ալիևի ելույթի մնացած հատվածի և նախկինում նրա ռասիստական ելույթների համատեքստում, հաստատում են «նոր նորմալը»՝ ուժի կիրառումը միջազգային միջնորդությամբ բանակցությունների փոխարեն: Հակամարտության կարգավորման համար անկեղծ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ նման հայտարարությունները քաջալերում են Ադրբեջանին շարունակել ուժի կիրառումը իր նպատակներին հասնելու համար և թույլ են տալիս Ադրբեջանի նախագահին պարծենալ միջազգային գործընկերների կողմից իր վարքագծի աջակցությամբ և հավանությամբ։

Սա է նախագահ Ալիևի ելույթում «համաներման» առաջարկի համատեքստը.

«Մենք պարզապես համբերություն ենք ցուցաբերում։ Սակայն բոլորը հիանալի գիտեն, որ մենք այսօր ունենք բոլոր հնարավորությունները այդ տարածաշրջանում ցանկացած օպերացիա իրականացնելու։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները հրաժարվեն իրենց պաշտոններից։ Միայն այդ դեպքում կարելի է ընդառաջել նրանց։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել համաներման մասին»։ «Կա՛մ վիզը կծռեն ու իրենք կգան, կամ ամեն ինչ այլ կերպ կզարգանա այսուհետ։ Ուստի նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե կամավոր վայր կողմ դնեն իրենց բոլոր կեղծ պարտականությունները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Մենք կհետևենք դրան: Խոսքս վերջնական է, և դա բոլորին է հայտնի և՛ Ադրբեջանում, և՛ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Մեր ոչ մի բառ, ինչպես ասում են, օդում չի մնացել ու չի էլ մնա ապագայում... Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, մի շարք հնարավորություններ, ու ամեն անգամ, ինչպես ասում են, ստիպված ենք եղել՝ գլխներին տալ՝ խելքի բերելու համար»։

Նա նաև անդրադարձել է Հայաստանին. «Նրանք [հայերը] պետք է ընդունեն մեր պայմանները։ Եթե սահմանազատում չեն ուզում, սահմանազատում չի լինի։ Սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ենք ասում. նրանց ոչ ոք չի օգնի, ոչ թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանները, ոչ մեկ ուրիշը։ Նրանք չպետք է մոռանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը»: 

Նախագահ Ալիևն իր մոտեցումը բացատրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին. «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կոչեր կարող են լինել, ինչ-որ հայտարարություններ լինել, բայց դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ։ Մենք այս կոչերին պատասխանում ենք պարզապես քաղաքական քաղաքավարությունից դրդված։ Բայց սա մեր դիրքորոշումն ամենևին էլ չի փոխի»։ 

Պետքարտուղարության կողմից ողջունված «համաներման» քննարկման վերաբերյալ նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա ոտնահարման ևս մեկ ակնհայտ սպառնալիք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության, այլև ամբողջ բնակչության նկատմամբ։ Ավելին, առաջիկա շաբաթներին ուժի կիրառման սպառնալիքները տարածվել են Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված սոցիալական ցանցերի ալիքներով:

Գնահատելով հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ ակնհայտ է, որ մինչև այժմ գործադրված ջանքերը հետ չեն պահել Ադրբեջանին իր ագրեսիվ քայլերից, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը վերացնելուն։ Էթնիկ զտումների ամենօրյա սպառնալիքը նվազեցնում է Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ապարդյուն կլինեն, եթե Լեռնային Ղարաբաղը հայաթափվի իր բնիկ ժողովրդից՝ հայերից:

Չնայած ընթացող խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը գնալով ավելի ռազմատենչ է դառնում և լրջորեն խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ և հանգեցնում է կանոնավոր ռազմական սրացման՝ զոհերով։ Երկու կողմերից առնվազն 40 մարդ սպանվել և վիրավորվել է 2023 թվականի մարտից ի վեր։ Միայն խաղաղության համաձայնագիր կնքելը հանուն միայն խաղաղության համաձայնագիր ունենալու ինքնին վերջնական նպատակ չպետք է լինի: Խաղաղությունը կլինի տեւական և կայուն, եթե այն հիմնված լինի ուժի չկիրառման, մարդու իրավունքների իրական հարգանքի և արդարության ապահովման արդյունավետ երաշխիքների վրա։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ սահմանված երաշխիքները ներկայումս ձախողված են։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու, հումանիտար հարցերը լուծելու, հրադադարի պահպանման և տրանսպորտային բաց հաղորդակցությունների մասին պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից չեն պահպանվել։ Փոխարենը, մենք ականատես եղանք ուժերի աճող անհամաչափության, Ադրբեջանի կողմից աճող ատելության և ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներից և հիմնարար ազատություններից զրկելուն։ Հենց այս համատեքստում են արվում «համաներման մասին նկատառումները»։

Այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության տարրական իրավունքները, երբ նրանց պատանդ են վերցրել, համաներման հարցը չէ, որ պետք է քննարկվի։

Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրահեղ վատ իրավիճակի և ՄԱԿ-ի և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հայերի նկատմամբ ատելություն հրահրելու մեծաթիվ արձանագրությունների պայմաններում մենք լրջորեն մտահոգված ենք մարդու, հատկապես հայերի իրավունքները հարգելու այդ երկրի կարողությունների և իրական կամքի համար: Պատերազմ հրահրող բռնապետական Ադրբեջանի քաջալերումը կհանգեցնի հետագա արյունահեղության և հաստատապես չի հանգեցնի տարածաշրջանում արժանապատիվ և կայուն խաղաղությունը։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա դիվանագիտական և քաղաքական լուծում՝ բնիկ հայ բնակչության անվտանգության ամուր երաշխիքներով, գործուն մեխանիզմներով՝ ապահովելու նրանց խաղաղ կյանքն իրենց տներում և իրացնելու իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այս առումով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը.

- Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար,

- Ակտիվացնել ջանքերը՝ ուղղված մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձումը,

- Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ.

- Աջակցել Լեռնային Ղարաբաղի ներսում միջազգային խաղաղապահ առաքելության՝ այդ թվում Լաչինի միջանցքում ներկայությանը, որպեսզի երաշխավորվի տեղում իրավիճակի անաչառ մոնիտորինգը, պարբերական և հրապարակային հաշվետվությունը միջազգային հանրությանը և ծառայի որպես անվտանգության էական երաշխիք տեղացի բնակչության համար։ 

- Աջակցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային մեխանիզմի ստեղծմանը.

- Աջակցել մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործընթացին

- ԱՄՆ օրենսդրությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ սանկցիաների կիրառման միջոցով։ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը

«Ասպարեզ» ակումբը

Հանրային լրագրության ակումբ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:10 02/06/2023  |  ՔաղաքականԱդրբեջանում պատրաստվում են «Զանգեզուրի միջանցքի» բացմանը
14:40 02/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀնգակողմ հանդիպմանը Մակրոնը պնդել է՝ չտրվել թշնամական հռետորաբանությանը
23:38 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հանդիպումներ է ունեցել ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ
22:32 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍԵկեք չգերագնահատենք Տիգրանաշենի հարցը. եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի. Փաշինյան (տեսանյութ)
22:25 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍՑանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
22:09 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչ էլ ստորագրի՝ արդեն էական չէ՝ բոլորս մեզ զբաղեցրեցինք Դիլիջանի քրեականի պետով․ Մելիքյան
22:02 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան
21:54 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿողմերն ընդգծել են, որ դեմ չեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծումն իրականացվի՝ հիմք ընդունելով 1975թ. քարտեզները. Փաշինյան (տեսանյութ)
21:42 01/06/2023  |  ՔաղաքականԱլմա- Աթայի հռչակագրի վերապահումներով վավերացման օրենսդրական ակտը հրապարակված է, ի՞նչ է նշանակում ԱԳՆ-ի կողմից վերապահումների փաստը ժխտելը. Թևան Պողոսյան
21:41 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Մոլդովայում հանդիպում է հայ համայնքի հետ․ ուղիղ

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]