ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիեւի խոսքերը ուղղակի հայտարարություններ չեն. եթե Մայր Հայաստանում չսթափվեն, չհամախմբվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը. Դավիթ Բաբայան 05/29/2023 13:34 | ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններն ուղղակի հայտարարություններ չեն, այլ նպատակներ։ Ալիևը բացահայտել է հերթական նպատակը․ բնականաբար, այն, ինչ ասել է, և՛ 2020թ․ եռակողմ փաստաթղթի, և՛ Հաագայի դատարանի որոշման և միջազգային նորմերի կոպտագույն խախտում է, բայց մեր խնդիրն անլուրջ չվերաբերվելն է նրա ելույթին։ Այս ամենով հանդերձ, շատ կարևոր է, որ մեր քաղաքականությունը շարունակենք վարել՝ պահպանելով սկզբունքայնությունն ու հաստատակամությունը։ Մեկնաբանելով օկուպացված Բերձորում Իլհամ Ալիևի երեկվա ելույթը՝ այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններ գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Եթե պասիվ դիրք ես բռնում, գործընթացները քեզ դարձնում են օբյեկտ։ Որքան էլ ծանր է իրավիճակը, կարող ենք կանխել մեզ որպես օբյեկտ դիտարկելու պրոցեսը և հանդես գալ որպես սուբյեկտ։ Այստեղ հնարավորությունների խնդիրը չէր, այլ ցանկության։ Եթե այնքան մեծ լինի ցանկությունը, որ արդարացումներ փնտրելու փոխարեն համախմվենք, չկաշկանդվենք ոչնչով, ազնիվ խոսենք միմյանց հետ ու լծվենք մեր սուբյեկտայնության պահպանմանը, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Կրկնում եմ՝ այստեղ ոչ թե հնարավորությունների, այլ ցանկության հարց է»,-ասում է Բաբայանը։
Թշնամուց որ շատ բան ունենք սովորելու, Բաբայանը չի կասկածում։ Այն, որ թե՛ Արևմուտքի, թե ՌԴ-ի հետ բավականին բալանսավորված, հեռատես քաղաքականությունն է վարում թուրք-ադրբեջանական տանդեմը, փաստում են ադրբեջանական շարունակական ագրեսիայի, միջազգային նորմերի, պարտավորությունների ակնհայտ խախտումների վրա աչք փակելու նույն ՌԴ-ի, Արևմուտքի վարքագիծը։
Հայկական իրականությունը համեմատելով թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցաբերած համերաշխության հետ՝ Բաբայանը նկատում է՝ այդ առումով շատ բան ունենք սովորելու նրանցից։ Թեկուզ միայն այն, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի որևէ պատգամավոր երբևէ արտաբերած չի ու անհնար էլ է, որ խոսի Արցախի՝ հայկական լինելու պատմական փաստի մասին, արդեն իսկ շատ բան է ասում։
ՀՀ վարչապետի ու ԱԺ որոշ պատգամավորների «մտքի գոհարները» լիովին տեղավորվում են թշնամու առաջ քաշած թեզերի մեջ և շատ կարևոր է, որ Մայր Հայաստանը՝ ի դեմս իշխանությունների, անհապաղ վերանայի Արցախի հարցում իր դիրքորոշումը։
«Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականան, թե ոչ, կախված է հայ ժողովրդից և առաջին հերթին՝ Մայր Հայաստանից։ Եթե այնտեղ շարունակեն մտածել, թե Ալիևի ասածներն ուղղակի խոսքեր են և չսթափվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը»,-շեշտեց Դավիթ Բաբայանն ու հավելեց՝ Արցախում շատ վաղուց հասարակությունն ու ղեկավարությունը միակամ են կարգավիճակի հարցում․ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
- 09/26/2023 17:59 Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 09/26/2023 16:35 Արևմուտքը շատ լավ տեղյակ է եղել սպասվող աղետից. ադրբեջանագետ
- 09/26/2023 13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)