ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանության նախարարությանն ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2013 թվականին օտարվել է քաղաքացի Մ.Մ.-ին. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/26/2023 18:19 | Քրեական խրոնիկոն

Պաշտպանության նախարարությունը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասը, ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Մ.Մ.-ին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2021 թվականի նոյեմբերի 25-ին գրավադրել է 16 մլն 700 հազար դրամով՝ ձեռքբերման գնից 6 անգամ թանկ:
Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ տարածքը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունքի վկայական, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, առանց պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համար բավարար հիմքերի, այն վաճառել են քաղաքացուն:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի ապրիլի 25-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի ապրիլի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/10/2023 08:22 Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված. «Ժողովուրդ»
- 06/10/2023 08:19 Ղեկավարությունն է որոշելու․ «Հրապարակ»
- 06/10/2023 08:13 Իշխանությունում չեն կողմնորոշվում․ «Հրապարակ»
- 06/10/2023 08:09 Գևորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ․«Հրապարակ»
- 06/10/2023 08:05 Կարծիք հայտնելը մե՞ղք է․ «Հրապարակ»
- 06/10/2023 08:01 Կարևոր կառույցը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 06/10/2023 07:57 Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/10/2023 21:02 Հորդանան` հայկական ինքնությանն ու հայ համայնքին առնչվող կարևոր հարցերով․ Արման Թաթյան
- 06/10/2023 19:46 Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան
- 06/10/2023 18:51 Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. վաղը կանդրադառնամ դրան. Մելիքյան
- 06/10/2023 17:12 Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/10/2023 21:24 Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
- 06/10/2023 18:06 Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
- 06/10/2023 15:54 Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ
- 06/10/2023 14:24 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/08/2023 23:31 Կանայք նշել են իրենց գլխավոր երազանքները
- 06/08/2023 15:40 Զազրելի պատմություն Կանադայում, որը ցնցել է բոլորին. վհուկնե՞ր են, թե՞ աղանդավորներ՝ հայտնի չէ
- 06/07/2023 18:12 Աննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
- 06/07/2023 17:36 Բրիտանուհին աղջկա հետ սեքսի համար տղամարդ է ձևացել ու հայտնվել բանտում
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը