Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 31 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2023   23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի 05/30/2023   23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 05/30/2023   23:23 Արգենտինացի բորտուղեկցորդուհին հայտնել է ռումբի մասին՝ նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար 05/30/2023   23:11 Տեղի կունենա «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկում. Վարդան Ոսկանյան 05/30/2023   22:58 Զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի ՆԳՆ զինծառայող է մահացել 05/30/2023   22:46 Թուրքիայում նշել են Էրդողանի երդմնակալության հնարավոր ամսաթիվը 05/30/2023   22:30 Հանրապետության մի շարք տարածքներում մեկ օրից ավել կդադարեցվի ջրամատակարարումը 05/30/2023   22:12 ԱՄՆ-ը չորեքշաբթի կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 05/30/2023   21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com 05/30/2023   21:30 ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ֆինլանդիայի դեսպանին 05/30/2023   21:14 ՌԴ իրավապահների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել. Արցախի պետնախարար 05/30/2023   21:00 Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 05/30/2023   20:56 Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քննարկել է քաղաքական և կուսակցական հարցեր։ 05/30/2023   20:55 Արմեն Գրիգորյանը Ավստրիայի կանցլերի խորհրդականին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից 05/30/2023   20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com 05/30/2023   20:40 Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է 05/30/2023   20:27 Տերյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային 05/30/2023   20:15 Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տամ. Տիրան Խաչատրյանը՝ «Ազգային հերոս»-ի կոչման մասին 05/30/2023   20:07 Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը 05/30/2023   20:02 «Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է 05/30/2023   19:51 Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ Անի Գևորգյանի դեմ. պահանջում է կրկին գումար վճարել. փաստաբան 05/30/2023   19:49 Մարդիկ Սարյանում նստած սուրճ են խմում ու չեն տեսնում, թե ինչպես է ժամ առ ժամ ռազմաճակատը մոտենում իրենց տներին․ Վահրամ Բալայան 05/30/2023   19:39 Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով մեկ մարդ Է զոհվել, 15-ը՝ տուժել 05/30/2023   19:24 Պահանջ ունեք, ձեր իշխանությունից պահանջեք․ Իշխանյան 05/30/2023   19:12 Ալիևն ստորացուցիչ հայտարարություններ է իրենց թույլ տալիս, որին ի պատասխան միայն կմկմոց կամ մլավոց ենք լսում, այս մասին է պետք մտածել. Տիրան Խաչատրյան 05/30/2023   19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով 05/30/2023   18:52 Ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 05/30/2023   18:49 Երեք անձ կալանավորվել է` ավելի քան 10կգ ընդհանուր քաշով «Մարիխուանա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության վերաբերյալ վարույթով 05/30/2023   18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան 05/30/2023   18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար 05/30/2023   18:31 Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ծառայողների 05/30/2023   18:16 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին 05/30/2023   18:09 Արցախի ՊԲ-ն կադրեր է հրապարակել, թե ինչպես է Ադրբեջանն ականանետից կրակում (տեսանյութ) 05/30/2023   18:03  Արցախի Ճարտար քաղաքում տերմինալը վնասելով՝ բացել, միջից 674.000 դրամ են հափշտակել 05/30/2023   17:40 Խիստ հիասթափեցնող է, որ ԵՄ-ն ի դեմս Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով․ ԱՀ ՄԻՊ 05/30/2023   17:35 Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին 05/30/2023   17:31 Արմեն Գրիգորյանը Հաջիևին կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից 05/30/2023   17:12 Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով 05/30/2023   17:09 Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը 05/30/2023   17:08 Ուկրաինական բանակը մայիսին կորցրել է ավելի քան 16000 զինծառայող. Շոյգու 05/30/2023   17:01 Գեոպրոմայնինգը պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին 05/30/2023   16:48 Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի, վարկածներից մեկով՝ նա ինքնասպան է եղել․ Shamshyan.com 05/30/2023   16:45 Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ կհատկացնի պաշտպանունակության բարձրացմանը 05/30/2023   16:44 Մահացել է լրագրող Գայանե Թերզյանը 05/30/2023   16:43 Մայր Աթոռում կազմակերպվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը 05/30/2023   16:39 Խնդրել ենք աջակցել խաղաղության քայլերին. Ալեն Սիմոնյան 05/30/2023   16:37 Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 05/30/2023   16:32 Կարևոր նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը. Միշել 05/30/2023   16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի 05/30/2023   15:58 Պարզվել են Սյունիքում ուղևորներով ավտոբուսի՝ գետն ընկնելու դեպքի հանգամանքները. ավտոբուսի վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել
05/29/2023   13:34 Ալիեւի խոսքերը ուղղակի հայտարարություններ չեն. եթե Մայր Հայաստանում չսթափվեն, չհամախմբվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը. Դավիթ Բաբայան 05/30/2023   16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի 05/29/2023   15:08 Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել.փաստաբան 05/30/2023   11:07 Յոթ անգամ կրակել ու սպանել են 18-ամյա պատանուն. 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 05/30/2023   15:38 Արյան վրեժ, Վենդետա. սպանվածի հայրը Վրաստանում սպանել է որդուն սպանողի եղբորը (տեսանյութ) 05/30/2023   07:53 Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ» 05/30/2023   14:22 Ձեր պահած սահմաններից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այդպես շարունակվելու. Լրագրողը՝ Պապիկյանին 05/29/2023   11:57 Վաչագան Ղազարյանը կալանավորվել է՝ ԱԱԾ-ում քննվող գործով 05/30/2023   17:01 Գեոպրոմայնինգը պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին 05/29/2023   18:10 Գյուղի ժողովուրդը մի բռունցք դարձած, կանգնած է, որովհետև տալու բան չունի.Ոսկեպարի վարչական ղեկավար (տեսանյութ) 05/29/2023   21:07 Բացառիկ կադրեր՝ թմրամիջոցների գործով.Քեթրինի Միհրանը հրապարակել է խոստացված տեսանյութը 05/29/2023   17:09 Որն է Կիևում «երկրաշարժի» պատճառը. Կլիչկոն պարզաբանել է 05/29/2023   10:42 Ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց․ Դավիթ Տոնոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 05/30/2023   12:04 Գիշերն ինչ իրավիճակ է տիրել Գեղարքունիքի՝ հայ-ադրբեջանական սահմանագծում. Ներկայացնում է Հակոբ Ավտյանը 05/29/2023   17:16 Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում. Լավրով 05/30/2023   17:12 Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով 05/30/2023   13:25 Մենք անկլավ չունենք, որ հանձնենք, անկլավ բառից էլ զզվում ենք, խնդրում եմ, այլևս, չկրկնեք. Բաղանիսի ղեկավար 05/29/2023   14:30 Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում է սպասվում 05/29/2023   21:39 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/30/2023   12:57 Աշոտ Փաշինյանի իբրև առևանգման գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին

Փաշինյանի արձագանքը Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 05/25/2023   23:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները:

Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր` Տաջիկստանի նախագահը:

Նեղ կազմով նիստում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն արձանագրվել է Հայաստանում` 12,6 տոկոս: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության 12,1 տոկոս աճ:

Ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստում։

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նախագահող կողմին և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին` ավանդական հյուրընկալության և Բարձրագույն խորհրդի երեսուներորդ հոբելյանական նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար։

Հարգելի գործընկերներ,

Նեղ կազմով նիստի ընթացքում մենք մտքերի հանգամանալից փոխանակություն ունեցանք օրակարգային առանցքային հարցերի շուրջ, և ես ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ Միության համար արդի որոշ հարցերի։

Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է, այդ թվում` էներգետիկ անվտանգության ապահովման հարցին գրագետ մոտեցմամբ։

Ինչպես արդեն բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ժամանակին կիրարկումը կնպաստի առևտրի համար բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման մակարդակի և Միության անդամ պետությունների՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացումը:

Այս համատեքստում, հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։

Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում։

Արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցությունը մեզ հնարավորություն կտա խթանել մեր երկրների տնտեսությունների առանձին վերցրած հատվածներ։

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում դրանց համաչափ զարգացումը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների այլ ոլորտներում լճացում կամ ակտիվության նվազում ենթադրող ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։

Ուստի նախագծերի ընտրության փուլում կարևոր է մշակել այդ ռիսկերը վերացնող մեխանիզմներ, ինչը կտա մեզ երկարաժամկետ հեռանկար նման նախագծերի համար։

Նշեմ, որ մեր երկրների միջև համագործակցության կարևոր ասպեկտներից է պարենային անվտանգությունը, որն ուղղված է բնակչության համար սննդամթերքի մատչելիության և որակի ապահովմանը, ինչպես նաև շուկան ցածրորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանմանը։

Այսօր կտրուկ աճել է պարենային անվտանգության ապահովման կոլեկտիվ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Ակնհայտ եմ համարում այս ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։

Ուրախացնող է, որ, օգտագործելով փոխգործակցության տարբեր ձևաչափեր, 2022 թ-ին մենք համակարգված աշխատանք ենք կատարել Միությունից դուրս փոխշահավետ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին է վկայում ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների և միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների վերաբերյալ զեկույցներում ներկայացված տեղեկատվությունը։

Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը մեզ համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում։

Աշխատանքի շարունակությունն այնպիսի առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են` Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումն Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրման գործընթացի համար։

Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, անհրաժեշտ է ստեղծել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետևողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ստեղծմանը։

Նիստի հարգելի մասնակիցներ,

Ակնհայտ է, որ միասնական տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է բաց երկխոսություն ձեռնարկատերերի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև։

Այս համատեքստում, ցանկանում եմ առանձնապես նշել Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության արդիական ոլորտներն առավելագույնս ընդգրկող քննարկման թեմաներ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։

Համաժողովը գրավում է առաջատար քաղաքական գործիչներին և անդամ երկրների գործարար, մշակութային և այլ շրջանակների առաջնորդներին՝ դառնալով խոստումնալից գաղափարների և նախագծերի ձևավորման, արդիական հարցերի շուրջ քննարկումների առանցքային հարթակ։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ մեր ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելուն ուղղված համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը, ինչին վարչապետ Փաշինյանն արձագանքել է.

«Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործվում է որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար։ Ցանկանում եմ նշել, որ սա օգտագործվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման շրջանակներում։

Ընդգծեմ` այդ Հայտարարության մեջ ասվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվել է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից, ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը և հաղորդակցությունները տարածաշրջանում, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մենք այն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, որոնց  միջով դրանք անցնում են։ Նկատի ունեմ այն տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է` այն մարդիկ, ովքեր ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստին, գիտեն, որ դրա մեջ կա «միջանցք» բառի միայն մեկ կիրառություն: «Եվ այս համատեքստում այս բառը հատուկ նշանակություն ունի, և դա Լաչինի միջանցքն է, որը, կրկնում եմ, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո և կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Բայց, ցավոք, ռուս խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանն ապօրինի կերպով փակել է այս միջանցքը։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ։ Եվ այս հիմքի վրա, այո, կարելի է ասել, որ բավականին լավ ենք գնում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այս համատեքստում ուզում եմ նշել նաև մի շատ կարևոր խնդիր՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը։ Հուսով եմ, որ շուտով Բաքվի և Ստեփանակերտի միջև նորմալ կառուցողական երկխոսություն կսկսվի»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Ալիևի խոսքին, թե «Զանգեզուրի միջանցքին» աջակցում է նաև Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին։

Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը։ Դուք ասացիք «Լաչինի ճանապարհ», բայց մեր եռակողմ հայտարարության համաձայն՝ «Լաչինի ճանապարհ» գոյություն չունի, կա միջանցք, որը, ըստ եռակողմ հայտարարության, որը մենք երեքով ստորագրել ենք, պետք է գտնվի ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, այսինքն՝ այս միջանցքում ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա։

Իսկ այն, ինչ կատարվում է այնտեղ, եռակողմ հայտարարության ուղղակի խախտում է։ Եվ դուք ասացիք, որ միջանցքը բաց է, բայց մենք դա չենք տեսնում, մենք այդպես չենք կարծում։ Ուստի մենք կարևոր ենք համարում, որ այնտեղ՝ և՛ Լաչինի միջանցք, և՛ Լեռնային Ղարաբաղ, ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։

Եվ պետք է ասեմ, որ, ցավոք, դեկտեմբերից այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք, քանի որ Լաչինի միջանցքի փակման պատճառով խոչընդոտներ են ստեղծվում սննդամթերքի, անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար։ Եվ սա շատ լուրջ իրավիճակ է։ Ադրբեջանի կողմից արգելափակվել է նաև գազն ու էլեկտրաէներգիան։ Նկատի ունեմ գազն ու էլեկտրաէներգիան, որը գնում է Լեռնային Ղարաբաղ։ Եվ, Վլադիմիր Վլադիմիրի, Դուք դրա մասին շատ լավ գիտեք, քանի որ մենք այս մասին բազմիցս խոսել ենք»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:58 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊուտինը վերահաստատել է հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
22:11 25/05/2023  |  ՔաղաքականԵԱՏՄ նիստում Փաշինյանը երկու հարց էր ուզում լուծել. Նահապետյան
22:01 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ. Պուտին
21:50 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍԿրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը
20:35 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայում սկսվել է Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը. լրացում` պաշտոնական Երեւանը չի հաստատում
20:30 25/05/2023  |  Միջազգային լրահոսՊուտինը գնահատել Է Ադրբեջանի հարաբերությունները ԵԱՏՄ երկրների հետ
19:21 25/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայրենի՞ք, թե՞ անշարժ գույք․ Իշխանյան
19:05 25/05/2023  |  ՔաղաքականԱնհապաղ գործել է պետք, արտաքին ուժերը Փաշինյանի միջոցով իրականացնում են Հայաստանի ոչնչացման ծրագիրը․ իրավապահ մարմինները պարտավոր են կանխել վարչապետի հակաօրինական քայլերը․ Արմեն Այվազյան
18:34 25/05/2023  |  ՔաղաքականԱսացիք՝ Լաչինի միջանցքը բաց է, մենք նման բան չենք տեսնում. Ալիևի ու Փաշինյանի լեզվակռիվը՝ ԵԱՏՄ նիստում
14:09 25/05/2023  |  ՔաղաքականՓաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքում առնվազն երկու փաստաթուղթ կընդունվի. Կոմերսանտ

Արխիվ

[]