ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհապաղ գործել է պետք, արտաքին ուժերը Փաշինյանի միջոցով իրականացնում են Հայաստանի ոչնչացման ծրագիրը․ իրավապահ մարմինները պարտավոր են կանխել վարչապետի հակաօրինական քայլերը․ Արմեն Այվազյան 05/25/2023 19:05 | Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունը՝ սկսած հատկապես 2020թ․ նոյեմբերի 9-ից, ուղղված է հայ ժողովրդի դիմադրողականությունը կոտրելուն։ Արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով նա հարձակում է գործում Հայաստանի լեգիտիմության, հայկական ինքնության, մեր խորհրդանիշների վրա։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ խնդիրն Արցախը չէ․ Արցախի հանձնումը, որին հետևողականորեն տանում է ՀՀ ղեկավարությունը, Հայաստանը ոչնչացնելու մեծ ծրագրի մի փուլն է․ արտաքին ուժերը, որոնք մշակել ու հովանավորում են Փաշինյանի կողմից տարվող ՀՀ ոչնչացման ծրագիրը, շատ լավ գիտեն, որ Արցախը Հայաստանի աջ բազուկն է, անվտանգային համակարգի անքակտելի բաղադրիչը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Փաշինյանը երեկ հայտարարեց, թե, իբր, մենք տնվոր ենք այստեղ։ Նման բան ասում են մեկ էլ Ադրբեջանն ու Թուրքիան։ Այդ մարդը (նկատի ունի Փաշինյանին,-խմբ․) հանգիստ ասում է, որ այն պետությունները, որոնք մեզ ուզում են այստեղից վռնդել, դա անելու են, եթե Արցախը չտանք, անկլավները չտանք, մեր հերոսների արձանները տեղադրենք․․․ Հասկանո՞ւմ եք, ինքը կապ չունի հայ ժողովրդի հետ, օտար մարմին է․․․ Փաշինյանը կոլլաբորացիոնիստ է՝ մարդ, ով համագործակցում է թշնամու հետ, սպասարկում նրանց շահերը։ Բազմիցս եմ ասել այդ մասին ու նորից կրկնում եմ․․․ Մեծ տերությունների հովանավորությամբ՝ քայլ առ քայլ իրականացվում է Հայաստանի ոչնչացման ծրագիրը»,-ահազանգում է Այվազյանը։
Երկրի պետական, ազգային շահերի դեմ իրականացվող գործունեության համար ղեկավարին հեռացնելու տարբեր եղանակներ կան, ըստ մեր զրուցակցի, որոնց շարքում ժողովրդական ապստամբությունը երկրորդական, երրորդական տեղում է, իսկ ստեղծված իրավիճակում՝ շատ քիչ հավանական։
«Այս հարցը պետք է լուծվի պետական մակարդակով կամ քաղաքական ընդդիմության միջոցով։ Պետական ինստիտուտները չեն աշխատում, չինովնիկները համակերպվում են կատարվողի հետ, որովհետև իրենք էլ են վարակված դրանով․․․ Թույլ են տալիս, որ երկիրը վերջնականապես անդունդում հայտնվի, իսկ ընդդիմությունն ամենավճռորոշ պահերին հրաժարվում է գործել, անհետանում է․․․
Ամենամեծ խնդիրը դա է՝ հանդուժողականությունը։ Իսկ ո՞ւր են, ինչի՞ համար են իրավապահ մարմինները, եթե պետության ղեկավարն ոտնահարում է երկրի օրենսդրությունը՝ խախտում է Սահմանադրությունը, ԳԽ որոշումը, Անկախության հռչակագիրը։ Ամեն ինչ պետք չի բարդել ժողովրդի վրա, ի վերջո, ժողովրդի շնորհիվ է, որ Հայաստանի հանրապետություն դեռ գոյություն ունի․ ժողովուրդը 1988-ից պարբերաբար փողոցում է․․․Հիմա մարդիկ քայքայված, հուսախաբ վիճակում են»,-նշում է ռազմական պատմաբանը։
Այվազյանը լիովին համոզված է՝ եթե Փաշինյանին ու իր աջակիցներին հաջողվի հանձնել Արցախը, ապա սարսափելի դժվարանալու է ՀՀ-ի պաշտպանությունը։ Մի քիչ հույս, որ վերջնական կործանումից առաջ ինչ-որ ձևով կանխվելու է Արցախի ու, այսպես կոչված, անկլավների հանձնումը, Այվազյանը դեռ ունի, բայց շեշտում է՝ անասելի արագությամբ ենք գնում դեպի անդունդ․ անհապաղ գործել է պետք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 11:35 Կան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը և Արևմուտքը. Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք. Հովհաննիսյան
- 11/29/2023 11:21 Ինչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ն Սերժի ժամանակ օգնում,իսկ Նիկոլի ժամանակ՝ոչ. Շարմազանով
- 11/29/2023 11:11 Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգության համար. Սաղաթելյան
- 11/29/2023 10:24 Այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ, ճիշտ նույն դեմքով, գոռում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
- 11/29/2023 10:37 Տաթևի վանքի մոտ բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել է միակողմանի
- 11/28/2023 22:41 Փրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից
- 11/28/2023 22:00 Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
- 11/25/2023 13:54 Ինչպես հաղթահարել բաժանումն ու վերադառնալ նորմալ կյանք. հոգեբանի խորհուրդները
- 11/24/2023 22:17 Տղամարդը օձի միջոցով հաշվեհարդար է տեսել կնոջ եւ դստեր հետ
- 11/23/2023 23:42 Բանտի աշխատակիցներին բռնել են աշխատավայրում խմբակային սեքսի ժամանակ
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը