ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Չավուշօղլուն ասի, որ Ցեղասպանության հուշարձանը վիրավորում է իրենց պատմական հիշողությունը, այս իշխանությունները կապամոնտաժեն այն.թուրքագետ 05/05/2023 21:53 | ԼՐԱՀՈՍ
«Այս իշխանությունները հերթով վաճառում են հայրենիքը՝ սկզբից խաչ են քաշում Արևմտյան Հայաստանի վրա, հետո Արցախի, իսկ Հայաստանի վաճառքը կսկսվի Սյունիքից»,- «Փաստինֆո» լրատվայանի հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ մեկնաբանելով այսօր Անկարայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե հայաստանյան կողմը տարածքային որևէ պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։
Թուրքագետն ընդգծում է՝ այն արձագանքից հետո, որ իրեն թույլ տվեց թուրքական կողմը՝ Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի առիթով, փակելով իր օդային տարածքը Հայաստանից թռչող օդանավերի համար, այլևս որևէ պաշտոնական այցելություն այդ երկիր պետք է տեղի չունենար. «Ի պատասխան թուրքական նվաստացուցիչ քայլին, հայկական կողմը պետք է չեղարկեր այդ երկիր իր ունեցած բոլոր պաշտոնկան այցերը։ Այդօրինակ քայլից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նույնպես, պետք է հրաժարվեն վաշինգտոնյան այցից։ Եթե հիշում եք, թուրքական հանրային հեռուսատընկերությանը տված իր հայտնի հարցազրույցում, Թուրքիայի Արտաքին Գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ օդային սահմանը փակում է Հայաստանից թռչող ինքնաթիռների համար, բացառություն անելով միայն Ալեն Սիմոնյանի օդանավին, որ ահա այսօր Հայաստանից մեկնել է Անկարա։ Ստացվում է, որ Թուրքիայի օդը բաց է միայն Ալեն Սիմոնյանի համար։ Սա կրկնակի նվաստացում է հայաստանյան կողմի նկատմամբ, որ ցավոք չեն նկատում կամ նկատել չեն ցանկանում թրքահպատակ օրվա իշխանությունները»։
Տիրան Լոքմագյոզյանը հարցադրում է կատարում՝ եթե Թուրքիան իր օդային սահմանը փակում է Հայաստանի համար, ապա ինչո՞ւ կամ ի՞նչն է խանգարում, որպեսզի Հայաստանն էլ իր օդային սահմանը փակի այդ երկրից թռչող օդանավերի համար. «Նույնիսկ 2020 թվականի պատերազմի ընթացքում, Հայաստանն իր օդային սահմանը չփակեց Թուրքիայի համար, այն պարագայում, երբ Ադրբեջանին ուղարկվող զինված ահաբեկիչները Սիրիայից հենց Թուրքիայի միջոցով են տեղափոխվում Ադրբեջան՝ հայկական օդային սահմաններով։ Բացի ահաբեկիչներից, Թուրքիան Հայաստանի սահմանով նաև զենք – զինամթերք էր մատակարարում Ադրբեջանին։ Ի՞նչ ասես այսքանից հետո այս իշխանությանը, կամ կա՞ արդյոք, այլևս, որևէ կասկած, որ սրանք ընդգծված հակահայկական քաղաքականություն են վարում՝ վնասելով մեր ազգային և պետական շահը»։
Խոսելով այսօր տեղի ունեցած Չավուշօղլու – Բայրամով հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում երկու երկրների Արտաքին Գործերի նախարարները մտքեր են փոխանակել Վաշինգտոնում ընթացող հայ – ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ հավանաբար Բայրամովն իր թուրք գործընկերոջը հաղորդել է, թե ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ. «Սա, իհարկե, մեզ համար նորություն չէ։ Ասեմ ավելին՝ երբ հայկական կողմը ջանում է հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, այդ երկրից այս իշխանություններին սադրում են, թե հարաբերությունների բարելավում կարող է տեղի ունենալ ադրբեջանական կողմի պահանջները բավարարելուց հետո միայն։ Նկատենք, որ անցյալ 30 տարիների ընթացքում, եթե, անգամ, թուրքական կողմը նման հավակնություններ ունեցել է, չի համարձակվել բարձրաձայնել այդ մասին։ Սա խոսում է հայաստանյան օրվա իշխանությունների անարժանապատիվ պահվածքի մասին միայն»։
Հարցին՝ մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները՝ մայիսի 14-ը, արդյո՞ք թուրքական իշխանությունների սադրանքով Ադրբեջանը ռազմական գործողություններ կիրականացնի՞ Արցախի կամ Սյունիքի նկատմամբ, թուրքագետը պատասխանում է՝ անպայման նման բան տեղի կունենա. «Երկրաշարժից տնտեսապես թուլացած Թուրքիան և իր նախագահ Էրդողանն, անկասկած, Հայաստանին առավել հզոր հարված հասցնելու մասին էր մտածում, իսկ բնական աղետը հետ գցեց թուրքական պլանները։ Սակայն, ավելի քան վստահ եմ՝ իր եղբայր Ալիևն, անպայման, մինչ ընտրությունները, նվեր կմատուցի Էրդողաին՝ հարվածելով Հայաստանին կամ Արցախին, որպեսզի Էրդողանն ավելի ոգեշնչված գնա ընտրություններին։ Ցավոք, առաջիկա օրերին, պայմանավորված Թուրքիայում անցկացվելիք ընտրություններով, ռազմական բախման վտանգը մեզ համար ավելի առարկայական է դառնում»։
Վերադառնալով հայկական իշխանությունների՝ թուրքական սադրանքներն անպատասխան թողնելու թեմային՝ Տիրան Լոքմագյոզյանն ամփոփում է՝ նկատենք, որ «Նեմեսիս» հուշարձանի բացման առիթով Թուրքիան՝ Չավուշօղլու բերանով միայն բողոքի նոտա չէր, որ հղեց հայկական կողմին, նրանք պահանջեցին ապամոնտաժել տեղադրված հուշարձանը. «Տեսնելով այս ամենը, բոլորովին չեմ բացառում, որ, եթե մի օր Թուրքիան կամ հենց Չավուշօղլուն հայտարարի, թե Ցեղասպանության հուշարձանը վիրավորում է իրենց պատմական հիշողությունը, այս իշխանություններն, առանց ընդդիմանալու, կապամոնտաժեն նաև Հայոց Ցեղասպանության հուշակոթողը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- 04/28/2024 15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել