ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին ու այգիներին․ տասնյակ հեկտարներով ցանքսեր են ոչնչացվել, ջերմոցներ վնասվել Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում 05/03/2023 13:56 | Կյանքն՝ Արցախում
Մայիսի 1-ին և 2-ին Արցախում տեղացած կարկուտ զգալի վնաս է հասցրել ցանքատարածություններին, պղտատու ծառերին, տնամերձ հողատարածքներին։ Առավելապես տուժել են Մարտակերտի ու Ասկերանի շրջանները։ Վնասի չափը ճշգրտել առայժմ չեն հասցրել ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ասկերանում, քանի որ կարկուտին հետևել են անձրևները, բայց միայն Մարտակերտի շրջանում 13 գյուղ այն աստիճան է կարկտահարվել, որ ամբողջական ցանքատարածություններ են ոչնչացվել։
«13 գյուղ ահավոր տուժել է կարկուտից․ այդ համայնքներից են՝ Մեծ Շենը, Մոխրաթաղը, Կիչանը, Չլդրանը, Ներքին Հոռաթաղը, Մաղավուզը, Մարտակերտը և այլն։ Շրջափակումից հետո մարդիկ 20 սմ անմշակ հող չէին թողել տնամերձներում, բայց կարկուտը սաղ քշել, տարել է։ Սածիլները պոկել, ցանքսերը, կարտոֆիլի դաշտերը հեղեղը տարել է ․․․ Պտղատու ծառերն էլ, գարնանացան մշակաբույսերն էլ ահագին վնասվել են։ Հաջորդ օրն աառվոտյան ժամը 7-ի կողմերն էլ Մարտակերտ քաղաքային համայնքում է տեղացել կարկուտ․ այնտեղ էլ տնամերձ հողատարածքներում ինչ ցանել էին բնակիչները, քշել տարել է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Մարտակերտի շրջանի գյուղբաժնի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը։
Վնասի ստույգ չափը պարզելու համար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, առնվազն մի քանի օր կպահանջվի՝ այն էլ այն դեպքում, եթե եղանակը բացվի։ վերջին օրերին անդադար անձևներ են Արցախում, ինչը խանգարում է դաշտային աշխատանքներին։
Կարկուտից տուժել են նաև Ասկերանի գյուղերը։ Այստեղ ևս վնասի վերջնական չափը ճշգրտել չեն հասցրել՝ դարձյալ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Աղաջանյանը, առնվազն 7-8 գյուղական համայնք, տուժել է կարկուտից։
«Մոտավորապես 280-290 հա գյուղատնատեսկան հողատարածքներ են կարկտահարվել՝ այդ թվում գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, այգիներ, մեծ թվով տնամերձ հողատարածքներ․․․Միայն 40-50 հա տնամերձ հողատաարածք է վնասվել, 4 հա՝ կարտոֆիլի դաշտեր։ Տնամերձներում ահագին պտղատու ծառեր կային, որ ծաղկման փուլում էին, կամ ծաղկումն ավարտվել էր»,-ասում է Աղաջանյանը։
Մայիսի 1-ին տեղացած կարկուտից Ասկերանի շրջանի ամենաշատ տուժած բնակավայրերից են՝ Պատարան, Ծաղկաշատը, Խաչենը, Աստղաշենը, Խնձրիստանը և այլն։
Մեծապես տուժել են նաև ջերմոցային տնտեսությունները։ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Մարտակերտի շրջանում մոտ 90 ջերմոցներ տարբեր աստիճանի վնասներ են կրել։
Այստեղ են ասել՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում․․․ Հերիք չի՝ Արցախը գրեթե 5 ամիս շրջափակված է թշնամու կողմից, ու մեր հայրենակցիներն ամեն օր ապրում, պայքարում են ստեղծված անելանելի պայմաններում, հիմա էլ բնությունն է ձեռնոց նետել․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել