ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր աչքի առջև է մեզ համար նախապատրաստված աղետն ու արհավիրքը. ՀՅԴ հայտարարություն 04/28/2023 11:58 | ԼՐԱՀՈՍ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշիի մատույցներում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը, դեպի Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակումը, արցախահայության նկատմամբ անցնող ամիսների ահաբեկչական բնույթի գործողություններն այդպես էլ համարժեք հակազդեցության չարժանացան ՀՀ իշխանության և միջազգային դերակատար ուժերի կողմից։ Այժմ էլ Ադրբեջանը դիմել է նոր սանձարձակության՝ սահմանային հսկիչ անցակետ տեղադրելով Կոռնիձորի կամրջի հատվածում։ Այս մասին գրված է ՀՅԴ Բյուրոյի հայտարաության մեջ։
Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական կողմի սադրիչ և սանձարձակ քայլերն ու գործողությունները նպատակաուղղված են Արցախի հայաթափման ցեղասպան քաղաքականության իրականացմանը։
Ադրբեջանը շարունակաբար նորանոր պահանջներ է ներկայացնում և սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին՝ այդ ամենը զուգորդելով ուժի կիրառման սպառնալիքների հետ։
Ի տես այս իրողության` Հայաստանի օրվա իշխանությունները շարունակում են վտանգավոր հայտարարություններով, խաղաղասիրական կեղծ թեզերով և հանցավոր անգործությամբ, փաստացի ու այլևս բացահայտ կերպով հրաժարվել Արցախի և արցախահայության անվտանգության, իրավունքների և շահերի երաշխավորի սահմանադրական պարտավորություններից։
Ավելին՝ Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային քաղաքականությունը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերում է կործանարար։ «Նոր դիտանկյունից» փորձ է արվում վերարժևորել, իսկ իրականում արժեզրկել ազգային-գաղափարական, ռազմավարական հիմնասյուները։ Շարունակաբար և հետևողականորեն թիրախավորվում են Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց ազգային, մշակութային արժեքներն ու պատմությունը, բացահայտ կերպով ոտնահարվում են հայության անժամանցելի իրավունքները, սերունդների պայքարն ու դրա արդյունքները։ Դրա վառ ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետի ելույթը «պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը» փոխելու անհրաժեշտության ու իբր «հայրենասիրության մեր սեփական, […] մեր պետական մոդելի ստեղծման» առաջադրանքի մասին, իսկ իրականում՝ «Հայոց Ցեղասպանության» միջազգային եզրույթից փաստացի հրաժարումը։ Այս ճամարտակությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ թուրքական տեսակետների սպասարկում և Թուրքիայի նախապայմանների բավարարում, այսպես կորչված «առանց նախապայմանների» «լիարժեք կարգավորմանն ուղղված» բանակցությունների գործընթացում։
Սեփական նախընտրական ծրագիրն ուրացած, բայցև ժողովրդի մեկ հատվածին այդ ծրագրով մոլորեցնելու ճամփով իշխանությունը պահպանող քաղաքական ուժին ո՛չ ոք իրավունք չի տվել ապազգայնացնելու և ինքնիշխանությունից զրկելու մեր պետությունը։
Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակետի տեղակայումը միանշանակ անընդունելի է, հակասում է միջազգային իրավունքին և որևէ պարագայում այդպիսի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։
Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։
Հ.Յ.Դաշնակցությունն իր բոլոր հնարավորություններով և հնարավոր բոլոր հարթակներում հետամուտ է միջազգային հանրության և պատկան կառույցների հասցեական գնահատականի ու համարժեք արձագանքի ապահովմանը, ինչպեսև հայտարարություններից անդին գործուն քայլերի իրականացմանը։
Մեր աչքի առջև է մեզ համար նախապատրաստված աղետն ու արհավիրքը։ Ազգային ինքնապահպանման բնազդը մեզ մղում է դեպի ըմբոստացում։ Դիմադրությունն այլընտրանք չունի։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է նպաստել մեր փառապանծ բանակի հզորացմանը։
Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ միասնականության ու համախմբման կոչ է արել, որը, ցավոք, հաճախ մնացել է անարձագանք։ Եվս մեկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետության ինքնիշխանությունը պահպանելու և հզոր Հայաստան կերտելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն