Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում

Արցախում ձերբակալությունների «մասկի շոու» է իրականացվում. Վահրամ Պողոսյանը նույնպես կձերբակալվի՞ 04/26/2023   21:40  |  ԼՐԱՀՈՍ

Արցախում լուսաբացները խաղաղ չեն։  Փնտրվում է դավաճան՝ մարդիկ, ովքեր մեղավոր են եղել կամ այդպին կհռչակվեն  2020 թվականի արյունալի պատերազմի, խայտառակ և ամոթալի պարտության և դրանից հետո Արցախն ամբողջությամբ թուրք – ադրեջանական տանդեմին հանձնելու հրեշավոր ծրագր իրականացման գործում։

Այսպես՝ օրեր առաջ, ապրիլի 14-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը։

Այս ազատումը թերևս հերթականների շարքին դասվեր և ոչնչով չգրավեր մեր ուշադրությունը, եթե չլինեին Վահրամ Պողոսյանի շուրջ Արցախում շրջանառվող լուրերը, որոնք մեղմ ասած, հուսադրող չեն։ Ներկայանալ չցանկացող «Փաստինֆո»-ի աղբյուրը վկայում է՝ վերջին շրջանում Արցախում «մասկի շոու»-ների պակաս չի զգացվում՝ իրավապահ մարմիններն ակտիվորեն լծված են դավաճաններ փնտրելու գործին։ Հենց այս անչությամբ՝պետական դավաճանության կասկածանքով, ամիսներ առաջ ձերբակալվեց Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը, իսկ շաբաթներ առաջ նույն կասկածանքով նույն ճակատագրին արժանացավ նաև  2019 թվականից Արցախի Հանրապետության  պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, այնուհետև  Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Սամվել Բալայանն, ով ի դեպ, ձերբակալումից օրեր առաջ կրկին սեփական դիմումի համաձայն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը վկայում է՝ Սամվել Բալայանի ձերբակալումը տեղի է ունեցել հենց նախագահական նստավայրից՝ դիմակավոր անձանց մասնակցությամբ։

Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ Արցախի Հանրապետության  Ազգային Ժողովի  իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն, օրինակ, հրաժարվել էր որևէ կերպ մեկնաբանել Սամվել Բալայանի ձերբակալման մասին լուրերը, ընդգծելով, որ չի ցանկանում այդ մասին որևէ տեսակի ինֆորմացիա փոխանցել։ Վերջինս հորդորել էր լրատվամիջոցներին տեղեկությունները ճշգրտել, ասենք,  Արցախի Հանրապետության Կառավարությունից կամ ուժային այլ կառույցներից։ Այլ կերպ ասած, Արցախի բարձրաստիճան պաշտոնյան ոչ հերքել էր ոչ հաստատել նրա ձերբակալման մասին լուրերը։

«Փաստինֆո» -ին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ սրանք ենթադրյալ դավաճանության վերաբերյալ եզակի օրինակներ չեն Արցախում։ Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության, Վահրամ Պողոսյանի անունը եւս շրջանառվում է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հետ որոշակի համագործակցության արդյունքում կարևոր տեղեկատվության փոխացնման գործի շրջանակներում։ Ավելին՝ Արցախում համառորեն չեն դադարում վերջինիս՝ հնարավոր ձերբակալության մասին լուրերը,  լայն շրջանառության մեջ է մտել տեղեկություն նաեւ առ այն, թե նա ելքեր է փնտրում լքելու երկիրը՝ «Արցախում, ամեն երկրորդ մարդ այդ մասին է խոսում, թե Վահրամ Պողոսյանն, ընտանիքի հետ միասին, փորձում է հեռանալ երկրից, սակայն փակ սահմանների պարագայում դա վերջինիս  հաջողվել չի ստացվում»,- ասում է աղբյուրը։

Զրպարտությո՞ւն է արդյոք, թե՞ անպատվաբեր իրականություն՝ լուրերն այն մասին, թե  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը կարող է թաթախված լինել դավաճանության ծանր հանցանքի մեջ, ցույց կտա ապագան։ Այստեղ հարկ ենք համարում նշել սակայն՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրատվամիջոցի աչքից չվրիպեց նաև բոլորովին վերջերս՝  մարտի 24-ին

Արցախի Հանրապետության Դատախազության կողմից պաշտոնապես  հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ուժային կառույցը համապատասխան միջոցառումներ է գործադրում՝ կանխելու համար երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքների վտանգը։ Հայտարարության մեջ ասվում էր.«Արցախի Հանրապետության  դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ ԱԱԾ կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ ունեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Արցախի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարավորությունների վերաբերյալ:

Նման փոխգործակցությունները սովորաբար արդյունք են անվտանգային ռիսկերի սխալ հաշվարկման, չգիտակցված մոլորությունների կամ էլ նյութական շահերի սուբյեկտիվ գնահատման: Անծանոթ, օտարերկրյա ծագում ունեցող անձանց կամ կենտրոնների հետ համագործակցության բոլոր դրսևորումներն էլ պարունակում են Արցախի Հանրապետության պետականության հիմքերը խարխլելու, երկրի ներքին կայունությունը սասանելու և արտաքին անվտանգությունը թուլացնելու բացահայտ ռիսկեր, ինչն, անխուսաափելիորեն, հանգեցնում է ծանր հետևանքների:

ԱՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ օտար ծագումնաբանությամբ կասկածելի անձանց կամ կառույցների հետ որևէ կարգի համագործակցային շփումներից, նմանատիպ առաջարկների դեպքում ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, իսկ անզգուշորեն գայթակղային թակարդում հայտնվելու դեպքում՝ այդ մասին անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դրանով իսկ ժամանակին կկանխվեն երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները և կմեղմվեն դրանց իրավական հետևանքները:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ցանկացած գիտակցված կամ անզգույշ արարք, որը կարող է վնաս հասցնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, ժամանակին կանխելը Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է»,- ասվում է կառույցի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ վերոհիշյալ հայտարարությունը կարող է կապ ունենալ նաև բոլորովին վերջերս Արցախի Պետական Համալսարանի աշխատակիցներից  մեկի հետ, ով, թյուրիմացաբար կամ կանխամտածված կերպով գիտական աշխատանքի՝ պատվիրված ռեֆերատի տեսքով, կարևորագույն տեղեկատվություն է փոխանցել ադրբեջանական կողմին։ Դեպքի առնչությամբ, ինչպես հաղորդեց աղբյուրը, այս պահին դեռևս վերջնական և հստակ տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ ռեֆերատը պատվիրվել է սոցիալական ցանցի միջոցով՝ հայանուն օգտատիրոջ կողմից,  որն, ինչպես, սակայն,  հետագայում պարզվել է՝ կեղծ օգտահաշիվ բացած՝ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակից է եղել։ Ռեֆերատի հեղինակը հրավիրվել է Արցախի Ազգային Անվտանգության ծառայություն, որտեղ վերջինս հարցաքննվել է։

Թե ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին շրջանում Արցախում իրականացվող «մասկի շոու»-ները և ինչո՞ւ են դրանք տեղի ունենում գաղտնիության թավ քողի տակ, դավաճա՞ն են իրականում արդյո՞ք պետական դավաճանության մեջ մեղադրվողները, թե՞ քավության նոխազ, ցույց կտա հետաքննությունն ու ժամանակը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:21 26/04/2023  |  ԼՐԱՀՈՍՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ ապրիլի 25-ից ռուս խաղաղապահների հրամանատարը Լենցովն է
20:53 26/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի օրվա իշխանությունը չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու վճռականություն․ Սենոր Հասրաթյան
17:35 26/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական մոդելի. Նախագիծը հավանության է արժանացել
14:54 26/04/2023  |  ՄեկնաբանությունԱյսօր Ստեփանակերտի խանութներին առաքվել է միրգ և բանջարեղեն
11:12 26/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում և ԼՂ-ում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ. կոչ-ուղերձ Ֆրանսիայի Սենատի կայքում
23:45 25/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմերը Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան․ Ոսկանյան
20:48 25/04/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակի կարգավորման ուղղությամբ խաղաղապահները աշխատում են. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
20:40 25/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ՝ չնայած անհապաղ վիրահատության անհրաժեշտությանը
20:30 25/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎիճակը շատ ծանր է, թվում է՝ անելանելի, բայց Արցախն ընտրած ուղուց չի շեղվելու․ նպատակը հստակ է, մնում է՝ շատ ճիշտ հաշվարկել քայլերը․ Արմեն Սարգսյան
19:57 25/04/2023Խաղաղապահների միջոցով, ի վերջո, հումանիտար բեռ է տեղափոխվել Արցախ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]