Թեմաներ
Ուրբաթ 09 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   15:13 Բժիշկը սրտի կաթվածից պաշտպանվելու անսպասելի միջոց է անվանել 09/20/2024   15:11 Վատ բան է սպասվում Հայաստանին, ինչին մասնակից պետք է լինի Սահմանադրական դատարանը. Հրայր Թովմասյան 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից 09/20/2024   14:58 Դատարանը հրապարակում է Հրայր Թովմասյանի վճիռը՝ ուղիղ 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   14:48 Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro 09/20/2024   14:36 Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ 09/20/2024   14:34 Զախարովային հարցրել են՝ ինչու Ադրբեջանը դեռ պատասխանատվության չի ենթարկել ռուս խաղաղապահների սպանության մեղավորներին 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/20/2024   14:17 Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ 09/20/2024   14:16 Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը 09/20/2024   14:03 Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ 09/20/2024   14:00 Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ 09/20/2024   13:55 ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ 09/20/2024   13:47 Զախարովան արձագանքել է ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի խոսքերին 09/20/2024   13:31 «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել 09/20/2024   13:22 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ 09/20/2024   13:17 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   13:05 Պետք է հանգիստ հեռանալ. Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանում արված հայտարարությունը 09/20/2024   13:03 Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն. Անանյան 09/20/2024   12:56 Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում. Հետք 09/20/2024   12:52 Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում 09/20/2024   12:28 Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել՝ ի հիշատակ դաժանաբար սպանված տրանսգենդերի 09/20/2024   12:23 Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը 09/20/2024   12:21 Մասնակցելու եմ «Սրբազան պայքարի» հավաքին հույսով, որ ինչ-որ կարևոր բաներ արվելու են այլ կերպ, կլինի «սովորական դարձածից» տարբերվող ու բաղձալի արդյունք․ Մելիքյան 09/20/2024   12:10 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 09/20/2024   12:10 Լիբանանում նոր պայթյունների վախից մարդիկ անջատում են սմարթֆոնները 09/20/2024   11:51 Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը 09/20/2024   11:49 Թուրքական լիրան ռոկորդային գնով էժանացել է 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/20/2024   11:23 Ուշադրություն արցախցիներին. 40+10 հազար դրամ աջակցությունը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվի 09/20/2024   11:14 Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան 09/20/2024   11:12 Մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ՝ հուսադրել է Սուրենյանը 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   10:50 ԱԽ քարտուղարը մեր ձեռքբերումները` անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում է պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ. Աբրահամյան 09/20/2024   10:38 Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, ավարտվել է 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   10:27 Փրկարարները վիրավոր արագիլին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն 09/20/2024   08:23 Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 09/20/2024   08:20 Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» 09/20/2024   08:17 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» 09/20/2024   08:14 Թիկնապահներից էլ է վախենում․ «Հրապարակ» 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   08:04 ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել․ «Հրապարակ» 09/20/2024   07:55 Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   23:51 ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. Փաշինյան 09/19/2024   23:35 Սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ Թաթոյան հիմնադրամ
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/18/2024   16:55 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/18/2024   16:14 Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհ կա 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/18/2024   21:47 Ականատեսների գնահատականներով՝ հարձակվողները 30-40 հոգի էին․ Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին 09/18/2024   19:56 ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/18/2024   18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան 09/18/2024   21:30 ԲԴԽ-ն հարցեր է հղել դատավոր Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով գրավոր պատասխան ներկայացնել 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/18/2024   18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը

Չի բացառվում՝ մի գեղեցիկ օր իշխանությունը մեզ մի թղթի կտոր ցույց տա և հայտարարի, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան արդեն կատարված է ու փաստի առաջ կանգնեցնի մեզ. անվտանգային հարցերով փորձագետ 04/15/2023   15:14  |  Քաղաքական

«Երբ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա, սա նշանակում է՝ Ադրբեջանին տալ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն՝ իր գյուղերով»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը և շարունակում՝ փաշինյանական նախաձեռնությունների աղետն ու դրանց հնարավոր հետևանքների մոտալուտ վտանգը մենք օրեր առաջ տեսանք՝ Տեղ, Հանդ համայնքներում և խնդիրների շարքը միայն այս բնակավայրերով չեն ավարտվելու։

«Սա նշանակում է նաև Ադրբեջանին տալ Տավուշի մարզից զգալի հատված,
Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի 70 բնակավայր դնել գոյաբանական վտանգի տակ, մասնավորապես,
մասամբ կամ ամբողջովին չեզոք գոտու (նետրալկայի) վերածվել կամ ամբողջությամբ թշնամուն տալ ներկայումս առաջնագծից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 34 բնակավայր՝ Սյունիքում՝ Ներքին Հանդը, Ճակատենը, Գեղանուշը, Գոմարանը, Կապանը, Սյունիքը, Դիցմայրին, Դավիթ Բեկը, Ձորակը, Վանանդը, Շուռնուխը,

Որոտանը, Այգեձորը, Ներքին Խնձորեսկը, Կոռնիձորը, Արավուսը, Խնացախը, Խոզնավարը, Վայոց Ձորում՝ Բարձրունին,  Արարատում՝ Երասխը, Տիգրանաշենը, 
 Տավուշում՝ Բերքաբերը, Բաղանիսը, Այգեպարը, Պառավաքարը, Այգեհովիտը, Կայանը, Ազատամուտը, Դիտավանը, Կիրանցը, Ոսկեպարը, Վերին

Ոսկեպարը, Դովեղը, Բերդավանը բնակավայրերը»։

Անվտանգային հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը շարունակում է՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերի հետ քաշումը մասամբ չեզոք գոտու է վերածելու կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ է դնելու ներկայումս առաջնագծից մինչև 1-2․5 կմ հեռավորության վրա գտնվող 36 բնակավայր՝ Սյունիքում՝ Սրաշենը, Շիկահողը, Ագարակը, Խդրանցը, Եղվարդը, Ուժանիսը, Նոր Առաջաձորը, Կաղնուտը, Կարմրաքարը, Տեղը, Վաղատուրը, Վայոց Ձորում՝ Նոր Ազնաբերդը, Խնձորուտը, Խաչիկը, Ամաղուն, Արենին, Չիվան, Ելփին,  Արարատում՝ Զանգակատունը, Լանջառը, Ուրցալանջը, Պարույր Սևակը, Գեղարքունիքում՝ Վահանը, Ճամբարակը։ Հաշվի առնելով որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու 2021-2022 թթ․ ՀՀ, այդ թվում՝ Գեղարքունիքից օկուպացված հատվածներից, նշված երկու բնակավայրերին կարելի է ավելացնել նաև Կութը, Ներքին Շորժան և Վերին Շորժան։ Տավուշում վտանգվելու է՝ Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիր Աղբյուրը, Վազաշենը, Աչաջուրը, Սևքարը, Սարիգյուղը, Ներքին Ծաղկավանը, Աճարկուտը, Կոթին, Բարեկամավանը, Նոյեմբերյանը։

Այն, որ թուրք – ադրբեջանական տանդեմը Հայաստանի վերջնական կործանման է ձգտում, նորություն չէ, ասում է Ալվինա Աղաբաբյանը և հավելում՝այս նպատակին ուղղված գործողությունները, ըստ ժամանակի, կարողության ու հնարավորությունների իրականացվում են։ Շարունակելով թվարկել 1991 թվականի սահմանային գծի երկայնքով զորքերի հետ քաշման՝ Փաշինյանի հայտարարության աղետալի հետևանքների թեման, բանախոսը նշում է. «Սա նշանակում է նաև Ադրբեջանին տալ կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում, ինչն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո, հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարել մեր առաջնագիծը և ստեղծել հսկայական անվտանգային նոր խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2020-2023 թթ․-ին։ Երասխի՝ չեզոք գոտու վերածմամբ կամ Ադրբեջանի կողմից ռազմակալմամբ թշնամու համար ուղիղ ճանապարհ բացել դեպի Երևան և Արարատյան դաշտ, ինչպես նաև նրանց հարակից տասնյակ գյուղերը մատնել աստիճանական և ամբողջական հայաթափման ու կորստի»։

Խոսելով սահմանին ծառայություն իրականացնող բանակայիններին սահմանապահներով փոխարինելու իշխանությունների հերթական նախաձեռնության վտանգների մասին, Ալվինա Աղաբաբյանը նշում է՝ անկասկած վտանգներն ակնհայտ և մեծ են. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սահմանապահներն օժտված չեն այն լիզորություններով և հնարավորություններով, ինչն ունի բանակը։ Հետևաբար, երբ դու բանակդ հետ ես քաշում և փոխարինում նրանց սահմանապահներով, ըստ էության, որոշակիորեն, թուլացնում ես քո իսկ առաջնագիծը։ Եվ, եթե հաշվի ես առնում, որ դիմացդ քո թշնամին է, այլ ոչ թե քեզ հետ խաղաղ համակեցության պատրաստ հարևան, ապա հետևանքներն, արդեն իսկ, պարզ են դառնում»։

Անվտանգության հարցերով փորձագետը նշում է՝ մեզ մոտ, կարծես, սահմանազատման և սահմանագծման իմիտացիա է ստեղծվել՝ ինչ – որ հանձնաժողովներ կան, հանդիպում, քննարկումներ են տեղի ունենում, բայց, փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ մեր հողի վրա թշնամու Զինված ուժերը հստակ կերպով դելիմիտացա, դեմարկացա են իրականացնում, գալով և անարգելք հաստատվելով իրենց ցանկացած հատվածներում։ Դրա վառ օրինակը մենք տեսանք օրեր առաջ՝ Տեղ գյուղում, բայց սա միայն Սյունքիով չի սահմանափակվում։

Ալվինա Աղաբաբյանը նկատում է՝ հնարավոր է, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին պաշտոնապես, այդպես էլ որևէ կերպ չհայտարարվի, այսինքն, պրոցեսը տեղի ունենա այնպես, ինչպես որ տեսնում եք՝ սահմանային միջադեպերով, սադրանքներով և այլն։ Վտանգն այստեղ, ըստ մասնագետի, հետևյալն է. «Չի բացառվում մի գեղեցիկ օր իշխանությունը մեզ մի թղթի կտոր ցույց տա և հայտարարի, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան արդեն կատարված է, և մեզ փաստի առաջ կանգնացնի, իսկ երբ, արդեն, փաստի առաջ ես, այլևս ոչինչ հնարավոր չի լինի անելու։ Թե ի՞նչ սահմաններ կունենա Հայաստանն՝ անհասկանալի  այս գործարքի արդյունքում, արդեն նշվեց»։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթն, արդեն իսկ, ստորագրված է, պարզապես, այդ  մասին քաղաքացիները տեղյակ չեն, ինչի հիման վրա  էլ՝ ադրբեջանական ԶՈՒ-ն անարգելք և անխոչընդոտ գալիս և տեղավորվում է այնտեղ, որտեղ ցանկանում է, Ալվինա Աղաբաբյանը նշում է՝ այդ մասին ինքը տեղյակ չէ, սակայն ոչինչ չի բացառում։

Ամփոփելով զրույցը, բանախոսը նկատում է՝ ռազմական գործողություններ ՀՀ սահմաններին ցանկացած պահին կարող են տեղի ունենալ, ոչինչ բացառել պետք չէ. «Թշնամու կուտակումները, նրա ռազմաքաղաքական հռետորաբանությունը հենց այդ մասին է վկայում։ Պարզապես, սրան պետք է պատրաստ լինել, սակայն, նման ցանկություն, անգամ, հայկական կողմից չի նկատվում։ Հայկական բանակն, անգամ, այն վիճակում, որում հայտնվել է, դեռևս ի վիճակի է շատ ռազմական խնդիրներ կատարելու, սակայն, հարցը հետևյալում է՝ արդյո՞ք այդ խնդիրներն իր առջև կդրվեն, թե՞ ոչ։ Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում, ցավալիորեն, տանում են երկրորդ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման, այս անգամ, արդեն, Հայաստանի կապիտուլացիան, ինչն, անխուսափելիորեն, երկիրը կկանգնեցնեցնի անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետների առաջ»,-ասում է  անվտանգային հարցերով փորձագետը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:45 14/04/2023  |  ՄեկնաբանությունԶորքերը հետ քաշել 1991թ. սահմանի ողջ երկայնքով նշանակում է Երասխի՝ չեզոք գոտու վերածմամբ թշնամու համար ուղիղ ճանապարհ բացել դեպի Արարատյան դաշտ ու Երևան. Ալվինա Աղաբաբյան
23:19 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչ ասել է «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»․ Ալվինա Աղաբաբյան
18:10 11/04/2023  |  ՄեկնաբանությունԹշնամին անտեր սահմանից ներս է մտնում առնվազն 100-300 մետր, իրականացնում է ամրաշինական աշխատանքներ ու մեր տարածքից մեր դեմ կիրառում ականանետեր. Աղաբաբյան
20:54 10/04/2023  |  ՔաղաքականԻնչո՞ւ են ադրբեջանցիներն անարգել հայտնվում ՀՀ սուվերեն տարածքում
18:59 01/04/2023  |  ՄեկնաբանությունՈւ՞մ համար է իրավիճակը բարելավվել․ Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին
16:46 11/03/2023  |  Մեկնաբանություն«Եղնիկներ» զորամասը 30 տարեկան է․ հուսամ՝ կգա այն օրը, երբ մեր բանակը կվերածնվի՝ այդ թվում հենց «Եղնիկների» օրինակով․ Ալվինա Աղաբաբյան
08:15 04/03/2023  |  ՄամուլՄարգարայի անցակետի «տասովկա». «Փաստ»
10:32 28/02/2023  |  Քաղաքական35 տարի առաջ այս օրերին հավաքական Ադրբեջանը՝ իշխանությունները և ժողովուրդը, իրականացնում էին հայերի կոտորածը Սումգայիթ քաղաքում. Աղաբաբյան
11:16 20/02/2023  |  ՄեկնաբանությունԿենաց մահու կռիվ է. կամ մենք գիտակցելու ու ընդունելու ենք կռիվը ու կռվելու ենք մինչև հաղթանակ, կամ պարզապես դադարելու ենք գոյություն ունենալ․ Աղաբաբյան
21:02 26/12/2022  |  ՔաղաքականՓորձ է արվում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ բերել տարածաշրջան. սա կարող է մեծ բախումների պատճառ դառնալ. Հայկ Նահապետյան

Արխիվ

[]