Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   15:30 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ 05/09/2024   15:27 Ֆորմալիզվացում է փաստը, որ հայ- ռուսական հարաբերություններն այլևս նախկինը չեն. Դրանք արդեն դաշնակցայինից ցածր են. Սուրենյանց 05/09/2024   15:22 Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված 05/09/2024   15:21 Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին 05/09/2024   15:07 ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան 05/09/2024   14:57 Լևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/09/2024   14:54 Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ռուս զինծառայողներին ու սահմանապահներին Հայաստանի որոշ շրջաններից դուրսբերման շուրջ. Պեսկով 05/09/2024   14:53 Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   14:40 Եթե իշխանությունը փոխվի, Արցախը կվերադարձնենք. արցախցի 05/09/2024   14:37 ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան 05/09/2024   14:29 Տարբեր մարզերի բնակիչներ շտապում են հրապարակ՝ միանալու Բարգատ Սրբազանի շարժմանը 05/09/2024   14:17 Եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, սա Սրբազան շարժում է. Գագիկ Ծառուկյան 05/09/2024   13:28 Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   13:24 Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Կաթողիկոս 05/09/2024   13:11 Թշնամին պետք է հասկանա, որ Հայաստանը չի հանձնվում և չի հանձնվելու ոչ մի դեպքում․ Ոսկանյան 05/09/2024   13:09 Տավուշը հանուն հայրենիքի շարժումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քայլերթի երթուղին Երևան մտնելուց հետո 05/09/2024   12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա 05/09/2024   12:37 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան 05/09/2024   12:27 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել 05/09/2024   12:20 Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն․ Գեղամյան 05/09/2024   12:16 Ոտքերը կորցրած հադրութեցին մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին 05/09/2024   12:08 Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն 05/09/2024   12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   11:57 ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության 05/09/2024   11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի 05/09/2024   11:42 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան 05/09/2024   11:38 Գոռացողները մեզնից չեն. Բագրատ սրբազանն ասաց՝ ովքեր են սադրիչներ 05/09/2024   11:34 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ազատություն» 05/09/2024   11:26 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում 05/09/2024   11:19 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը մոտենում է Երևանին՝ ուղիղ 05/09/2024   11:15 Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք 05/09/2024   11:07 Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը 05/09/2024   11:04 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան 05/09/2024   10:43 14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 05/09/2024   10:33 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք. հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյանի ուղերձը 05/09/2024   10:26 Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք 05/09/2024   10:23 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հաղթանակ» զբոսայգում 05/09/2024   10:19 ԱԱԾ-ն հորդորում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ 05/09/2024   10:16 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ը 05/09/2024   10:09 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. վարչապետի ուղերձը 05/09/2024   08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» 05/09/2024   08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» 05/09/2024   08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» 05/09/2024   08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 05/09/2024   08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» 05/09/2024   07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

«Դավաճանական պայմանավորվածության հոտ է գալիս՝ Սյունիքում և Վայոց Ձորում կրկնվելու է 2020-ի կապիտուլյացիայի սցենարը». ռազմական փորձագետ 04/12/2023   19:48  |  ԼՐԱՀՈՍ

«Թուրքին բերել, հասցրել են Տեղ գյուղի մատույցներ։ Մեր թշնամին անարգել հաստատվել է այնտեղ, որտեղ հարկ է համարել և սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, դեռևս, գոյություն չունի, այդ գործընթացը նոր պետք է մեկնարկի, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ նշելով, որ համապատասխան պետական գործառույթ իրականացնող կառուցների կողմից պետք է հստակ նշվի և ուրվագծվի պետական սահմանը, փոխադարձ որոշակի կոմպրոմիսների արդյունքում ձևավորվի փոխադարձաբար ընդունելի սահմանագիծ, որից հետո, միայն, երկու երկրների սահմանապահ ծառայությունները պետք է գան ու հաստատվեն փոխադարձ համաձայնությամբ հաստատված այդ սահմանային կետերին։

Այդպես է լինում նորմալ երկրների պարագայում, երբ երկիրը ղեկավարում է նորմալ, արժանապատիվ իշխանությունը, նկատում է ռազմական փորձագետը. «Բայց, քանի որ մեր երկիրը ղեկավարվում է «թուրքի շան» ներկայացուցչի կողմից (որովհետև իրենք, մասնավորապես, իրենց մտերիմ քաղաքագետ Շիրինյանը հենց այդպես էլ ձևակերպել էր՝ նախընտրում է լինել թուրքի շուն, քան այլ երկրի գործակալ) և սպասարկում է թուրքի շահը, ապա գնում է աննախադեպ, ըստ էության, սերունդների հանդեպ դավաճանության։ Սրանք, կարելի է ասել, ընդունել են Ադրբեջանի ծավալապաշտական բոլոր նկրտումները, թույլ են տվել, որ թշնամական կողմը գա և հաստատվի այնտեղ, որտեղ հարկ է համարում և այս ամենը դեռևս սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան չսկսած։ Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն»,- հարց է տալիս ռազմական փորձագետը։

Իրականում, ըստ նրա, դելիմիտացիան և դեմարկացիան տեղի են ունենում, սակայն, հասարակության ուշադրությունից հեռու, քողարկված և գաղտնի, ադրբեջանական կողմի պարտադրանքի ներքո, ինչպես որ վերջին մի քանի տարիներին մեր երկրում տեղի ունեցող շատ ու շատ այլ կարևորագույն պրոցեսներ։

«Վերջերս Ալիևը հայտարարեց, թե, արդեն, հայկական կողմը խնդրում է, որպեսզի իրենք թույլ տան մեզ հանգիստ ապրել 29.000 քառ. կմ տարածության վրա։ Խորհրդային Հայաստանի տարածքը՝ 1991 թ. դրությամբ, կազում էր 29,8 քառ. կմ տարածք։ Այսինքն, ստացվում է, որ Ալիևը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից 800 քառ. կմ-ն արդեն իրենով է արել։ Դեռ մեծ հարց է՝ քանի ազգադավների այս իշխանությունը ՀՀ-ում է, ի՞նչ կմնա մեզ այդ 29.800 քկմ-ից։ Ինչ վերաբերում է երեկ Սյունիքի Տեղ համայնքում տեղի ունեցածին, ապա դա ոչ այլ ինչ էր, քան ռազմական մեծ ագրեսիայի նախերգանք»,- նկատում է ռազմական փորձագետը։

Օրեր առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, համանման մի քանի այլ կառույցների հետ միասին, համատեղ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով ՀՀ իշխանություններից անհապաղ ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, այն է՝ Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթը, իսկ մերժման դեպքում՝ հիմանավորում ներկայացնել։ Ինչպես և ակնկալվում էր, փորձագետի խոսքով, արձագանք մինչ այս պահը չկա.

«Ինչո՞ւմն է կայանում խնդիրը. ինչպես արդեն ասվեց, երեկ Տեղ համայնքում կատարվածը մեծ ագրեսիայի նախերգանք էր, ըստ էության, սադրանք, որ տանում է թշնամու գերնպատակին, այն է՝ Սյունիքի և Վայոց Ձորի օկուպացիային։ Վերջին օրերին ռուսական կողմը դեսպանների, ՀԱՊԿ քարտուղարության պետի մակարդակով, Մարիա Զախարովայի բերանով ինտենսիվորեն մեսիջներ է հղում առ այն, որ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու։ Անգամ Պուտինն է իր, ոչ բարով, կոլեգայի միջոցով հորդորում՝ ընդունել ՀԱՊԿ առաքելությունը։ Ինչո՞ւ է այս թեման հենց հիմա այսքան ինտենսիվորեն արծարծվում՝ ենթադրում եմ, հավանաբար, ռուսական կողմը հրաշալի տեղյակ է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է հերթական սադրանքին, որին կհաջորդի ավելի մեծ ռազմական ագրեսիա։ Այս ամենին զուգահեռ, բազմաթիվ խողովակներով մեր հանրությանը սթափեցնելու փորձեր են արվում՝ կանխելու մեզ սպասվող մեծ աղետը, բայց առ այսօր որևէ պատասխան քայլ այս իշխանութունների կողմից չի նախաձեռնվում»,- նկատել է մեր զրուցակիցը։

Խնդիրն ավելի քան հստակ է, ասում է ռազմական փորձագետը և հավելում. «Եթե առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը չընդունեց մեր ռազմավարական գործընկերոջ մեկնած օգնության ձեռքը, հետեւապես նշանակում է դարպասները լայն բացել թուրքի առաջ՝ թույլ տալու, որպեսզի կայանա ադրբեջանական հերթական ագրեսիան և այն պսակվի հաջողությամբ»։ Ըստ նրա՝ ՝ ՀԱՊԿ առաջարկը ներառում է ռեալ ռազմատեխնիկական օգնություն, ընդ որում, բացի մեր սահմաններին խաղաղապահ առաքելության տեղակայումից, այն ենթադրում է նաև զենք – զինամթերքի առաքում, այդ թվում նաև, որպես օգնություն, այսինքն, անվճար հիմունքներով, իսկ խաղաղպահներն այստեղ գալու են ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի տրամաբանությամբ, այսինքն, ավելի լայն մանդատով, այդ թվում նաև՝ կրակ բացելու իրավասությամբ, ինչը չունեն ռուս խաղաղպահներն Արցախում։

Դավիթ Ջամալյանը, սակայն, վստահ է՝ հայաստանյան օրվա իշխանություններն ամեն կերպ կխուսափեն ռուսական կողմի օգնությունն ընդունելու առաջարկից. «Իսկ երբ բանը բանից կանցնի և, իսկապես, սպասվելիք մեծ պատերազմի աղետը կխլի մեզանից հսկայական տարածքներ և հարյուրավոր մարդկային կյանքեր, այն ժամանակ միայն, ներքին ընդվզումը կանխելու և իրենց աթոռները պինդ պահելու համար, գուցեև, ընդունեն օգնությունը։ Բայց այս սցենարի պարագայում, օրվա իշխանություններն, անպայման, կեղծ թեզեր կտարածեն առ այն, թե, իբր, օգնությունը ուշ է առաջրկվել, ռուսները չէի ուզում մեզ օգնել, նրանք օժանդակեցին մեր հայրենիքի կորստին ու պարտությանը այլն և այլն»։

Ռազմական փորձագետը շեշտում է՝ ռուսները Հարավային Կովկասում պաշտպանում են միայն և միայն սեփական շահը, որովհետև Հայոց պետության, Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի հայապատկանությունը բխում է հենց ռուսական կողմի կենսական շահերից։ Հետևաբար, կենսունակ պահելով Հայաստանը, ռուսները կանխում են իրենց հարավային սահմաններին սպառնացող մեծ լարվածության հեռանկարը։ Հայաստանի ընկնելու պարագայում թե՛ Ռուսատանի Դաշնութունը, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունն անվտանգային լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ են հայտնվելու։

Բանախոսը վստահություն է հայտնում՝ թե՛ պաշտոնական Թեհրանում և թե՛ Մոսկվայում քաջատեղյակ են, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, հետևաբար, նրանք Նիկոլ Փաշինյանին շրջանցելով, ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ, գոնե, զսպելու բազմաթիվ մեխանիզմներ ունեն։

Ջամալյանը լիահույս է՝ շրջանցելով Փաշինյանի իշխանության բերած բոլոր խոչընդոտները, այստեղ մեծ լարվածություն թույլ չտալու համար, ռուսական կողմը կգործադրի իր բոլոր հնարավորությունները, որոնք, ի դեպ, ըստ փորձագետի, քիչ չեն. «Զավեշտը հետևյալում է՝ փոխանակ ՀՀ-ում գործող իշխանությունը դառնա իր բնական ռազմական դաշնակիցների կարևորագույն դաշնակցային մասն ու սեփական երկրի սահմանները և անվտանգությունը պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկի, շարունակում է համառորեն սպասարկել հակառուսական ուժերի շահերը, ինչի համար էլ բերվել է իշխանության՝ դեմ գնալով մեր երկրի պետական և կենսական շահին»։

Անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցածին և դրա հետևանքով ՊՆ տարածած պաշտոնական դիրքրոշումների թեմային, Դավիթ Ջամալյանը նշում է՝ ծանոթ է ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութի բովանդակությանը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են թշնամու Զինված Ուժերի ներկայացուցիչներն անարգել մոտենում են տեղում ինժեներաշինարարական աշխատանքներ կատարող մեր զինծառայողներին, իրենց թույլ տալիս այն, ինչ ցանկանում են.

«Ամեն ինչ շատ պարզ է՝ հայկական Զինված Ուժերն ամենավերջին պահին են ընդգրկվել պետական սահմանի մարտական հերթապահության գործընթացին։

Հիմա հողերը նվիրել են, թուրքը եկել, կանգնել է այնտեղ, որտեղ հարկ է համարել և, հավանաբար, վերջին պահին ադրբեջանական կողմն այնքան ուժեր է բերել կուտակել այդ հատվածներում, որ արդեն անհնարաին է եղել չներգրավել մեր Զինված Ուժերը։ Ամեն դեպքում, անգամ դավաճանությունն այդքան բացահայտ չեն կարող անել։ Դա էլ պետք է ապահով կերպով քողարկված կազմակերպեն, ասենք՝ դիմադրության իմիտացիայով, ինչին էլ երեկ ականատես եղանք։ Հետևաբար, մեր բանակին, երևի, վերջին րոպեին հրահանգվել է համապատասխան ինժեներական աշխատանքներ ծավալել, այսինքն, սահմանին մարտական հերթապահություն իրականացնել և, ահա, վերջին րոպեին, հասնելով դեպքի վայր, թուրքական գնդացիրների և ինքնաձիգների փողերի ներքո, մերոնք սկսել են աշխատել։ Նրանք էլ, բնականաբար, թույլ չեն տվել աշխատանքն ավարտին հասնել, իսկ ամենաէականնն այն է, որ դա արել են սադրելով, այնպես, որ հայկական կողմը ստիպված լինի պատասխանել, ինչն էլ հիմք օգտագործելով՝ թշնամին ավելի ծավալուն գործողությունների է անցել։

Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատում է՝ երբ այս իշխանություններն ասում են, թե իրենք, իբր էսկալացիա թույլ չտալու համար են հանդուրժում, որպեսզի թուրքն առաջ գա, սա, իհարկե, հեթական անհեթեթ թեզն է, որովհետև, ի վերջո, եթե թույլ ես տալիս, որ քո թշնամին առաջ գա, վրա է հասնելու մի պահ, երբ ստիպված ես լինելու կրակել՝ իրենց իսկ նախաձեռնած էսկալացիային պատասխանելու կամ, գոնե, դրանք կանխելու համար։ Էսկալացիան կանխում են ճիշտ ժամանակին դիրքավորվելով, արդյունավետ պաշտպանություն կազմակերպելով։ Սակայն, այստեղ ամեն ինչ ավելի վտանգավոր է, քան թվում է … Ամենայն հավանականությամբ, Սյունիքում և Վայոց Ձորում կրկնվելու է 2020-ի կապիտուլյացիայի սցենարը։ Դավաճանական պայմանավորվածության հոտ է գալիս… նշում է ռազմական փորձագետը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:31 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը նոր պոստեր է տեղադրել Սյունիքում՝ Արցախ տանող ճանապարհին՝ արգելելով ՀՀ քաղաքացիների տեղաշարժը (տեսանյութ)
12:02 06/04/2023  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզում 40 կրթահամալիր կկառուցվի, որոնցից 7-ը՝ Կապանում
20:33 31/03/2023  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների ծնողները մեկնել են Սյունիք. ի՞նչ են պատմում եվրոպացի դիտորդները
20:03 29/03/2023  |  ԼՐԱՀՈՍԵրկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը
16:01 10/03/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍյունիքում ավտոբուսի շուռ գալու հետևանքով 1 զոհ կա, 21 վիրավոր
07:25 03/03/2023  |  ՄամուլՍյունիքը պատրաստում են նոր աղետին ընդառա՞ջ. «Հրապարակ»
11:47 12/02/2023  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզպետը Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ
20:41 24/01/2023  |  ՔաղաքականԹշնամին Սյունիքը կտրելու 3 հարվածային ուղղություն ունի, 3-ի ուղղությամբ էլ աշխատում է. Նահապետյան
10:00 12/01/2023  |  ՄամուլՈվքե՞ր են աջակցում Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարմանը. «Փաստ»
10:24 10/01/2023  |  ՄամուլՆախատեսվում է տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծառայության գնի 60 տոկոսի չափով. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]