ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համակարգչային խարդախությունից տուժած կինը ինքն է դարձել խարդախության հանցակից. ՔԿ 04/07/2023 19:00 | Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման այլ վերնագրերով գովազդներ։
Նշված էջերում տեղադրված հեռախոսահամարներով իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներից նրանք պահանջել են տարբեր անձանց անվամբ տվյալներով իրականացնել դրամական փոխանցումներ։ Դրամական միջոցներն ստանալուց հետո, նրանք չեն ապահովել վարկերի տրամադրումը՝ հափշտակելով դրանք:
2021թ․ հուլիսին 10.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու նպատակով բջջային հավելվածով հիշյալ անձանց հետ կապ է հաստատել Արարատի մարզի 40-ամյա բնակչուհին, ում հետ շփումների ընթացքում նրանք վարկի տրամադրման իրական լինելու վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություններ հայտնելով, չարաշահելով կնոջ վստահությունը, վարկի տրամադրման հետ կապված նոտարական և ապահովագրական ծախսեր կատարելու պատրվակով վերջինից պահանջել են 2 մասով ընդհանուր 223 000 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար։ Կինը 2021թ․ հուլիսին գումարը փոխանցել է «Paul Keita» տվյալներով անձին, սակայն հիշյալ անհայտ անձինք չեն ապահովել վարկի տրամադրումը՝ հափշտակելով գումարը:
Իրեն պատճառված վնասը վերականգնելու նպատակով կինը կապ է հաստատել հափշտակություն կատարած անձանց հետ, փոխադարձ համաձայնություն ձեռք բերել այլ անձանց ներգրավելու և նրանց գույքի հափշտակություն կատարելու շուրջ:
Օգտագործելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում վերոնշյալ գովազդներին հղումներ կատարելու համար նախատեսված կեղծ օգտանունով էջ՝ նա գովազդել է վերոնշված կեղծ հայտարարությունները։ Իր հետ կապ հաստատած անձանց հետ նամակագրությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ նրանց մոտ վստահություն է առաջացրել վարկի օրինական, իրական լինելու մասին, ապա հափշտակել 3 քաղաքացու կողմից փոխացված՝ ընդհանուր 3.132.086,1 ՀՀ դրամ գումարը:
Դրա դիմաց ինքնությունները չպարզված անձինք, պայմանավորվածության համաձայն, բանկային փոխանցմամբ 40-ամյա կնոջը վերադարձրել են հափշտակությամբ վերջինիս պատճառված վնասից 400 ԱՄՆ դոլարը:
Կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Վերջինս ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/09/2023 08:44 Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել․«Հրապարակ»
- 12/09/2023 08:40 ՔՊ-ն դեմ ըլլալով՝ կողմ կըլլա․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:37 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:32 Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:26 Վայոց Ձորը որբացավ․«Հրապարակ»
- 12/09/2023 08:22 Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:20 Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/10/2023 01:20 Ստիպված եմ հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները. Սոս Հակոբյան
- 12/09/2023 22:34 Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները. քաղաքագետ
- 12/09/2023 18:51 Սարգիս Գալստյանն ու իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Պապիկ-Տատիկ»հուշարձան և այնտեղ նկարահանվել փոքրիկ տեսանյութում պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները. Քաղաքագետ
- 12/09/2023 13:04 Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/09/2023 16:35 Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա. shamshyan.com
- 12/09/2023 15:16 Վրաերթի ենթարկված 76-ամյա կինը մահացել է
- 12/09/2023 11:02 Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարին. կան տուժածներ
- 12/08/2023 21:48 «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա երկու տղաների
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/08/2023 22:58 Բալետի ուսուցիչը սեռական հարաբերություն է ունեցել աշակերտուհիների հետ եւ խուսափել բանտից
- 12/08/2023 21:01 Նախկին սիրեկանը քողազերծել է Իսպանիայի թագուհուն և հրապարակել նրա՝ գիշերազգեստով լուսանկարը
- 12/08/2023 18:50 Լեոնիդ Ագուտինը հոսպիտալացվել է
- 12/08/2023 17:07 Ինչ խոսել աղջկա հետ նամակագրության ժամանակ, որ նա «չփախչի» զրույցից. հոգեբանի խորհուրդները տղաներին
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը