Թեմաներ
Կիրակի 05 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/28/2023   17:58 Ադրբեջանը հիմա էլ պահանջում է վերացնել Արցախի պետական ինստիտուտները 05/28/2023   17:52 Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում․ Ռուբեն Վարդանյան 05/28/2023   17:45 Շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին. Իշխան Սաղաթելյան 05/28/2023   17:26 Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան 05/28/2023   17:18 Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ 05/28/2023   17:10 Փրկարարները բեռնատարը դուս են բերել արգելափակումից 05/28/2023   16:56 Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է․ Թաթոյան 05/28/2023   16:25 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 05/28/2023   16:09 Շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը, մնում է՝ երեխաները պատրաստվեն լինել ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացի. Փաշինյանը՝ մանկապարտեզի բացման արարողությանը 05/28/2023   16:02 Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել 05/28/2023   15:50 Սահմանների դելիմիտացիան իրականացվելու է Ադրբեջանի պայմաններով. Ալիեւը թվարկել է դրանք 05/28/2023   14:47 Այսօր Արցախը ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում. Ս. Բաբայանի ուղերձը Հանրապետության տոնի առիթով 05/28/2023   14:44 Շախմատի և ֆուտզալի ներքին առաջնություն՝ Դատախազության աշխատակիցների մասնակցությամբ 05/28/2023   14:41 Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը 05/28/2023   14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան 05/28/2023   14:25 ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Սարդարապատի հուշահամալիր 05/28/2023   14:08 Գագիկ Ծառուկյանի անունից «Վերածնունդ» հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել Բաշ-Ապարանի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին 05/28/2023   14:04 Մեզնից լա՞վն են սրանք, որ գնում են. Քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Սարդարապատ 05/28/2023   14:01 Ալիեւը խոստովանել է` Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ գոյություն չունի. այն ամբողջությամբ վերահսկվում է 05/28/2023   13:47 Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային. Շարմազանով 05/28/2023   13:31 Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում 05/28/2023   13:09 Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ առերեսվելու քաջություն չունի․ Գևորգ Պետրոսյան 05/28/2023   12:49 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում 05/28/2023   12:46 Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է 05/28/2023   12:43 Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև․ Ոսկանյան 05/28/2023   12:36 Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել 05/28/2023   12:19 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել 05/28/2023   12:14 Ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները ՀՀ առաջին արտգործնախարարին թույլ չտվեցին ծաղիկներ խոնարհել Սարդարապատի մոտ 05/28/2023   12:09 Ինքնուրույնություն և մարտական, զինվորական ուժ ու կազմակերպվածություն, որը կարող է բերել միասնականության․այդպես պետք է կարողանանք փրկվել, իշխանությունները հակառակ ուղղությամբ են գնում.Մարգարյան 05/28/2023   12:05 Տիգրան Ավինյանն Ապարանում է 05/28/2023   11:57 Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան 05/28/2023   11:30 Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման և խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին․ Ալեն Սիմոնյան 05/28/2023   11:05 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր 05/28/2023   10:54 Այսօր մեր հերթն է․ մեր սերունդը պետք է համարձակություն դրսևորի՝ ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը. Վանեցյան 05/28/2023   10:39 ՀՀ-ում ապրելը պիտի լինի հարմարավետ եւ շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն եւ ոչ թե հեռավոր մի ապագայում եւ պատմական պահը հիմա է եւ ոչ թե հետո․ՀՀ վարչապետ 05/28/2023   10:27 Պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը, հպարտանանք անցյալի մեր հաղթանակներով, ձգտենք անխախտ սահմաններով հայրենիք ժառանգել մեր երեխաներին. Ծառուկյան 05/28/2023   10:22 ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է, լրագրողներին և քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ 05/28/2023   10:18 Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար․ Արայիկ Հարությունյան 05/28/2023   10:13 Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը․ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ 05/28/2023   10:02 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով 05/27/2023   22:03 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան 05/27/2023   21:45 Ստեփանակերտում  գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին 05/27/2023   21:40 «Իմ հասցեին հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ». Արցախի պետնախարարն առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի 05/27/2023   21:25 Ուշադրություն. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են 05/27/2023   21:04 Մասնատված դրոշ՝ ի նշան մասնատված գյուղի. Թաղավարդում խորհրդանշական Վերջին զանգ է եղել. գյուղը մի օր նորից կմիավորվի 05/27/2023   21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   20:50 Այրվող թղթերը դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն էին․ Ցեղասպանության թանգարան 05/27/2023   20:33 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնարավոր են համարել պետական պարտքի առաստաղի մոտալուտ բարձրացումը 05/27/2023   20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում 05/27/2023   20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
05/26/2023   18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/26/2023   23:50 Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ նրա վերջույթները կտրվել են․ Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/27/2023   00:58 Ադրբեջանցիների կողմից բռնազավթված Կովսականում գերևարվել են հայ զինվորականներ 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ» 05/28/2023   12:05 Տիգրան Ավինյանն Ապարանում է 05/28/2023   14:04 Մեզնից լա՞վն են սրանք, որ գնում են. Քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Սարդարապատ 05/26/2023   23:29 Ազգային արժանապատվության արթնացում․․․ Միայն այդպիսով է հնարավոր անպատվությունն ու խարանն ազգի և պետության վրայից մաքրել, սրբել, հեռացնել․․․ 05/28/2023   15:50 Սահմանների դելիմիտացիան իրականացվելու է Ադրբեջանի պայմաններով. Ալիեւը թվարկել է դրանք 05/28/2023   10:54 Այսօր մեր հերթն է․ մեր սերունդը պետք է համարձակություն դրսևորի՝ ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը. Վանեցյան 05/26/2023   18:08 «Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը ցանկանում է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել. բողոք է ներկայացվել 05/27/2023   22:03 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/27/2023   21:25 Ուշադրություն. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են 05/26/2023   20:34 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 05/27/2023   08:01 Սեփական կադրեր չե՞ն եղել. «Փաստ» 05/28/2023   12:36 Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան 05/28/2023   14:01 Ալիեւը խոստովանել է` Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ գոյություն չունի. այն ամբողջությամբ վերահսկվում է

«Հաց բերող»-ի գործով փորձագետներից երկուսի խափանման միջոցը փոխվել է. նրանց պաշտոնավարման կասեցումը դատարանը վերացրել է 03/27/2023   17:31  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, կայացել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի, գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ գործով նախնական դատալսումները։ Մեղադրյալի աթոռին են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, փորձագիտական հանձնաժողովի անդամներ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Նախնական դատալսումների ժամանակ նախ քննարկման առարկա է դարձվել դատախազին բացարկ հայտնելու, ինչպես նաև՝ նախագահողի ինքնաբացարկի հարցը, ընդդատության հարցը, ինչից հետո դատարանն անցել է մեղադրյալների խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, նրանցից երկուսի՝ Հայկազ Չախոյանի և Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է նաև պաշտոնավարման կասեցումը, ինչը փաստաբանները պահանջել են վերացնել ու համապատասխան միջնորդություն ներկայացել դատարան։

Դատարանը բավարարել է մասնակի՝ վերացնելով պաշտոնավարման կասեցումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց թողնելով միայն բացակայելու արգելքը։ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հաջորդ դատական նիստին միջնորդություն կներկայացնի՝ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնելու մասին։

Խափանման միջոցի հարցի քննարկումից հետո դատարանը կանցնի ապացույցների թույլատրելիության հարցի քննարկմանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 19-ին։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։ Ըստ իրավապահների՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, կեղծ եզրակացություն է տվել։ Նշված վարույթի շրջանակներում Արմեն Չարչյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են հանձնաժողվի կազմում ներգրավված ևս չորս փորձագետներ՝ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։


Նշենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից:

Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: Սարգսյանի մահվան հանգամանքները չէին բացահայտվել անգամ 2018թ իշխանափոխությունից հետ, այս տարիներին որևէ անձի մեղադրանք չէր առաջադրվել, փոխարենը նրա մահը շարունակում էր շահարկման առարկա դարձվել գործող իշխանությունների կողմից՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանությունները։ Այժմ, երբ Արթուր Սարգսյանի մահվանից շուրջ վեց տարի է անցել, իրավապահները մեղադրում են այն ժամանակ Սարգսյանի առողջական վիճակը և կալանքի հետ հնարավոր անհամատեղելիությունը պարզելու նպատակով նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ներգրավված Արմեն Չարչյանին և փորձագետներին՝ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար։

Ընդ որում, պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն Արթուր Սարգսյանի գործը քննող քննիչները և հսկողություն իրականացնող դատախազը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ, եթե անգամ համարենք, որ դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության եզրակացությունը լիարժեք ճշգրիտ չէ, ապա այդ հարցում եւս մեծ դեր է ունեցել ոչ թե հանձնաժողովի անդամների, այլ՝ իրավապահների գործողությունները, ինչ այս պարագայում դրսեւորվել է անգործությամբ։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացրած կրկնակի փորձաքննության հանձնաժողովի անդամները պահանջել են լրացուցիչ ելակետային տվյալներ սպառիչ եզրակացություն տալու համար, որը քննիչը չի փոխանցել, ինչի արդյունքում էլ հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ առկա տվյալների պարագայում չի կարելի հաստատապես պնդել այն նախկին եզրակացությունը, ըստ որի` Արթուր Սարգսյանը տառապել է բեխտիերևյան կայուն հիվանդությամբ։ Հենց այս եզրակացությունից հետո էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանքի միջնորդությամբ հապճեպ դիմել է դատարան՝ հասնելով կալանքի։ Դատարանի որոշումից հետո կալանավորը հացադուլ է հայտարարել և 10 օր անց մահացել՝ բոլորովին այլ հիվանդությունից։ Ըստ այդմ, որևէ պատճառահետևանքային կապ այդ եզրակացության և մահվան միջև առկա չէ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:19 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍ«Հաց բերող»-ի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ գործը դատարանում է. Արմեն Չարչյանի և մյուսների գործը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը
13:11 06/03/2023  |  Քրեական խրոնիկոնԱրթուր Սարգսյանի առողջական վիճակի և խափանման միջոց կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է
20:15 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍ«Հաց բերողի» մահը քննիչի, Արթուր Դավթյանի խղճին է
10:13 02/02/2023  |  ՄամուլՈվ պետք է իրականում մեղադրվի Հաց բերողի մահվան համար. «Ժողովուրդ»
20:03 31/10/2019  |  Քրեական խրոնիկոնՀեղափոխությունից անցել է շուրջ 1,5 տարի, սակայն «Հաց բերողի» մահը մնում է չբացահայտված. Մեղադրյալներ չկան
21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
10:37 23/10/2019  |  Մեկնաբանություն«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]