ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաց բերող»-ի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ գործը դատարանում է. Արմեն Չարչյանի և մյուսների գործը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը 03/16/2023 12:19 | ԼՐԱՀՈՍ
Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ վարույթը, որով մեղադրյալի աթոռին են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը և ևս չորս փորձագետ, արդեն դատարանում է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործը դատարան մուտք է եղել երեկ և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։
Ի դեպ, Ադրինե Ղուկասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ։ Մինչ այդ՝ նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, որի վարույթում գտնվել է ավելի քան 200 գործ, որոնք անավարտ են մնացել՝ նրա տեղափոխմամբ պայմանավորված։ «Դատալեքս»-ում առկա տեղեկության համաձայն՝ Երևան տեղափոխվելուց հետո Ադրինե Ղուկասյանին մակագրվել է 11 գործ, որոնցից վերջինը Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ է։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։ Ըստ իրավապահների՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, կեղծ եզրակացություն է տվել։ Նշված վարույթի շրջանակներում Արմեն Չարչյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են հանձնաժողվի կազմում ներգրավված ևս չորս փորձագետներ՝ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: Սարգսյանի մահվան հանգամանքները չէին բացահայտվել անգամ 2018թ իշխանափոխությունից հետ, այս տարիներին որևէ անձի մեղադրանք չէր առաջադրվել, փոխարենը նրա մահը շարունակում էր շահարկման առարկա դարձվել գործող իշխանությունների կողմից՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանությունները։
Այժմ, երբ Արթուր Սարգսյանի մահվանից շուրջ վեց տարի է անցել, իրավապահները մեղադրում են այն ժամանակ Սարգսյանի առողջական վիճակը և կալանքի հետ հնարավոր անհամատեղելիությունը պարզելու նպատակով նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ներգրավված Արմեն Չարչյանին և փորձագետներին՝ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար։ Ընդ որում, պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն Արթուր Սարգսյանի գործը քննող քննիչները և հսկողություն իրականացնող դատախազը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ, եթե անգամ համարենք, որ դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության եզրակացությունը լիարժեք ճշգրիտ չէ, ապա այդ հարցում եւս մեծ դեր է ունեցել ոչ թե հանձնաժողովի անդամների, այլ՝ իրավապահների գործողությունները, ինչ այս պարագայում դրսեւորվել է անգործությամբ։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացրած կրկնակի փորձաքննության հանձնաժողովի անդամները պահանջել են լրացուցիչ ելակետային տվյալներ սպառիչ եզրակացություն տալու համար, որը քննիչը չի փոխանցել, ինչի արդյունքում էլ հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ առկա տվյալների պարագայում չի կարելի հաստատապես պնդել այն նախկին եզրակացությունը, ըստ որի` Արթուր Սարգսյանը տառապել է բեխտիերևյան կայուն հիվանդությամբ։ Հենց այս եզրակացությունից հետո էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանքի միջնորդությամբ հապճեպ դիմել է դատարան՝ հասնելով կալանքի։ Դատարանի որոշումից հետո կալանավորը հացադուլ է հայտարարել և 10 օր անց մահացել՝ բոլորովին այլ հիվանդությունից։ Ըստ այդմ, որևէ պատճառահետևանքային կապ այդ եզրակացության և մահվան միջև առկա չէ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել