ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաց բերողի» մահը քննիչի, Արթուր Դավթյանի խղճին է 03/03/2023 20:15 | ԼՐԱՀՈՍ

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող»-ին, կալանավորելու պահանջ ներկայացրել է քննիչն ու դատախազը, բայց մեղադրյալի աթոռին նստեցնում են բժիշկներին։
Ավելին, սույն գործով, եթե անգամ համարենք, որ դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության եզրակացությունը լիարժեք ճշգրիտ չէ, ապա այդ հարցում եւս մեծ դեր է ունեցել ոչ թե հանձնաժողովի անդամների, այլ՝ իրավապահների գործողությունները, ինչ այս պարագայում դրսեւորվել է անգործությամբ։
Մասնավորապես, Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացրած կրկնակի փորձաքննության հանձնաժողովի անդամները պահանջել են լրացուցիչ ելակետային տվյալներ սպառիչ եզրակացություն տալու համար, որը քննիչը չի փոխանցել, ինչի արդյունքում էլ հանձնաժողով եզրակացություն է տվել, որ առկա տվյալների պարագայում չի կարելի հաստատապես պնդել այն նախկին եզրակացությունը, ըստ որի` Արթուր Սարգսյանը տառապել է բեխտիերևյան կայուն հիվանդությամբ։ Հենց այս եզրակացությունից հետո էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանքի միջնորդությամբ հապճեպ դիմել է դատարան՝ հասնելով կալանքի։ Դատարանի որոշումից հետո կալանավորը հացադուլ է հայտարարել և 10 օր անց մահացել՝ բոլորովին այլ հիվանդությունից։ Ըստ այդմ, որևէ պատճառահետևանքային կապ այդ եզրակացության և մահվան միջև առկա չէ։
Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում, թե երբվանից է քրդատօրենսգրքում որպես կալանավորման հիմք նախատեսվել առողջ լինելը։ Այսինքն՝ եթե անգամ անձն առողջ է, արդյո՞ք դա կարող է հիմք լինել նրան կալանավորելու համար, ի վերջո, օրենսդրությունը անձանց կալանավորելու համար նախատեսում է բոլորովին այլ՝ կոնկրետ հիմքերի առկայություն՝ գործի քննությանը խոչընդոտելը, վարույթից թաքնվելը, փախուստի դիմելը...։ Երկրորդ՝ բժիշկներն ինչ շահագրգռվածություն են ունեցել տալ ոչ ճիշտ եզրակացություն, եթե, ըստ ներկայիս դատախազի, դա արվել է, որպեսզի նախաքննական մարմինը՝ դատախազի հետ ձեռք-ձեռքի տված կարողանա անարգել բարձրացնի «Հաց բերողին» կալանավորելու հարցը, ապա դա նշանակում է, որ շահագրգռվածությունն ունեցել են հենց քննիչն ու դատախազը, իսկ որտե՞ղ են նրանք, իհարկե, իրենց տանը, չէ, որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչեւ վերջ, ըստ արժանվույն, ծառայել է այս իշխանություններին եւ ձեռք բերել անձեռնմխելիություն։
Իմիջիայլոց նշենք, որ քննիչը նշանակել է կրկնակի փորձաքննություն նաև Մոսկվայում, որտեղ դարձյալ եզրակացնել են, որ առանց լրացուցիչ տվյալների, հնարավոր չէ վերջնական եզրակացություն տալ, գուցե ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաեւ նրանց մեղադրանք առաջադրի՞։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: Սարգսյանի մահվան հանգամանքները չէին բացահայտվել անգամ 2018թ իշխանափոխությունից հետ, այս տարիներին որևէ անձի մեղադրանք չէր առաջադրվել, փոխարենը նրա մահը շարունակում էր շահարկման առարկա դարձվել գործող իշխանությունների կողմից՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանությունները։
Այժմ, երբ Արթուր Սարգսյանի մահվանից շուրջ վեց տարի է անցել, իրավապահները մեղադրում են այն ժամանակ Սարգսյանի առողջական վիճակը և կալանքի հետ հնարավոր անհամատեղելիությունը պարզելու նպատակով նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ներգրավված Արմեն Չարչյանին՝ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար։
Ընդ որում, նշված գործով արդեն իսկ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վաղեմության ժամկետները, սակայն Չարչյանն առարկել է վաղեմության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դեմ։ Ակնհայտ է, որ անգամ մեղադրանքի հաստատման դեպքում Չարչյանը չի կարող դատապարտվել այս գործով, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման, որի հետ միասին թիրախավորվել են նաեւ անվանի մյուս բժիշկները՝ քաղաքական շոուն լիարժեք դարձնելու համար։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 13:25 Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար․ Դանիելյան
- 09/27/2023 12:16 Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն. Վահե Հովհաննիսյան
- 09/27/2023 12:07 Փաստորեն, Սյամոյին ադրբեջանցիներն առանձնահատուկ հարգանքով` պատվո պահակախմբով են Արցախից անցակետով անցկացրել Երևան. Ռոբերտ Հայրապետյան
- 09/27/2023 11:56 Մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին, նայե՛ք նրանց գործերին, իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը. թուրքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/27/2023 10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)