Թեմաներ
Երեքշաբթի 06 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2023   23:54 Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 06/05/2023   23:46 Apple-ը մի քանի նորույթ է ներկայացրել 06/05/2023   23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է 06/05/2023   23:17 Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան 06/05/2023   22:58 Ո՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան 06/05/2023   22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023   22:15 Սոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել 06/05/2023   21:59 Վրաստանում նախատեսում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել 06/05/2023   21:48 Մենք չգիտենք, թե մեր սահմանն այսինչ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում. Հովիկ Աղազարյան 06/05/2023   21:40 Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   21:16 Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան 06/05/2023   21:10 Ավելի քան 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   20:53 Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը 06/05/2023   20:49 Պայմանագիր չի ստորագրվելու․ Ադրբեջանն ունի պլան մաքսիմում՝ ՀՀ-ից պոկել հնարավորինս շատ տարածքներ ու ռազմավարական կետեր․ Արա Պողոսյան 06/05/2023   20:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 06/05/2023   20:38 Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/05/2023   20:18 Այսպիսի պայմաններում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն՝ լինի գրավոր կամ բանավոր, չի գործելու, թշնամին այն պարբերաբար խախտելու է. Ոսկանյան 06/05/2023   20:05 Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 06/05/2023   19:57 Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ Փորձագետ 06/05/2023   19:49 Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբան (տեսանյութ) 06/05/2023   19:34 Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ 06/05/2023   19:19 Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 06/05/2023   19:07 Դատավորը գերլարված էր, դրա մասին էր վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում.փաստաբան 06/05/2023   19:03 Առավոտից խաղեր էր գնում. վերևից կայացված որոշում էր. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին 06/05/2023   18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան 06/05/2023   18:12 Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը 06/05/2023   18:02 Պաշտպանի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   17:50 Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/05/2023   17:47 Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/05/2023   17:23 Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:18 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված 06/05/2023   17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   16:56 Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը 06/05/2023   16:35 Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը 06/05/2023   16:23 Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով 06/05/2023   16:15 Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին 06/05/2023   16:12 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել 06/05/2023   16:07 Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   15:27 Արարատ Միրզոյանը հակասեց Փաշինյանին. Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիման վրա պետք է արվի սահմանազատումը 06/05/2023   15:08 Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում 06/05/2023   15:07 Փաշինյանը հաստատեց՝ իր կամքով է նստել մեքենան, բայց չի ցանկացել Եռաբլուր գնալ (տեսանյութ) 06/05/2023   15:06 9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար
06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/04/2023   13:58 Պայմանագրի ստորագրումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանում. չեն կարող 1975թ. քարտեզով սահմանագծում իրականացնել. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 06/04/2023   19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   11:19 Երեկ Սարյան փողոցից կասկածելի ծագումնաբանությամբ մարդիկ են բերման ենթարկվել. ի՞նչ կապ ունեն նրանք իշխանության հետ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   14:23 Աշոտ Փաշինյանը մասնակցում է դատական նիստին. նա դատարանում է (տեսանյութ) 06/04/2023   11:10 «18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան 06/04/2023   16:09 «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար սփյուռքահայ երիտասարդին բերման են ենթարկել 06/04/2023   12:57 Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան 06/04/2023   19:12 Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/04/2023   15:29 Խուլիգանության դեպք Ճարտարում. 7 անձ ձերբակալվել է 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   13:32 Արարատ Միրզոյանը պնդում է՝ Թուրքիայում Փաշինյանը երկրորդ շարքում է նստել՝ ըստ արարողակարգի (տեսանյութ) 06/04/2023   20:30 Էջմիածնի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով. shamshyan.com 06/04/2023   14:03 Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի. Պողոսյան 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   11:12 Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

«Վովայի Արշակի»՝ Արշակ Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է. ՀԿԿ-ն մանրամասնում է 03/21/2023   13:02  |  Քրեական խրոնիկոն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն պետական ծառայության վերը նշված պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008-2010 թթ. ընթացքում Ա. Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և անչափահաս որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը: Այդ և ենթադրյալ այլ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով՝ Ա. Հ.-ն 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75 մլն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Հ.-ն 2012 և 2013 թթ. համապատասխանաբար 120 մլն ու 204 մլն 250 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը, իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը:

Գիտակցելով, որ հիշյալ գույքերի արժեքները շեշտակիորեն գերազանցում են իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները` Ա. Հ.-ն դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Այսպիսով՝ հիմնավորվել է, որ Ա. Հ.-ի կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ և 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք:

Բացի այդ, Ա. Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թթ.-ին Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելությունը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար, 2013 թ. Ա. Հ.-ին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել Ա. Հ.-ի անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:

Այդ նպատակով Ա. Հ.-ն 2013 և 2014 թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71 մլն 556 հազար ՀՀ դրամով և 80 մլն 200 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151 մլն 756 հազար ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա. Հ.-ն 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100.000 ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Վերոգրյալի հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում)  և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:47 17/03/2023  |  Քրեական խրոնիկոնՎովայի Արշակի՝ Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոխվել է.նոր որոշում է կայացվել
10:56 04/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Արշակյանը Նյու Դելիում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին
14:54 18/01/2023  |  Դատական ռեպորտաժներԱրշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով
19:19 17/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
23:33 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍՓարիզում գտնվող Հակոբ Արշակյանին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը
22:46 08/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչին
13:28 23/08/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը վերաքննիչ բողոքն արդեն ներկայացրել է՝ պահանջելով կրկին կալանավորել «Վովայի Արշակին»
19:29 05/08/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կբողոքարկի Վովայի Արշակին 562 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
17:01 29/07/2022  |  Մեկնաբանություն«Վովայի Արշակը» կալանքից ազատ կարձակվի. Թմբուկավոր դատավորը նրա նկատմամբ գրավ է կիրառել
20:30 05/05/2022  |  ԼՐԱՀՈՍՎովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն

Արխիվ

[]