Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 31 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2023   23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի 05/30/2023   23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 05/30/2023   23:23 Արգենտինացի բորտուղեկցորդուհին հայտնել է ռումբի մասին՝ նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար 05/30/2023   23:11 Տեղի կունենա «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկում. Վարդան Ոսկանյան 05/30/2023   22:58 Զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի ՆԳՆ զինծառայող է մահացել 05/30/2023   22:46 Թուրքիայում նշել են Էրդողանի երդմնակալության հնարավոր ամսաթիվը 05/30/2023   22:30 Հանրապետության մի շարք տարածքներում մեկ օրից ավել կդադարեցվի ջրամատակարարումը 05/30/2023   22:12 ԱՄՆ-ը չորեքշաբթի կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 05/30/2023   21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com 05/30/2023   21:30 ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ֆինլանդիայի դեսպանին 05/30/2023   21:14 ՌԴ իրավապահների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել. Արցախի պետնախարար 05/30/2023   21:00 Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 05/30/2023   20:56 Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քննարկել է քաղաքական և կուսակցական հարցեր։ 05/30/2023   20:55 Արմեն Գրիգորյանը Ավստրիայի կանցլերի խորհրդականին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից 05/30/2023   20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com 05/30/2023   20:40 Ռուս բլոգեր-լրագրողի մուտքը Թուրքիա արգելվել է 05/30/2023   20:27 Տերյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային 05/30/2023   20:15 Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տամ. Տիրան Խաչատրյանը՝ «Ազգային հերոս»-ի կոչման մասին 05/30/2023   20:07 Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը 05/30/2023   20:02 «Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է 05/30/2023   19:51 Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ Անի Գևորգյանի դեմ. պահանջում է կրկին գումար վճարել. փաստաբան 05/30/2023   19:49 Մարդիկ Սարյանում նստած սուրճ են խմում ու չեն տեսնում, թե ինչպես է ժամ առ ժամ ռազմաճակատը մոտենում իրենց տներին․ Վահրամ Բալայան 05/30/2023   19:39 Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով մեկ մարդ Է զոհվել, 15-ը՝ տուժել 05/30/2023   19:24 Պահանջ ունեք, ձեր իշխանությունից պահանջեք․ Իշխանյան 05/30/2023   19:12 Ալիևն ստորացուցիչ հայտարարություններ է իրենց թույլ տալիս, որին ի պատասխան միայն կմկմոց կամ մլավոց ենք լսում, այս մասին է պետք մտածել. Տիրան Խաչատրյան 05/30/2023   19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով 05/30/2023   18:52 Ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 05/30/2023   18:49 Երեք անձ կալանավորվել է` ավելի քան 10կգ ընդհանուր քաշով «Մարիխուանա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության վերաբերյալ վարույթով 05/30/2023   18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան 05/30/2023   18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար 05/30/2023   18:31 Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ծառայողների 05/30/2023   18:16 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին 05/30/2023   18:09 Արցախի ՊԲ-ն կադրեր է հրապարակել, թե ինչպես է Ադրբեջանն ականանետից կրակում (տեսանյութ) 05/30/2023   18:03  Արցախի Ճարտար քաղաքում տերմինալը վնասելով՝ բացել, միջից 674.000 դրամ են հափշտակել 05/30/2023   17:40 Խիստ հիասթափեցնող է, որ ԵՄ-ն ի դեմս Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով․ ԱՀ ՄԻՊ 05/30/2023   17:35 Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին 05/30/2023   17:31 Արմեն Գրիգորյանը Հաջիևին կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից 05/30/2023   17:12 Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով 05/30/2023   17:09 Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը 05/30/2023   17:08 Ուկրաինական բանակը մայիսին կորցրել է ավելի քան 16000 զինծառայող. Շոյգու 05/30/2023   17:01 Գեոպրոմայնինգը պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին 05/30/2023   16:48 Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի, վարկածներից մեկով՝ նա ինքնասպան է եղել․ Shamshyan.com 05/30/2023   16:45 Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ կհատկացնի պաշտպանունակության բարձրացմանը 05/30/2023   16:44 Մահացել է լրագրող Գայանե Թերզյանը 05/30/2023   16:43 Մայր Աթոռում կազմակերպվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը 05/30/2023   16:39 Խնդրել ենք աջակցել խաղաղության քայլերին. Ալեն Սիմոնյան 05/30/2023   16:37 Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 05/30/2023   16:32 Կարևոր նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը. Միշել 05/30/2023   16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի 05/30/2023   15:58 Պարզվել են Սյունիքում ուղևորներով ավտոբուսի՝ գետն ընկնելու դեպքի հանգամանքները. ավտոբուսի վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել
05/29/2023   13:34 Ալիեւի խոսքերը ուղղակի հայտարարություններ չեն. եթե Մայր Հայաստանում չսթափվեն, չհամախմբվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը. Դավիթ Բաբայան 05/30/2023   16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի 05/29/2023   15:08 Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել.փաստաբան 05/30/2023   11:07 Յոթ անգամ կրակել ու սպանել են 18-ամյա պատանուն. 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 05/30/2023   15:38 Արյան վրեժ, Վենդետա. սպանվածի հայրը Վրաստանում սպանել է որդուն սպանողի եղբորը (տեսանյութ) 05/30/2023   07:53 Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ» 05/30/2023   14:22 Ձեր պահած սահմաններից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այդպես շարունակվելու. Լրագրողը՝ Պապիկյանին 05/29/2023   11:57 Վաչագան Ղազարյանը կալանավորվել է՝ ԱԱԾ-ում քննվող գործով 05/30/2023   17:01 Գեոպրոմայնինգը պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին 05/29/2023   18:10 Գյուղի ժողովուրդը մի բռունցք դարձած, կանգնած է, որովհետև տալու բան չունի.Ոսկեպարի վարչական ղեկավար (տեսանյութ) 05/29/2023   21:07 Բացառիկ կադրեր՝ թմրամիջոցների գործով.Քեթրինի Միհրանը հրապարակել է խոստացված տեսանյութը 05/29/2023   17:09 Որն է Կիևում «երկրաշարժի» պատճառը. Կլիչկոն պարզաբանել է 05/29/2023   10:42 Ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց․ Դավիթ Տոնոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 05/30/2023   12:04 Գիշերն ինչ իրավիճակ է տիրել Գեղարքունիքի՝ հայ-ադրբեջանական սահմանագծում. Ներկայացնում է Հակոբ Ավտյանը 05/29/2023   17:16 Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում. Լավրով 05/30/2023   17:12 Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին՝ ՌԴ արտահանձնելու նպատակով 05/30/2023   13:25 Մենք անկլավ չունենք, որ հանձնենք, անկլավ բառից էլ զզվում ենք, խնդրում եմ, այլևս, չկրկնեք. Բաղանիսի ղեկավար 05/29/2023   14:30 Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում է սպասվում 05/29/2023   21:39 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/30/2023   12:57 Աշոտ Փաշինյանի իբրև առևանգման գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին

Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան 03/20/2023   14:04  |  Հարցազրույց

Արցախի անվտանգության երաշխիքների, ինքնորոշման իրավունքի և առկա սպառնալիքների, նաև հայ-իրանական հարաբերությունների ու Իրանի հետ կոլեկտիվ անվտանգային համակարգ ունենալու շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

Հարցազրույցի սկիզբը՝ նախորդիվ

Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան

-Պարոն Զոսւրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ մեր հարաբերությունները և անվտանգային համակարգ ունենալու հնարավորությունները։

-Կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման հարցում որպես այլընտրանք չի կարող դիտարկվել նաեւ Իրանը։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի սահմանների փոփոխության դեմ Իրանի վճռական դիրքորոշումը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական գործողությունների դիմելու պատրաստակամությունը, Հայաստանը պետք է խորը գործընկերություն հաստատի Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման խոշոր ծրագրերի իրականացման բնագավառում։ Մասնավորապես, ինտենսիվ աշխատանք պետք է կատարվի Հյուսիսային հաղորդակցման միջանցքի կառուցման ուղղությամբ, որը պետք է ներառի երկաթուղային, ավտոմոբիլային եւ լուսամալուխային հաղորդակցության բաղադրիչներ։ (մանրամասները` տես՝ Հայ Ազգային Կոնգրեսի 2021 թվականի ընտրական ծրագիրը)։ 

-Փաշինյանն իր վերջին ասուլիսում մեկ անգամ ևս հայտարարեց, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Արդյո՞ք, գործող օրենսդրությամբ, Հայաստանը չէ Արցախի անվտանգության երաշխավորը և արդյո՞ք Հայաստանը կարող է օրենսգրությամբ  սահմանված իր պարտավորությունը պատվիրակել մեկ ուրիշին։

-Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է արցախցիների իրավունքների, այդ թվում՝  Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորի դերից, որը Հայաստանը կատարում է անկախությունից ի վեր։ Այդ դերը ոչ թե ամրագրված է Հայաստանի օրենսդրությամբ, այլ մեր հիմնարար քաղաքական եւ ռազմավարական դիրքորոշումն էր։ Իհարկե, 2020 թվականի պատերազմի արդյունքներով, Հայաստանի  դերը այս հարցում էականորեն սահմանափակվել է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր ձեռքերը լվանա Արցախի ճակատագրի համար պատասխանատվությունից։ Փաշինյանը նման դիրքորոշում է որդեգրել սեփական (անցյալ եւ հնարավոր է` ապագա) ձախողումների համար պատասխանատվությունից  խուսափելու նպատակով, սակայն նման կեցվածքն էլ ավելի է բարդացնում Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Դա Ադրբեջանին ոչ թե խաղաղեցնում է, այլ ավելի ագրեսիվ դարձնում՝ հարցը էթնիկ զտումով լուծելու իրենց պլանների մեջ։ Սա մեր կառավարության կողմից հանցավոր քաղաքականություն է, եւ Փաշինյանը ուղիղ պատասխանատվություն է կրելու արցախահայության դեմ որեւէ կատարված եւ կատարվելիք հանցագործության համար։

-Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունները «ինքնորոշման իրավունք»-ը ձեւախեղել են «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն» ձեւակերպմամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչպե՞ս ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշվող Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու քարոզչության «դեմն առնել»։

-Ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցեցին Արցախի ինքնորոշմանն աջակցության եւ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կարգախոսներով, եւ եթե ժողովրդից մանդատ են ստացել, ապա միայն այդ քաղաքականության շրջանակներում։ Սակայն ընտրություններից կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին, ինչից հետո այլեւս երբեք Արցախի ինքնորոշման մասին իշխանությունները չեն խոսել։ Ստորագրելով Պրահյան փաստաթուղթը, Փաշինյանը, ըստ էության, հրաժարվել է Արցախի ինքնորոշմանը աջակցելուց եւ ակնհայտորեն պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը։ Հայաստանը չպնդեց Արցախի վերջնական կարգավիճակի առկախման դիրքորոշումը, այդ հարցը լիովին թողնելով Ռուսաստաանի վրա։ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ եթե նա չի պնդում այդ պահանջը եւ համաձայնվում է Ադրբեջանի հետ, ինչպես դա հաստատվեց Պրահյան փաստաթղթում, Ռուսաստանը, որը ստանձնել է արբիտրի դերը եւ չի կարող դուրս գալ այդ դերակատարության շրջանակներից, այլեւս ոչ մի դիվանագիտական լծակ չունի իրականացնելու Արցախի վերջնական կարգավիճակի առկախման քաղաքականությունը, որը բխում էր ինչպես Հայաստանի եւ Արցախի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Հետեւաբար, տվյալ դեպքում պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու փորձը ուղղակի Փաշինյանի՝ խաբեության հերթական հնարք է։ Իրականում, Փաշինյանը հույս էր դրել, որ գնալով նման համաձայնության, նա Հայաստան կբերի ԵՄ դիտորդների եւ Արեւմուտքի ճնշմամբ կապահովի Հայաստանի սահմանները։ Իսկ այսօր նա պնդում է, որ Բրյուսելյան ձեւչափը չի գործում եւ ի վիճակի չէ զսպել Ադրբեջանին։ Արդյունքում, մերժելով Ռուսաստանին, Փաշինյանը չստացավ նաեւ Արեւմուտքի սպասված աջակցությունը եւ մեզ նորից կանգնեցրեց կոտրած տաշտակի առաջ։ Գումարած, ստացանք Լաչինի միջանցքի շրջափակում։ Այս ամենը նորից ապացուցում է, որ Հայաստանի վարչապետը, ըստ էության, ղեկավարում է Հայաստանի դեմ վարվող սողացող պատերազմը, որը կորուստներից բացի այլ բան չի բերում։ Այս ամենի դեմն առնել կլինի միայն, եթե հաջողվի ճեղքել Փաշինյանի ձախողումների շուրջ ստեղծված տեղեկատվական շրջափակումը, որի իրականացմանն այսօր լծվել է ամբողջ իշխանական պրոպագանդան, ինչպես նաեւ նրան սխալ օրակարգով «քննադատող» կեղծ ընդդիմությունը։ 

 -Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջում են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ շեշտելով, որ արտահայտում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը։ Ո՞րն է Արցախի խորհրդարանական խմբակցությունների անհանգստության պատճառը:

-Կարծում եմ, այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել Արցախի խորհրդարանական խմբակցություններին, իսկ նախորդ հարցի պատասխանում ես շարադրեցի գործընթացի իմ ընկալումը։

-Ստեղծված իրավիճակում, երբ տարածաշրջանը եռում է և նոր ռազմական բախումները գրեթե անխուսափելի են, ի՞նչ լուծումներ եք տեսնում. Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է որդեգրի, որ հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գա այս ամենից։

-Ստեղծված վիճակում Հայաստանը նախեւառաջ առաջանցիկ տեմպերով պետք է ամրացնի առաջնագծի դիրքերը, վերազինի բանակը։ Պետք են նաեւ արագ եւ լուրջ ռեֆորմներ՝ բանակը, բարձրագույն տեխնոլոգիաները, գիտությունը ու բիզնեսը շաղկապելու եւ փոխադարձ ազդեցությամբ զարգացնելու համար։ Պետք է դադարեցնել մանկամիտ միակողմանի քաղաքականությունը, որը մերժում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ֊ի հետ համագործակցությունը եւ հավելյալ առավելություն տալիս Ադրբեջանին, որը հմտորեն աշխատում է ե՜ւ Ռուսաստանի, ե՜ւ Արեւմուտքի հետ։ Պետք է Իրանի եւ Հնդկաստանի հետ միասին կառուցել «Հյուսիսային» միջանցքը։ Պետք է աշխատել նաեւ Չինաստանի հետ, որն աճող ազդեցություն ունի Միջին Արեւելքի տարածաշրջանում։ Այնուամենայինիվ, հաշվի առնելով ներկա կառավարության ապաշնորհությունը բոլոր նման հարցերում, իրավիճակը գնահատում եմ չափազանց տագնապալի։   

 

Հարցազրույցը՝ Արփի Ռափյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 25/11/2022  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն իր գործողություններով կոպտորեն վնասում է Հայաստանի ազգային անվտանգությանը. Լևոն Զուրաբյան
16:26 13/10/2022  |  ՄեկնաբանությունԳործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական պարտության հետ, ինչն անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը.Զուրաբյան
14:59 03/10/2022  |  ՄեկնաբանությունՀանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի.Լևոն Զուրաբյանը՝ՀԺ-ի հրապարակած հոդվածի մասին
11:17 17/06/2021  |  Մեկնաբանություն «Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից. նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից.Լևոն Զուրաբյան
13:26 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՍա հատուկ օպերացիա է՝ պետությունը փրկելու ուղղությամբ. Զուրաբյանը՝ ընտրությունների մասին
16:52 07/03/2020  |  Քաղաքացիական իրավունքԴատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստանի» հայցադիմումն ընդդեմ Լևոն Զուրաբյանի
13:48 27/02/2020  |  Քաղաքացիական իրավունքԼՀԿ-ն դատի է տվել Լևոն Զուրաբյանին
17:42 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱվազակախումբը, որ տիրում էր Հայաստանն ու գնացել է հեղափոխության շնորհիվ, իրենից հետո թողել է կոռումպացված դատավորներ. Լևոն Զուրաբյան
14:52 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը չի հրաժարվել Լեւոն Զուրաբյանին դատարան հասցնելու մտքից
15:41 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵս հիմա հավես չունեմ մամուլի հարցերին պատասխանելու. Լևոն Զուրաբյան

Արխիվ

[]