ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան 03/19/2023 17:37 | Հարցազրույց

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման, եւ Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների վրա դրանց անդրադարձի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։
- Պարոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը փաստացի խաղաղության պայմանագրով փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիայի դիմելու և նոր տարածքներ զավթելու համար։ Ու, այսքանով հանդերձ, միաժամանակ նշում է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր կնքել, երբ կողմերից մեկը մյուսի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։
-Նիկոլ Փաշինյանի չորս ու կես ժամանոց ելույթը միայն մի իրողություն բացահայտեց. մենք գործ ունենք մի ղեկավարի հետ, որը չգիտի ինչպես պատասխանել Հայաստանի եւ Արցախի առջեւ ստեղծված մարտահրավերներին, չի տիրապետում միջազգային քաղաքականությանը եւ ազգային անվտանգության հարցերին, չի հասկանում բանակցային գործընթացի եւ դիվանագիտության նրբությունները։ Միեւնույն ժամանակ սեփական ձախողումների համար ամբողջ պատասխանատվությունը նա փորձում է բարդել այլոց՝ նախկինների, Ռուսաստանի, Արեւմուտքի, բանակի եւ անգամ ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա բնական է, որ խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի բոլոր փոխադարձ տարածքային պահանջները։ Կարող են մնալ չլուծված հարցեր, բայց պետք է խաղաղության պայմանագրով ամրագրված լինի, որ այդ հարցերը կարող են լուծվել միայն խաղաղ բանակցություններով, եւ երկու կողմերը պետք է հրաժարվեն այդ հակասությունները ուժի միջով լուծելու հնարավորությունից, ինչպես նաեւ ստեղծվեն խաղաղության միջազգային երաշխիքներ։
- Պաշտոնական Երեւանը խուսափում է հստակ ամրագրել, ընդունելի՞ է արդյոք պայմանագրի ստորագրումը՝ առանց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։
-Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գլխավոր ծավալը պետք է ամրագրել խաղաղության պայմանագրով։ Ինչ վերաբերում է անկլավների խնդրին, ապա, իմ կարծիքով, դրանք կամ պետք է ֆորմալ փոխանակել, ընդունելով անկլավների հարցում ստեղծված փաստացի ստատուս քվոն, կամ պետք է այդ հարցի քննարկումը թողնել ապագայի համար, որդեգրելով Ձեր առաջին հարցի պատասխանում ներկայացված մոտեցումները։
-Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Բրյուսելում ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունները եւ միաժամանակ արձանագրում, թե ինչ կարիք կա նոր պայմանավորվածությունների, եթե դրանք չեն կատարվելու՝ նշելով, որ Փաշինյան-Ալիև նոր հանդիպում այս պահին նախատեսված չէ։ Կարելի՞ է ասել, որ, այդպիսով, ՀՀ վարչապետը ձախողել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
-Փաշինյանն ընդհանրապես ձախողել է բանակցությունների գործընթացը։ Բանակցությունները վերածվել են անդադար մի գործընթացի, որում Հայաստանին ամեն անգամ ուժային ճնշման ներքո ստիպում են ստորագրել նորանոր զիջումներ։ Ամեն անգամ Փաշինյանին թվում է, թե զիջումով նա ընդհատելու է Ադրբեջանի կողմից բռնության կիրառման շղթան, եւ ամեն անգամ նա սխալվում է եւ Հայաստանը ստանում է նոր բռնութուն։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, իր առջեւ սխալ եւ անիրագործելի նպատակներ է դնում, արդյունքում` աստիճանաբար տանում մեր ազգը դեպի նորանոր կորուստներ։ Նրա դատողությանն ու տրամաբանությանն ընդհանրապես հնարավոր չէ վստահել, ինչի ամենափայլուն ապացույցն է Մյունխենում իր անմեղսունակ ելույթը, որում նա չկարողացավ ներկայացնել Հայաստանի լեգիտիմ շահերը եւ պահանջները։
- ՀՀ վարչապետը` խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին՝ նշում է, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռանում։ Նախ` ինչպե՞ս հասկանալ այս բառախաղը, և երկրորդ` ակնհայտ է, որ ունենք խնդիր ՀԱՊԿ-ի հետ, վերջինիս հետ հարաբերությունների վերջնական խզումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի անվտանգային համակարգի վրա։
-Այդ բառախաղով նա ընդամենը ծածկում է ողջամիտ քաղաքականության բացակայությունը։ Տարածաշրջանային այս վտանգավոր միջավայրում Հայաստանը կոլեկտիվ անվտանգության համակարգի կարիք ունի եւ դեռ երկար է ունենալու։ Արեւմուտքը մեզ նման համակարգ չի առաջարկում, իսկ խոսքով դատապարտելը մեզ հնարավոր ագրեսիայից չի փրկում, առավելեւս, որ չի զուգորդվում Ադրբեջանի դեմ ձեռնարկած որեւէ պատժամիջոցներով։ Մյուս կողմից՝ պարզ է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-֊ը չեն կատարում իրենց պարտավորությունները անհրաժեշտ ծավալով։ Սակայն, հրաժարվել թեկուզեւ թերի կոլեկտիվ համակարգից հօգուտ ոչնչի, նշանակում է՝ Ադրբեջանին հրավիրել ռազմական նոր գործողությունների։ Ստեղծված վիճակում մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, Ամերիկայի եւ Եվրոպական Միության, ինչպես նաեւ Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ անվտանգության բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար։ Բայց մի ճամբարից մյուս ճամբար նետվելու քաղաքականություն Հայաստանի համար ուղղակի գոյություն չունի. մենք իրավունք չունենք լայնացնելու մեր թշնամիների շրջանակը։ Մեծ հաշվով, առաջնայնությունը պետք է լինի սեփական բանակի հզորացումը։ Առանց դրա ոչ մի համագործակցություն մեզ չի փրկի։
-Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունն ի՞նչ մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել երկիրը։
-ՆԱՏՕ֊-ն Հայաստանի համար կոլեկտիվ անվտանգության համակարգի այլընտրանք լինել չի կարող, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ՆԱՏՕ-֊ն նման որեւէ պլան չունի։ Պատճառները ե՛ւ քաղաքական-ռազմավարական են, ե՛ւ կանոնադրական։ ՆԱՏՕ֊-ն չի կարող հակառակվել իր անդամ Թուրքիայի անվտանգության շահերին եւ ընդհանրապես չի ընդունում իր համակարգի մեջ երկրներ, որոնք ունեն անվտանգության չլուծված խնդիրներ եւ չլուծված հակամարտություններ հարեւանների հետ։ Բոլոր պնդումներն այն մասին, որ Հայաստանի կողմից վարվող քաղաքականության փոփոխությունը կարող է փոխել ՆԱՏՕ-֊ի դիրքորքշումը Հայաստանի նկատմամբ, ավելին չէ, քան ցանկալին իրականի տեղ դնելու անպատասխանատու ինքնախաբեություն։ Վառ ապացու՞յց. Վրաստանը իննսունականերից ի վեր բոլոր քայլերը արել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, բայց մինչ այսօր ՆԱՏՕ֊-ն պատրաստ չէ Վրաստանին ընդունել իր կազմի մեջ։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/30/2023 08:44 Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան․«Հրապարակ»
- 05/30/2023 08:41 Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»
- 05/30/2023 08:22 Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ.«Հրապարակ»
- 05/30/2023 08:11 ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»
- 05/30/2023 08:04 Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից. «Ժողովուրդ»
- 05/30/2023 08:00 Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
- 05/30/2023 07:56 Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 05/30/2023 19:00 Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու. Շարմազանով
- 05/30/2023 18:46 Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը. Դանիելյան
- 05/30/2023 15:23 Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է.Աբրահամյան
- 05/30/2023 14:35 Հետաքրքիր է՝ Բերձորում հուշարձանի ոչնչացմանը արձագանք կլինի՞. Ալեն Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/30/2023 23:55 Հրդեհ՝ Նոր Արեշի բնակարանններից մեկում․ Տարհանվել է 4 քաղաքացի
- 05/30/2023 23:39 Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 05/30/2023 21:45 Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր. Shamshyan.com
- 05/30/2023 20:45 Արարատի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/30/2023 18:31 Հայտնի Mars շոկոլադե սալիկները փոփոխել են երկիր մոլորակը փրկելու համար
- 05/30/2023 16:12 Շվեդիան սեքսը գրանցեց որպես սպորտաձև. այդ երկրում սեքսի առաջին առաջնությունը կանցկացվի
- 05/29/2023 23:47 Անասնաբույժները նշել են շների համար ամենավտանգավոր վեց մթերքները
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)