ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զանազան ասեկոսեները չեմ ցանկանում մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում. Մեսրոպ Մակյանը՝ իր առաջխաղացման, որդուն դատավոր դարձնելու և եղբոր գործով կաշկանդված լինելու մասին (տեսանյութ) 03/17/2023 21:09 | ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը գտնում է, որ ԲԴԽ-ում որևէ ճգնաժամ չկա, կա բացարձակ կոնսենսուս։
«Եթե ուշադիր եք լինում, վերջին շրջանում բոլոր որոշումները միանձնյա են ընդունվում։ Իհարկե, դրա ետևում կա և՛ բանավեճ, և քննարկումներ, բայց բոլորը գործընկերային շրջանակներում, որի արդյունքում ծնվում է այն որոշումը, որի տակ ստորագրում են ԲԴԽ բոլոր անդամները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպ Մակյանը։
Անդրադառնալով ԲԴԽ հասցեին հնչող քննադատություններին, համաձայն որի՝ ԲԴԽ-ն ավելի շատ դատավորների լիազորություններ է դադարեցնում, խնդիրներ ստեղծում, քան՝ երաշխավորում անկախությունը՝ Մակյանը նշեց, որ ցանկացած քննադատության նորմալ է վերաբերում, որովհետև և՛ հանրությունը, և՛ հանրային տարբեր շերտեր իրավունք ունեն կարծիք ունենալու տարբեր երևույթների վերաբերյալ, համակարծիք չէ այն նկատառումների հետ, որ վերջին շրջանում ԲԴԽ-ն ավելի շատ դատավորների լիազորություններ է դադարեցնում:
«Պետք է նայել ամբողջ գործունեության կտրվածքով, թե օրինակ՝ որ ժամանակահատվածում որքան են եղել կարգապահական վարույթները, դրանցից որ մասն է մերժվել, որ մասը՝ բավարարվել: Համոզված եղեք, որ դրանց հարաբերակցությունը՝ 30/70 է, այսինքն՝ 70 տոկոս դեպքերում ԲԴԽ-ն մերժել է ներկայացված միջնորդությունները, հետևաբար, խոսել այն մասին, որ ԲԴԽ-ն չի ապահովում դատավորների անկախությունը և նրա երաշխավորը չէ, ես համաձայն չեմ այդ պնդման հետ»,- նշեց Մակյանը։
Ինչ վերաբերում է իր պաշտոնի առաջխաղացմանը, որդուն դատավոր դարձնելու և եղբոր վերաբերյալ քրեական գործով կաշկանդվածություն ունենալու մասին քննադատություններին, դատավորը նշեց. «Զանազան ասեկոսեները չեմ ցանկանում մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Իմ որդին ընդամենը մեկ տարի է աշխատում այս համակարգում, իրավաբան է, իրավունք ունի աշխատելու, չգիտեմ՝ հետագայում ինչ ճանապարհ կընտրի: Ձեր կարծիքով ես առաջխաղացման արժանի՞ եմ, թե՞ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2023 08:22 Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ»
- 03/18/2023 08:17 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:13 Անիում կենաց-մահու պայքար է ընթանում․ «Հրապարակ»
- 03/18/2023 08:07 Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:02 Ինչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ․ «Հրապարակ»
- 03/18/2023 07:58 Անառողջ մթնոլորտ տեսչական մարմնում. ահազանգ․ «Ժողովուրդ»
- 03/18/2023 07:55 24 մլն դրամ՝ ցախավելների համար․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/20/2023 15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան
- 03/20/2023 14:20 Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են. Ղուլյան
- 03/20/2023 11:52 Հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան
- 03/20/2023 11:30 Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին. ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները. Պողոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը