Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ» 05/17/2024   16:17 Հանրային տրանսպորտում Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու գործով նախաքննությունն ավարտվել է 05/17/2024   16:07 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան 05/17/2024   16:04 «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ 05/17/2024   16:00 Չնայած իշխանության քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին․ Դանիելյան 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   15:19 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/17/2024   15:12 Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ․ ՊՆ 05/17/2024   15:00 ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   14:42 Հայրենի՞քն է արժեք, թե՞ ասֆալտը. 21-րդ դարում արժեքը մարդու համար շատ հարաբերական է. Գալստանյան 05/17/2024   14:35 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում. Ալեն Սիմոնյանի ելույթը Բահրեյնի վեհաժողովում 03/13/2023   13:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին:

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության բոլոր կանոնադրական մարմինները, ներառյալ Կառավարիչների խորհուրդը, մշտական հանձնաժողովները, խորհրդարանականների, մարդու իրավունքների և Մերձավոր Արևելքի հարցերով հանձնաժողովները, ինչպես նաև կին խորհրդարանականների և երիտասարդ պատգամավորների ֆորումները:

Ընդհանուր քննարկումների առարկան հիմնականում  խաղաղ գոյակցության և ներառական հասարակությունների խթանման համատեքստում է: Օրակարգային  է նաև անհանդուրժողականության դեմ պայքարին վերաբերող ազգային օրենսդրությունների առանձնահատկությունների ներկայացումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները:

«Պարո՛ն նախագահ,

գործընկեր խորհրդարանականնե՛ր,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում Բահրեյնի գործընկերներին ջերմ հյուրընկալության և հիանալի կազմակերպված համագումարի համար:

Կլիմայի փոփոխություն, պատերազմներ և բնական աղետներ. մարդկությունը պետք է դիմացկուն լինի այս դժբախտություններին դիմակայելու հարցում:

Թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին՝ վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:

Խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունը և ինքնորոշումը, ներքին գործերին չմիջամտելը, պետք է կարգավորեն պետությունների միջև հարաբերությունները: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները հաճախ խախտվում են:

Խաղաղ համակեցությունը զուգահեռ է միասնությանը, ինչն անհրաժեշտ է սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության համար: Անհատներն ու պետությունները միավորվելով՝ կարող են ընդհանուր նպատակներին հասնելու և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատել: Սա կայուն և ներդաշնակ միջավայրի, համընդհանուր բարօրության համար անչափ կարևոր է:

Հիմա թույլ տվեք դիմել մեր տարածաշրջանին և իմ երկրին՝ Հայաստանին, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, ուկրաինացիները, ասորիները, հրեաներն ու հույները, ապրում են կողք կողքի՝ որպես մեր հասարակության իրավահավասար անդամներ՝ օգտվելով բոլոր իրավունքներից: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ մեր խորհրդարանի անդամներ են:

 

Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել  կայուն աշխարհ կառուցելու գործում:

Ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը: Թույլ տվեք բացարձակ պարզություն մտցնել. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ:

Պատմեմ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է, որը հազար տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով:

Շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»: Այդ ճանապարհը քաղաքացիական և այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից և արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ:

Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից և բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող  կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով:

Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ և վերը նկարագրված հետապնդումներով:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետևանքով:

Հարգելի՛ գործընկերներ, ես հարցնում եմ՝ մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն:

Մարդկանց դեմ ուղղված ռասայական և կրոնական հողի վրա իրականացվող անհանդուրժողականությունը, բռնությունը չպետք է արդարացվեն:

Ըստ Նելսոն Մանդելայի՝ «Ոչ ոք չի ծնվում՝ ատելով մեկ այլ մարդու նրա մաշկի գույնի կամ ծագման կամ կրոնի պատճառով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն: «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:

2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում:

Եզրափակելով՝ ես խորապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության և ներդաշնակության մեջ:

Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 08/03/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի եւ սիրո ապացույցն է. Ալեն Սիմոնյան
15:12 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտի 8-ին ընդառաջ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 60 հազար դրամով
08:29 04/03/2023  |  ՄամուլՆարիբեկյան, թե Առաքելյան՝ ինչ տարբերություն․ «Հրապարակ»
18:56 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին. Ալեն Սիմոնյան
15:58 01/03/2023  |  ՔաղաքականՉգիտեմ ինչու դա արեցին. Ռուբինյանը ֆիքսեց, Սիմոնյանը չկարողացավ զսպել ծիծաղը
11:41 01/03/2023  |  ՔաղաքականԼավ, չեմ հասկանում, ի՞նչ ա կատարվում. վերջացրեք էդ խոսակցությունը. Ալեն Սիմոնյան
16:58 28/02/2023  |  ՔաղաքականՊարոն Դանիելյան, կփոխանցե՞ք ինձ էդ տեղեկությունները, որ երկու երեխա հոսպիտալացվել է. Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
13:46 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ. Ալեն Սիմոնյան
13:03 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍԽոստանում եմ՝ ադրբեջանցիները դրանից երջանիկ չեն լինելու. Ալեն Սիմոնյան
14:24 27/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի անդամներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]