ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանի նոր նախաձեռնությունը սեփական անձն ու ունեցվածքը փրկելու հնարավորություն են. Հակոբյան 02/14/2023 21:01 | ԼՐԱՀՈՍ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նոր նախաձեռնությունը հերթական պալատական ինտրիգն է, այն հուշում է, որ ներքաղաքական ինչ-որ դավեր են հյուսվում։ «Փաստիինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի՝ նախօրեին ստորագրած հրամանագրին, որով նախատեսվում է նախագահի հնարավոր հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրության կարգում փոփոխություններ անել։
Հակոբյանի համար զարմանալի է Հարությունյանի շտապողականությունը, չէ որ նույն կետը ներառված էր նաև սահմանադրական բարեփոխումների փաթեթում, որը Հարությունյանը անցած տարեվերջին հետ է կանչել։
«Առաջին բանն այն է, որ Արցախում պատրաստվում է ինչ-որ իշխանափոխություն տեղի ունենալ և արդեն օդում կախված լուրերի մակարդակով ինչ-որ թեկնածուների անուններ են շրջանառվում. Մամուլը գրում է Սամվել Բաբայանի ակտիվության մասին, վերջերս շատ ակտիվացրել են նաև գործող դատախազին։ ԱՀ հանրային հեռուստաընկերությամբ տված հարցազրույցում գլխավոր դատախազի խոսելաոճը ինձ վրդովվեցրեց, որը չափազանց նման էր ՀՀ վարչապետի խոսելաձևին»,- ասաց նա։
Ու թեև պաշտոնավարման երկու տարիներին, ըստ Հակոբյանի, ԱՀ գլխավոր դատախազը գրեթե ոչինչ չի արել, օրենքով իրեն լիազորված պարտավորություններն ու պարտականությունները չի կատարել, հիմա էլ գովազդում են, որ նախագահ կարգեն։
Հակոբյանի կարծիքով՝ իսկ նախագահի հնարավոր ընտրությունների պարագայում գործող նախագահի քաղաքականության փոփոխություն չի կարող լինել, պարզապես մեկ անձին կփոխարինի մեկ այլ անձ; Արդյունքում՝ Հարությունյանը սեփական կաշին ու ունեցվածքը կփրկի։ Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի հարաբերություններին և դրանց վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին, Հակոբյանն ասում է, որ Վարդանյանի՝ Արցախ գալով Հարությունյանի պլանները խառնվեցին, քանի որ Վարդանյանը, ըստ պատգամավորի, պատրաստ է պայքարել հայրենիքի համար, ինչու չէ նաև փրկել Արցախն ու Հայաստանը։ Իսկ Փաշինյանին չի հուզում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, հակառակը՝ փորձում են ինչ-որ փոփոխություններ անել, մի իրավիճակում, երբ Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ և 120.000 արցախահայերը գոյաբանական պայքար են մղում։
«Արցախում բավականին սթափ ուժեր կան, որոնք հիմնականում համախմբված աշխատում են և հնարավորինս թույլ չեն տալիս պառակտումներ։ Մենք շարունակելու ենք նույն ոճով և թույլ չենք տալու, որ Արցախին ու Հայաստանին վնաս պատճառող ուժերը՝ ուզում է լինի նախագահ, ուզում է լինի շարքային ինչ-որ մեկը, իրականացնեն իրենց ծրագրերը։ Իզուր չէ, որ Արցախն այս ամենի միջով անցնում է»,- հավելեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում
- 05/05/2024 22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից
- 05/05/2024 21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
- 05/05/2024 20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն