ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել 01/29/2023 21:39 | ԼՐԱՀՈՍ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը հայտնում է, որ հունվարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդները, մեքենայից իջնելով, քաղաքավարի խոսել և հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք այսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:
Հրեա ծայրահեղականներից մեկը սկսել է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունեք: Սա մեր երկիրն է, գնացեք մեր երկրից»:
Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մեր երկիրն է, մեր տունը այստեղ է, մենք այստեղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրահեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցությունը թույլ չի տվել և հայ երիտասարդին, ընկերը տեղափոխել է հիվանդանոց:
Հիցանդանոցից վերադառնալուց հետո, հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանները հայնտաբերել են երկու հրեա ծայրայեղականներին և ձերբակալել նրանց: Նրանցից մեկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալուած է:
Այս դեպքից մեկ ժամ անց, հրեա ծայրայեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետութեան դրոշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մոտեցել և արգելել են հրեա ծայրայեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով, այս անգամ դիմակավորված:
Դիմակավոր ծայրահեղականները նորից փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին և փախել ոստիկանության ուղղությամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, և երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղավել են. «Տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»:
Ոստիկանները կարծելով, որ հրեա ծայրայեղականների բղավոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զենքերը պահելով նրանց վրա՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, և նրանցից Գէորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանություն, այն մեղադրանքով, թե վերջինս հարձակուել է ոստիկանի վրա, որը իրականության հետ աղերս չունի:
Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանությունում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, կեսօրից հետո, Նորին Ամենապատվութիուն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հոր անմիջական միջամտությամբ և դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակվել և տրվել է 20-օրյա տնային կալանք: Եվ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասվածքներ, վանքի փաստաբանի միջնորդությամբ ոստիկանությունը թույլ է տուել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/18/2023 08:22 Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ»
- 03/18/2023 08:17 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:13 Անիում կենաց-մահու պայքար է ընթանում․ «Հրապարակ»
- 03/18/2023 08:07 Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
- 03/18/2023 08:02 Ինչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ․ «Հրապարակ»
- 03/18/2023 07:58 Անառողջ մթնոլորտ տեսչական մարմնում. ահազանգ․ «Ժողովուրդ»
- 03/18/2023 07:55 24 մլն դրամ՝ ցախավելների համար․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/20/2023 15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան
- 03/20/2023 14:20 Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են. Ղուլյան
- 03/20/2023 11:52 Հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան
- 03/20/2023 11:30 Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին. ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները. Պողոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
- 03/13/2023 19:26 Անդրեասյանը սկսել է աշխատել «Չիկատիլոյի ստվերը» սերիալի վրա
- 03/12/2023 21:59 Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծվել` հայտարարելով, թե չի դիմանում
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը