Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ)
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն

Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մաս. Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկում է ծավալվել ՄԹ խորհրդարանում 01/25/2023   16:04  |  ԼՐԱՀՈՍ

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հունվարի 24-ին կազմակերպվել էր հատուկ քննարկում՝ նվիրված Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հումանիտար հետևանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է, որ անցյալ տարի մեկնել էր ՀՀ և տեղում տեսել, թե ինչ է կատարվում։

«Ներկայիս վիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մասը։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչության Էթնիկ զտման քաղաքականություն է վարել՝ այդ թվում ահաբեկիչների միջոցով։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներ են եղել, Ադրբեջանը ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը գրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։ Ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, արտադատական սպանություններ են կատարել հայ գերիների նկատմամբ, բարձրախոսներով կոչ էին անում ԼՂ հայերին հեռանալ ԼՂ-ից։ Լաչինի միջանցքի փակմանը մասնակցում են «գորշ գայլերի» ներկայացուցիչները։ Ադրբեջանի հատուկ ծառայության ուժերը ևս ներկա են եղել Լաչինի միջանցքի փակմանը։ Գազամատակարարումը, հոսանքը, ինտերնետ կապը կտրվել են Ադրբեջանի կողմից։ Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է։  Ես այստեղ կոչ եմ անում նաև ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - նշել է Լոութընը։

Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ Ջեսիկա Մորդընն իր հերթին նշել է.

«44 օր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր վիճակը շարունակվում է։ ԼՂ ժողովուրդը չի կարողանում տեղաշարժվել, ծանր ձմեռվա իրավիճակում էներգետիկ բլոկադայի մեջ է, սննդի, դեղորայքի պակաս կա։ 120․000 մարդ շրջափակման են ենթարկված։ Սա մտադրված գործողություն է։ Գազն են անջատել ձմռան ցուրտ ամսին, երբ -5 է, դպրոցներն են փակ, հիվանդանոցները չեն կարողանում բուժօգնություն տրամադրել, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ի՞նչ է անում ՄԹ կառավարությունը այլ երկրների կառավարությունների հետ միասին այս վիճակին վերջ տալու համար։ Անհրաժեշտ է օդային հաղորդակցություն բացել դեպի Լեռնային Ղարաբաղ, միանալ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի դրույթներին։ Ես Ուելսից եմ, այնտեղ Հայոց ցեղասպանության եզակի հուշահամալիր է տեղադրված ՄԹ-ում։ Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս իրավիճակին վերջ տալու համար»։

Դեմոկրատական-յունիոնիստական կուսակցությունը ներկայացնող Ջեյմ Շենոնն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակումն աղետ է, 120 հազար հայ քրիստոնյա բլոկադայի մեջ է, գազ, հոսանք, սնունդ, դեղորայք չկա։

«Genocide Watch –ն իրավիճակն Էթնիկ զտում է համարում։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ ՄԹ կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում քրիստոնյա հայերին պաշտպանելու համար։ ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Ադրբեջանն ապօրինի ռուսական գազ է արտահանում Եվրոպա»,- նկատել է նա:

Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչ Քարոլ Մոնագընի բնորոշմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը թշնամանքի վերջին դրսևորումն է Ադրբեջանի կողմից։ Ընտանիքները բաժանված են, դեղորայք, գազ, հոսանք, սնունդ չկա։ Հումանիտար ծանր վիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում։

«Մենք պետք է դիտարկենք պատժամիջոցները, օդային հաղորդակցության բացումը ԼՂ համար։ 120 հազար մարդ ծանր իրավիճակում է»,-ասել է նա:

Նույն կուսակցությունից Քրիս Լոուն էլ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործություն է համարել։ Նա նշել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ թշնամական հռետորաբանություն է կիրառում Հայաստանի նկատմամաբ։ Ուժով ցանկանում է դատարկել ԼՂ-ն։

«Մեկ տասնյակից ավել միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ նշել են, որ առկա են էթնիկ զտման և ցեղասպանության նախանշաններ Լեռնային Ղարաբաղում։ ՄԹ կառավարությունը պետք է վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նկատել է նա:

Մարթին Դեյը մատնանշել է, որ Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն, պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա.

«Հումանիտար աղետ է Լեռնային Ղարաբաղում, կամ Արցախում, ինչպես հայերն են ասում։ Լաչինի միջանցքը միակ կապուղին է, որն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120 հազար մարդ դաժան տառապանքների է ենթարկված։ Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։  Ալիևը հայտարարում է, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է շրջանառում ԼՂ հայերին էթնիկ զտման համար։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ևս պետք է դիտարկվեն։ Հայաստանը, որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն , պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա»։

ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ, անկախ պատգամավոր Ռուպա Հաքն էլ նկատել է, որ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։

«Լաչինի միջանցքը փակ է։ Ադրբեջանը, ոգևորված ՌԴ անտարբերությամբ, էթնիկ զտումներ է իրականացնում։ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։ Հումանիտար իրավիճակը ծանր է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը խափանում է գազի մատակարարումը, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ զգալիորեն բացակայում են»,- ասել է նա:

Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դաութը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, ու կոչ է անում՝ շրջափակմանը վերջ դնել:

«120․000 մարդ ծուղակի մեջ է, ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ չկա։ Ի՞նչ քայլեր է ՄԹ կառավարությունը ձեռնարկել խնդիրը հանգուցալուծելու համար»,-ասել է նա:

ՄԹ Ֆորին Օֆիսի Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով նախարար Դեյվիդ Ռութլին նշել է, որ ՄԹ-ն աջակցում է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ձեռնարկված քայլերին: Նա նկատել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, խնդիրը պետք է կարգավորվի  դիվանագիտական ճանապարհով. Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցի ցուցարարների կողմից՝ զրկելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ապրուստի պայմաններից։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է Լաչինի միջանցքով անարգել անցնելու դրույթը։ 2022 թ․ դեկտեմբերի 13-ին Լեո Դոհերթին Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն է արել, 2023 թ․ հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ ՄԹ կառավարությունն ուղղակիորեն ասում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է բացի Լաչինի միջանցքը։ Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի և բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատվի։ Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ։ ՄԹ կառավարությունը ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ, այդ թվում և Կարմիր Խաչի։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն խաղաղությանն ուղղված բանակցությունները։ Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում»,-եզրափակել է նա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:00 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍՊիտի պայքարենք մինչև վերջ, Արցախը մերն է. Լիբանանում հայերը բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)
14:16 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին՝ փայտի վառարանաներին․ դրանք ռիսկային են, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները․ Արցախի ՆԳՆ
13:20 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետեւանքներով. Զատուլին
11:12 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿարմիր Խաչի միջոցով Արցախից Հայաստան է տեղափոխվել արդեն 48 բուժառու ․ Զառա Ամատունի
10:13 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում
20:25 24/01/2023  |  ՎերլուծություններՄիջազգային հանրության և դաշնակցիդ առջև ահաբեկիչ հարևանիդ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջ դնելուց առաջ, նախ՝ ինքդ պիտի պատիժներ կիրառես․․․
20:21 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի է միջազգային հանրության կողմից ցուցաբերած անգործունյա վերաբերմունքը․ ԱՀ ՄԻՊ
20:00 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ռուբեն Վարդանյանն արժանապատվորեն պատասխանեց բոլոր սադրիչ հարցերին․ Բայց․․․»․ Իշխանյան
19:16 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍՈւնենք ընտանիք, որտեղ ութ երեխա կա․ նրանց վիճակը շատ ավելի բարդ է, բայց հաստատակամ ենք, որ ճանապարհը պետք է բացվի առանց որևէ պահանջ բավարարելու․արցախցի մայր
18:15 24/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից Արցախ տեղափոխվող երեխաների ավտոբուսն ադրբեջանցիների կողմից ներխուժելու և երեխաներին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]