ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան 01/22/2023 19:00 | Հարցազրույց

ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա: Սա արդեն ԲԴԽ-ում քննված երրորդ վարույթն է, որը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիման վրա: Բոլոր երեք գործերով դատավորների ներկայացուցիչները բարձրաձայնում են ինստիտուցիոնալ խնդիրներ: ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանի հետ:
- Պարոն Ղազարյան, Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա: Ինչպե՞ս եք առհասարակ վերաբերվում ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանքին:
- Դատավորներին կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն էթիկական սկզբունքների խախտման կամ վարվելակերպի կանոնների խախտման համար, իսկ եթե դատավորին պատասխանատվության ենթարկում են որոշման համար, դա ազդում է դատական համակարգի անկախության վրա: Դա սկզբունք է: Վենետիկի հանձնաժողովը մի փոքր բացառություն է արել՝ ասելով, որ եթե խախտումն առերևույթ կամայականությամբ է դրսևորվել, որն արդեն նույնպես կարող է վարքագիծ պարունակել, այդ դեպքում նույնպես կարելի է կարգապահական պատասխանատվության ենթարկել, բայց այդ ձևակերպմամբ հարցը մոտեցնում է քրեական իրավունքին, այսինքն՝ երբ դատարանը կայացնում է ապօրինի որոշում՝ դիտավորյալ կերպով՝ շահ ունենալով: Այդ դրույթն էլ նույնպես պետք է չչարաշահվի: Ես մեկ դեպք հիշում եմ, երբ դատավորի լիազորություններ են դադարեցվել՝ էթիկական սկզբունքների խախտմանհամար, բայց մեզ մոտ կարգապահական վարույթների մեծ մասը, հիմնականում, որոշումների համար է:
Երբ գնում եմ դատարան՝ իմ գործերով, զգում եմ դատավորների կաշկանդվածությունն ընդհանրապես, որովհետև դատավորը պետք է ազատ լինի որոշումների մեջ, եթե անգամ կողմի համար դա տարօրինակ է, ի վերջո կա բողոքարկման համակարգ, տարիներ հետո՝ հետին հայացքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ որոշման համար...
Այդ դեպքում, շատ լավ, միայն այդ դատավորին մի ենթարկեք, ենթարկեք նաև առաջին ատյանի դատարանի դատավորին, վերաքննիչ ատյանի դատավորին, վճռաբեկ դատարանի ողջ կազմին, դա կլինի արդեն 9-10 դատավոր, հիմա դա նորմա՞լ մոտեցում է: Եթե գործը մինչև Վճռաբեկ դատարան հասել է, ինչու՞ եք պատասխանատվության ենթարկում միայն առաջին ատյանի դատարանի դատավորին: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի մեկ դատավորն է գուցե ներգրավված, բայց որոշումը միանձնյա հո չի՞ կայացրել: Հարցեր են, որ առաջանում են:
Կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն էթիկայի համար, ինչպես հանրային ծառայողների, դատախազների դեպքում է, իսկ եթե դա կապված է դատավորի կայացրած որոշման հետ, ապա դա քրեական հետապնդման առարկա է, այսինքն՝ շահախնդրորեն կայացրել է որոշում, որն ապօրինի է և դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Այնպես, որ լրացուցիչ ինստիտուտ՝ կարգապահական պատասխանատվության, այն էլ, եթե դրանից հիմնականում օգտվում է արդարադատության նախարարությունը, ապա այստեղ շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է:
- Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ում քննված գործը ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված երրորդ կարգահապական վարույթն է։
- Գիտեմ: Էլի դատավորներ են ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ իմ շահած գործերի հիման վրա, ինձ մոտ հարց է բարձրանում՝ ի՞նչ էիք անում այս տարիներին, որ կարգապահական պատասխանատվության չէիք ենթարկում, թե՞ պարտադիր պետք է ՄԻԵԴ վճիռ լիներ, որ հասկանային, որ res judicata սկզբունքն է խախտվել: Ընդհանրապես օրենքին հետադարձ ուժ տալը միշտ էլ խնդրահարույց է:
- Պարոն Ղազարյան, իսկ սահմանադրականության հետ կապված խնդիր չե՞ք տեսնում: Բոլոր երեք դեպքերում էլ դատավորները բարձրացնում են դատական օրենսգրքի տվյալ հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու խնդիրը, սակայն ԲԴԽ-ն շրջանցում է այդ հարցի քննարկումը: Հատկապես օրենքի հետադարձության հարցն է բարձրացվում, ինչը Դուք ևս արձանագրեցիք:
- Դե, իրենք ասում են՝ մենք օրենքին հետադարձ ուժ չենք տալիս, մենք օրենքի ընդունումից հետո ենք վարույթը հարուցում, այդ իմաստով՝ հետադարձ ուժ չի տրվում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նոր հարուցված վարույթը վերաբերում է անցյալին, այն էլ՝ այնպիսի դատական գործ է, որն արդեն իրավական գնահատականի արժանացել է ՀՀ դատական համակարգում: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ ՄԻԵԴ-ը չորրորդ ատյան չէ: Դա լրացուցիչ համակարգ է համարվում, այլ ոչ թե՝ վերադաս: Այո, ՄԻԵԴ որոշումները կատարման ենթակա են պարտադիր կերպով և դրանք պետք է կատարվեն, բայց, օրինակ, գործի վերաբացումով, բայց ոչ հետադարձ հայացք նետելով դատավորի կատարած աշխատանքի վրա, որովհետև, դատավորի որոշումը որքան էլ տարօրինակ է, բայց դա չի նշանակում, որ դա էթիկա է: Եկեք չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը բողոքարկման մարմին չէ, որի որոշման հիման վրա պարտադիր պետք է բեկանվեն ՀՀ դատական ակտերը: Այնպես որ, բոլոր դեպքերում՝ այո, խնդրահարույց է, ընդհանրապես հետադարձ ուժ տալը բացասական հետևանքով, ընդհուպ, որ դա կարող է նույնիսկ ազդել դատավորին աշխատանքից ազատելու՝ խնդրահարույց է:
- Սուրեն Անտոնյանի փաստաբանը պնդում է, որ ՄԻԵԴ վճռի բացասական բովանդակությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ներկայացուցչի անհաջող գործելակերպով, քանի որ վերջինս նույնիսկ չի տեղեկացրել Եվրոպական դատարանին, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հիմքում դրված հոդվածն արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր է ճանաչված, հետևաբար դատավորը չէր կարող կրել դրա բացասական հետևանքները։ Այսինքն՝ ստացվում է, որ փաստերը չի ներկայացնում կառավարությունը, բայց պատասխանատվության ենթարկում են դատավորին: Արդյո՞ք նման դեպքում պետք է դատավորը պատասխանատվություն կրի։
- Ես կոնկրետ այդ գործի փաստերի մասին չգիտեմ, դժվար եմ պատկերացնում, թե կոնկրետ ինչն են համարել Սուրեն Անտոնյանի կողմից սխալ, բայց այո, հաճախ է լինում, որ ՄԻԵԴ-ում կողմը ինչ-որ փաստարկ չի ներկայացնում և ՄԻԵԴ-ն առանց դրա որոշում է կայացնում, բայց հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է ծանոթանալ գործի նյութերին:
Res judicata սկզբունքի խախտման վերաբերյալ գործեր եղել են ՄԻԵԴ-ում՝ Կարեն Պողոսյանի գործերը, նման սկզբունքը, երբ Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում երկու ուղիղ իրար հակադարձող որոշումներ է կայացրել: Նման վճիռներ եղել են Հայաստանի դեմ, բայց ես չեմ հիշում, որ կարգապահական վարույթ է հարուցված եղել, և եթե օրենքը 15 տարի հետ է գնում, այո, դրանք էլ են 15 տարվա մեջ: Ստուգեք, տեսեք՝ եղե՞լ է, արդյոք, կարգապահական վարույթ:
- Այսինքն՝ գտնում եք, որ պարոն Անտոնյանի դեմ վարույթը թիրախավորված է հարուցվել:
- Նախարարությունը հայեցողություն է կիրառում: Դրա համար՝ նոր ընդունված օրենքը հետադարձ կիրառելը, այսինքն՝ անցյալի վրա կիրառելը, խնդրահարույց է:
- Պարոն Ղազարյան, բարձրացված խնդիրները նկատի ունենալով՝ նման պայմաններում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը խնդիրներ չի՞ ստեղծի միջազգային դատական ատյաններում՝ Հայաստանի Հանրապետության համար։
- Առայժմ, վերջին որոշումը, որ կայացվել է Սամվել Մնացականյանի գործով, այնտեղ հստակ ամրագրվել է, որ դատավորը պետք է իրավունք ունենա բողոքարկելու այդ որոշումը դատարան: Եթե այսօրվա դրությամբ մենք ունենք որոշում, որը հնարավոր չէ բողոքարկել դատարան կամ ստեղծված նոր ընթացակարգը՝ ԲԴԽ-ում, դա, միանշանակ, եվրոպական սկզբունքի խախտում է: Չի բացառվում, որ եթե նույնիսկ ԲԴԽ-ն ստեղծի երկրորդ պալատը և ներսում բողոքարկման հնարավորություն լինի, միևնույն է, ՄԻԵԴ-ը կարող է արձանագրել խախտում՝ ԲԴԽ ներսում իրականացված վարույթի կապակցությամբ: Սա խոսակցության այլ առարկա է՝ կապված Վենետիկի հանձնաժողովի վերջին որոշման հետ, հարցն ամբողջությամբ դեռ չի լուծվել, որովհետև շարունակում է փակ մնալ բողոքարկման հնարավորությունը ԲԴԽ որոշման, և հիմա ստեղծում են բողոքարկման պալատ՝ ԲԴԽ ներսում, ինչպես՝ ՄԻԵԴ-ում: Այդ իմաստով կա Վենետիկի հանձնաժողովի որոշումը, որ դա հնարավորինս մոտեցնում է չափանիշներին, բայց դա վերջնականապես չի արտահայտում Վենետիկի հանձնաժողովի չափանիշները, այն է՝ դատավորը պետք է կարողանա բողոքարկել ԲԴԽ որոշումը դատարան, դատավորները դրան ձգտում են:
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը