Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Կալանավորված դաշնակցական Գառնիկ Մանուկյանը ցուցմունք չի տվել.պաշտպանը պնդում է՝ վարույթը նախաձեռնվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա 01/16/2023   20:10  |  ԼՐԱՀՈՍ

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց, իբր, նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Մանուկյանի պաշտպան Վահե Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։ Քննիչը նրանց մեղադրանք է ներկայացրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանները մերժել են Արտավազդ Մարգարյանին և Հունան Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունները՝ միևնույն ժամանակ նրանց ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ, Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։

Պաշտպան Վահե Զոհրաբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման երկու հիմք էր նախանշել միջնորդության մեջ, որից դատարանը բավարարել է միայն մեկը՝ քրեական դատավարության իր վրա դրված պարտականությունը չկատարելու ռիսկը, այդ հիմքով էլ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք կներկայացվի։ Բացի այդ, պաշտպանը կասկածի տակ է դնում նաև վարույթի օրինականությունը, ինչպես նաև՝ ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը։

«Ինչպես հայտնի է՝ հիշյալ քրեական վարույթը նախաձեռնվել է ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելով ձեռք բերված՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում զետեղված ինչ-որ ձայնագրության հիման վրա, ինչը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ անձանց հեռախոսային խոսակցությունների լսում ՕՀՄ-ներ կարող են իրականացվել միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա, որը տվյալ պարագայում ամբողջությամբ բացակայում է, համենայն դեպս՝ պաշտպանական կողմին մինչ օրս նման փաստեր չեն ներկայացվել։ Բացի այդ, չի նույնականացվել՝ կոնկրետ ձայները պատկանում են քրեական վարույթով անցնող անձանց, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանին, թե ոչ, սակայն մեր կողմից նախանշված քրեադատավարական այս խախտումները դատարանի կողմից որևէ ուշադրության չարժանացան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը թե նախկինում գործող, թե հուլիսի 1-ից ուժւի մեջ մտած Քրեական օրենսգրքերով հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ըստ այդմ, անձանց գաղտնալսում չէր կարող իրականացվել։ Պաշտպանը նշեց, որ ապացույցների անթույլատրելիության հարցը բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, կբարձրացվի նաև՝ հատուկ վերանայման բողոքում։

Իսկ թե ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ դեռևս 2022թ օգոստոսին նախաձեռնված վարույթով ձերբակալությունները, խուզարկությունները միայն օրերս են եղել, պաշտպանը նշեց՝ այդ փաստը քրեական վարույթով անցնող բոլոր անձանց համար անակնկալ է։ Նշենք, որ ձերբակալման որոշման մեջ քննիչը մատնանշել էր անմիջական ծագած կասկածանքը, ինչը պաշտպանի դիտարկմամբ, անտրամաբանական է, քանի որ դա ենթադրում է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջականորեն հետո ծագած կասկածի հիման վրա ձերբակալել են՝ վեց ամիս առաջ նախաձեռնված վարույթով։ Գառնիկ Մանուկյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ առգրավել են որոշակի թղթեր, որտեղ իբրև անձանց անուններ են նշված, հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ կազմված է կալանավորման ամբողջ որոշումը, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ այդ ցուցակը կազմված է տարիներ առաջ, քանի որ կան արդեն 6-7 տարի առաջ մահացած անձանց անուններ, որն առհասարակ Գառնիկ Մանուկյանի կողմից չի կազմվել։

«Մահացած մարդկանց անունները չեն կարող ներառվել նոր կազմված ցուցակների մեջ, այսինքն, այդ հանգամանքը հաստատում է, որ հիշյալ ցուցակները, եթե նույնիսկ կան, դրանք կազմվել են շատ ավելի վաղ և որևէ կապ վերաբերելի չեն 2022թ հունիս-հուլիս ամիսներին կատարված գործողություններին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանը դրա վերաբերյալ դատարանում բանավոր հայտնել է, որ դրանք իր կողմից չի կազմվել, դրանց վերաբերյալ տեղեկությունն իմանում է գործից։

Գառնիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ ամբողջ քրեական վարույթը նախաձեռնված է ապօրինի ձեռք բերված և ոչ թույլատրելի բազմաթիվ հիմքի վրա։ Այս ամիսների ընթացքում Գառնիկ Մանուկյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, նա չի հարցաքննվել։ Պաշտպանության կողմին հասանելի տվյալներով՝ Գառնիկ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, ըստ պաշտպանի, չի էլ կարող լինել, հակառակ դեպքում, կալանավորման միջնորդության շրջանակներում այդ մասին կբարձրաձայնվեր։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:00 14/01/2023  |  ՄեկնաբանությունԿալանավորվեց ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի անդամ, հայրենիքի համար պայքարի ակտիվիստ Գառնիկ Մանուկյանը. Ավետիսյան
11:11 14/01/2023  |  ՄամուլՀՅԴ կուսակցության անդամների գործով ձերբակալված Հունան Մելքոնյանը ազատ արձակվեց.փաստաբան
10:26 14/01/2023  |  Դատական ռեպորտաժներԱրտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ. Արսեն Բաբայան
20:45 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՓորձում են կանխել վրա հասնող պայքարը, թուլացնել դիմադրողականությունը. Ավետիսյան (տեսանյութ)
20:39 13/01/2023  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել
17:44 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից. ՀՅԴ ԳՄ
16:24 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչու է Փաշինյանը որոշել ընդդիմադիրներին մանդատից զրկել, իսկ ՀՅԴ-ականներին՝ ձերբակալել
15:29 13/01/2023  |  Քրեական խրոնիկոնՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկություն են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում
14:36 13/01/2023  |  ԼՐԱՀՈՍՁերբակալված դաշնակցական գործիչներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
20:58 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍՁերբակալություններով փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի դեմ. Պաշտպանը չի բացառում նոր ձերբակալությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]