Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Ձերբակալություններով փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի դեմ. Պաշտպանը չի բացառում նոր ձերբակալությունները 01/12/2023   20:58  |  ԼՐԱՀՈՍ

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց իբրև նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում Արտավազդ Մարգարյանին, Գառնիկ Մանուկյանին և Հունան Մելքոնյանին ձերբակալելու որոշումները բողոքարկվել են։ ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ,Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալելու որոշման դեմ բողոքն արդեն ներկայացվել է։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։

Ձերբակալվածներին մեղադրանք ներկայացնելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն առայժմ պաշտպանության կողմին հայտնի չէ։ Բաբայանի փոխանցմամբ՝ Արտավազդ Մարգարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նշենք, որ ֆորմալ առումով քրեական վարույթը նախաձեռնվել է Ոստիկանության Քրեական ոստիկանության ծառայողի գրության հիման վրա։

Արտավազդ Մարգարյանի բնակարանում իրականացված խուզարկությունների ընթացքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել, անձնական խուզարկությամբ առգրավել են հեռախոսը։ Արտավազդ Մարգարյանի պաշտպանը համոզված է՝ սա հանրությանը շեղելու փորձ է, նաև կարծում է՝ որևէ լուրջ զիջում պետք է անի իշխանությունը։

Հետապնդումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Սիմոն Սիմոնյանը վարույթի շրջանակներում այս պահին ունի վկա-կասկածյալի կարգավիճակ, հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ հարցաքննվելու և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ հիմնավորելով, որ այս ամենը համարում է քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը։ Սերգեյ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց առ այն, որ ձերբակալությունների վերջնական նպատակը Սիմոն Սիմոնյանի դեմ ցուցմունք կորզելն է՝ ճնշումներ գործադրելու միջոցով, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ղեկավարն է։ Նա ընդգծեց, որ ձերբակալություններն ապօրինի են, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս վեց ամիս առաջ, բայց քննչական մարմինը երեկ է մարդկանց ձերբակալել՝ այն պատճառաբանությամբ, թե, իբր, ձերբակալվել են՝ հանցանքը կատարելուց հետո։ Հետևաբար, ակնհայտ է, որ ձերբակալումը նպատակ ունի ճնշում գործադրելու, սա խոշտանգման դրսևորում է՝ ՀՅԴ ԳՄ-ի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Ինչ վերաբերում է վեց ամիս անց միայն իրականացված ձերբակալություններին, Հարությունյանի դիտարկմամբ՝ վեց ամիսների անգործությունը ևս մեկ անգամ փաստում է, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է, այսինքն, այս ժամանակահատվածում գործը պահվել է որպես «մահակ» և այսօր ինչ-որ խնդիր կա լուծելու, դրա համար էլ գործը «զարթնեց». «Պարզ է, որ խնդիրը Դաշնակցությանը ճնշելն է, թիրախավորված է դաշնակցությունը և դաշնակցության ղեկավարությունը»։

Հարցին՝ արդյո՞ք նաև փորձ չի արվում նախականխելու հավաքները՝ նկատի ունենալով նաև, որ քրեական հետապնդումներին զուգահեռ բարձրացվել է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարց, փաստաբանը պատասխանեց՝ ոչ միայն նախականխում են, այլ՝ շատ ավելի հեռահար նպատակներ ունեն. «Կոնկրետ թիրախավորված է ազգային կուսակցությունը։ Սա մի շղթայի մաս է, կարծում եմ, և՛ պատգամավորների հետ կապված, որ ցանկանում են ՍԴ դիմել, և՛ ուզում են ճնշում գործադրել, և՛ չի բացառվում, որ նոր խուզարկություններ իրականացվեն։ Սա, կարծում եմ, շախմատային խաղ է իրենց մոտ, որը հեռահար նպատակներ ունի։ Կարծում եմ նաև, որ այս գործի շրջանակներում կլինեն այլ ձերբակալություններ, այլ խուզարկություններ, կփորձեն տանել կալանքի։ Այն, ինչ սկսվեց երեկ, կարծում եմ, շարունակություն կունենա։ Ինչ-որ տեղ նաև պարալիզացնում են կուսակցության աշխատանքը, չի բացառվում, որ փորձում են շեղել հանրության ուշադրությունը»։

Սիմոն Սիմոնյանի բնակարանում ևս խուզարկություն է իրականացվել, ընդ որում, նրա հարցաքննությունից առաջ։ Վերջինս հարցաքննության էր հրավիրվել երեկ՝ ժամը 15.00-ին, իրավապահները որոշել էին խուզարկել նրա բնակարանը լուսադեմին, պաշտպանի խոսքով՝ «Գնանք տուն՝ գուցե մի բան գտնենք վիճակով», որ կարողանային ձերբակալել նաև նրան։ Խուզարկության ընթացքում իրավապահները ոչինչ չեն գտել, որովհետև չէր էլ կարող լինել։ Իսկ թե կոնկրետ ինչ էին «փնտրում», փաստաբանը նշեց՝ ինչ-որ թղթեր, որով իբրև թե կհիմնավորվեր, որ հավաքներին արհեստական կերպով մարդիկ են գալիս. «Չգիտեմ՝ մի հատ թուղթ, եթե գտնեին, որի վրա հինգ անուն լիներ գրված, վերցնելու էին ու գործի շրջանակներում օգտագործեին։ Միայն այն հանգամանքը, որ ձերբակալված անձանց ձեռքից հեռախոս են վերցրել ու ձերբակալման որոշման մեջ նշվել է, թե դա ապացույց է, այն դեպքում, որ դեռևս հեռախոսը կապարակնքված է և չի զննվել, փորձաքննության չի ենթարկվել։

Ակնհայտ է, որ շինծու գործ է, ապօրինություն է իրականացվում»։

Վարույթի շրջանակներում վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ երեկ հարցաքննվել է նաև ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որի պաշտպան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց այն, որ ենթադրյալ դեպքը եղել է հունիսին, մինչդեռ Գերասիմ Վարդանյանը նշված ժամանակահատվածում եղել է անազատության մեջ։ Իսկ թե ինչու է միայն հիմա հետապնդում իրականացվում անձանց նկատմամբ՝ Բենիկ Գալստյանը նույնպես դա պայմանավորեց քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացատրությունը Գալստյանը չունի. «Զուտ քաղաքական շոու ապահովելու խնդիր է այս մարդկանց մոտ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:14 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍ«Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները
20:02 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ նկատմամբ իրականացնող այս բռնաճնշումներն ավելի կնպաստեն կուսակցության բյուրեղացմանն ու ամրապնդմանը. Ռուբեն Հակոբյան
19:01 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել ՀՅԴ ԳՄ
17:30 11/01/2023  |  ՄեկնաբանությունՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
17:27 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ անդամ, Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտավազդ Մարգարյանը ձերբակալվել է. Արսեն Բաբայան
14:20 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀերթական արհեստական կարված գործն է, թիրախավորված է դաշնակցությունը, նաև՝ ԳՄ ղեկավարությունը.փաստաբան
12:22 11/01/2023  |  ՄեկնաբանությունԻրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք՝ քաղաքական հարցեր լուծելու համար. Սաղաթելյան
11:54 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՈւժային կառույցները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների տներ, խուզարկություններ կատարել, կան բերման ենթարկվածներ. Քրիստինե Վարդանյան
11:21 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍԽուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. yerkir.am
19:06 05/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից․ ՀՅԴ հայտարարություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]