ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս 12/26/2022 16:36 | Հարցազրույց

15 օր է՝ Արցախը Հայաստանին ու, առհասարակ, արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։ Սննդամթերքի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների շուկայում տիրող իրավիճակը հասկանալու համար «Փաստինֆո»-ն զրուցել է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանի հետ։
-Պարոն Ավթանդիլյան, ո՞ր ապրանքատեսակներն են իսպառ բացակայում մթերային խանութներում։
-Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվում են դիտարկումներ:
Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին:
Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունից սննդամթերք և դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն, որն էլ իր հերթին առաջացնում է սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի պակաս:
Իրականացված դիտարկումների արդյունքներով առևտրային օբյեկտներում նկատվում են ալյուրի, ձեթի, բրնձի, որոշակի քանակի ձվի, ոսպի, աղի, ոլոռի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների պակաս, իսկ որոշ ապրանքատեսակներ գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար:
-Բանջարեղենի շուկայում ի՞նչ վիճակ է։ Արցախում մշակվող բանջարեղենի (մասնավորապես կարտոֆիլը) դեֆիցիտը լրացնելու ի՞նչ պոտենցիալ ունի։
-Արցախի Հանրապետությունում իրացվող բանջարեղենի և մրգերի ահռելի մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից, և ներկայումս՝ շրջափակման հետևանքով, շուկայում զգացվում է բանջարեղենի և մրգերի դեֆիցիտ, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, կաղամբի, խնձորի և ադամաթուզի: Նույնիսկ բանջարեղենի և մրգերի իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը՝ ապրանքատեսակների բացակայությամբ պայմանավորված: Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերից բանջարեղենի (կարտոֆիլի) բացակայությունը լրացնելուն, նշեմ, որ առկա ռեսուրսների ճիշտ կառավարման համար համապատասխան կառույցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:
-Դեղատներում ո՞ր դեղերն են բացայակում։
-Հանձնաժողովի կողմից ամենօրյա ռեժիմով դիտարկումներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների դեղատներում՝ վերահսկելու և բացառելու դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների իրացման գների անհիմն բարձրացումները: Գների անհիմն թանկացման վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում՝ արդյունքների մասին տեղեկացնելով վերջիններիս: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիների բողոքները հիմնավոր չեն և դեղատան կողմից չէր իրականացվել գնի բարձրացում, այսինքն իրացման գնի թվացյալ փոփոխությունը պայմանավորված է ապրանքանիշների, դրանց փոխարինողների, ծագման երկրի և դեղաչափերի տարբերությամբ: Իսկ այն դեպքերում, երբ բողոքները հիմնավոր են, Հանձնաժողովը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կիրառում է պատասխանատվության միջոց:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, հանրապետությունում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական կերերի և տակդիրների պակաս:
-Ի՞նչ ապրանքատեսակների մասով է արձանագրվել գների բարձրացում։
-Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ և նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը: Ներկայումս շուկայում բացակայում են ավելի մատչելի ապրանքատեսակները և Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտարկումներում արդեն ֆիքսվում են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով:
Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները, իսկ հանրությանը՝ անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Հանձնաժողովին:
-Շրջաններում մշտադիտարկան արդյունքում ստացված պատկերը մայրաքաղաքից ինչո՞վ է տարբերվում։
-Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի կողմից իրականացված և Հանձնաժողովին տրամադրված տեղեկատվության համաձայն, շրջկենտրոններում որոշակի ապրանքատեսակներ ի համեմատ մայրաքաղաքի դեռևս առկա են, սակայն գտնվում են սպառման եզրին: Ավելի շատ նկատվում է շաքարավազի, բանջարեղենի և մրգերի դեֆիցիտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2023 10:40 Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով․ Աբրահամյան
- 01/27/2023 10:29 Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:24 Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:23 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ
- 01/27/2023 10:21 Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից. «Ժողովուրդ»
- 01/27/2023 10:19 ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»
- 01/27/2023 10:14 Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/27/2023 18:03 Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 01/27/2023 17:24 Փորձ է արվելու Հայաստանին հնարավորինս հեռացնել Իրանից. Պողոսյան
- 01/27/2023 14:06 Կրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա Զոհրաբյան
- 01/27/2023 13:58 Եթե ՌԴ-ն իսկապես ցանկանում էր դուրս գալ Կովկասից, ապա պլանն աշխատեց, իսկ եթե ոչ, ապա տարածաշրջանում մեծ պատերազմ է սպասում. քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը